Երևան
12 °C
Համացանցում շարունակվում է ակտիվ շրջանառվել եւ տարածվել դեռեւս փետրվարրի 7-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Հայկ Ավագյանի կողմից արված գրառումը, որով Ավագյանը նշում է, որ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնած Նազենի Ղարիբյանը բյուջեից գումար է դուրս գրել իր հաշվին եւ տպագրել նախկին ամուսնու գիրքը:
Չնայած նրան, որ Ղարիբյանը դա մեկ ամիս առաջ արդեն հերքել է, մի շարք օգտատերեր շարունակում են թեման արդիական պահել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նազենի Ղարիբյանը եւս մեկ անգամ անդրադարձավ Հայկ Ավագյանի գրառման հետեւյալ հատվածին. «Գիրք է տպագրել իր նախկին ամուսնու մասին կրկին բյուջեի հաշվին։ Երեւի մտածում է իր անձնական դրամապանակն է»:
Խոսքը՝ միջազգայնագետ-վերլուծաբան, հրապարակախոս Տիգրան Հայարպետյանի գրքի մասին է, որը, սակայն, դեռ չի հրատարակվել: Նազենի Ղարիբյանը հայտնեց, որ ամուսնու ընկերներով նրա գրած հոդվածների ժողովածուն են պատրաստում հրատարակության. «Ես այդ գրառման հետ կապված մի քանի անգամ արդեն մեկնաբանել եմ, խոսքը՝ մահացած ամուսնուս մասին է, ընդ որում մի մարդու, որին ամբողջ Հայաստանը գիտի: Հոդվածների ժողովածուն մենք մեր ուժերով ենք պատրաստում, դա պարզապես հերթական մանիպուլյացիան է»:
Նազենի Ղարիբյանը նշեց, որ վերջին շրջանում քանի գնում ավելանում է իրեն զրպարտողների եւ մանիուպուլյացիոն լուրեր տարածողների թիվը: Նա նաեւ նկատեց, որ այս ամենն ավելի ինտենսիվ կերպով է արվում հատկապես իր՝ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո:
«Ցանկացած պաշտոն իր հետ բերում է հավակնորդների բանակ եւ քննադատություններ: Ես հասկանում եմ, որ շատ մարդիկ կան, ովքեր մտածում են, որ իրենք կարող են ավելի լավ աշխատել, քան ես: Քավ լիցի, երբեք չեմ ասել, որ ես ամենալավ աշխատողն եմ աշխարհում: Նրանց այդ քայլն ազնիվ մրցակցային ճանապարհով չէ»,-ասաց փոխնախարարը:
Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե նմանտիպ քննարկումներն ու քննադատություննները չե՞ն խանգարում արդյոք նախարարարությունում բնականոն աշխատանքի ընթացքին, Ղարիբյանը փաստեց, որ միանշանակ խանգարում են, օրինակ բերելով նախորդ շաբաթվա ՊՈԱԿ-ների լուծարման հետ կապված մեծ աղմուկը. «Միայն անցյալ շաբաթ 70-ից ավելի հարցազրույցներ եմ տվել տարբեր լրատվամիջոցների, երբեմն ինքս եմ գնացել տարբեր հեռուստատեսությունների հրավերով: Ինչպե՞ս կարող է չանդրադառնալ: Ճիշտ է՝ դրանից հետո ես մինչեւ գիշերվա երկուսը մնացել եմ աշխատավայրում, որպեսզի կարողանամ մեր ներքին թղթաշրջանառություննն իրականացնել, բայց դա անդրառանում է իմ աշխատունակության եւ ակտիվության վրա»:
Սակայն Նազենի Ղարիբյանը նկատեց, որ անկախ ամեն ինչից՝ մշակույթի նախարարությունում շարունակում են բնականոն հունով աշխատել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT