Ում որ հարկ համարեց, նրանց էլ հրաժեշտ տվեց. Ռուբեն Ջաղինյանին ժամանակավոր կփոխարինի Նառա Շլեպչյանը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի լիազորությունները մարտի 3-ից դադարեցված են:

Հեռուստառադիոյի խորհրդի նախագահի նոր թեկնածուների առաջադրումը սկսվում է մարտի 6-ից։ Իսկ մինչ այդ խորհրդի աշխատանքները կհամակարգի խորհրդի անդամ Նառա Շլեպչյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմից՝ նշելով, որ ըստ օրենքի՝ մինչեւ խորհրդի նոր նախագահի ընտրություններ նրան փոխարինում է խորհրդի անդամներից տարիքով ամենաավագը: Նշենք, որ հեռուստառադիոընկերության խորհրդի կազմում են Ստեփան Զաքարյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լեւոն Գալստյանը:

Հետաքրքրվեցինք, թե Ջաղինյանն արդեն հրաժեշտ տվե՞լ է աշխատակազմին. «Ում որ հարկ համարեց, նրանց էլ հրաժեշտ տվեց երեկ եւ գնաց»,-պատասխանեցին խորհրդից:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Ռուբեն Ջաղինյանի աշխատավարձը 5 միլիոն դրամ է: Այս պնդումը Ջաղինյաննն ավելի ուշ հերքել էր, հայտարարել, որ մոտավոր 485 հազար դրամ է ստանում: «Հայկական ժամանակ»-ը փորձեց Ջաղինյանից ճշտել, թե խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո սկսելո՞ւ է ավելի ինտենսիվ գործունեություն ծվալել «Շարմ հոլդինգ» ընկերությունում, սակայն խոսել վերջինիս հետ մեզ չհաջողվեց:

«Շարմ հոլդինգ»-ի սեփականատերերն են Ռուբեն Ջաղինյանը (50%), Հրանտ Թոխատյանը (25%), Կարեն Ղազարյանը (25%), որը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հրաժարվել է իր բաժնետոմսերից: Հանրային հեռուստաընկերության բյուջեի մոտ 75%-ը փոխանցվում էր «Շարմ հոլդինգ» ընկերությանը, այս ընկերությունից գումարի մի մասը գնում էր մեկ այլ ընկերություն` տեխնիկա վարձակալելու համար։

Ջաղինյանը Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության համար նախապատվությունը միշտ տվել է «Շարմ հոլդինգ» ընկերությանը։ Խորհրդի նախկին նախագահը երբեւէ չի էլ թաքցրել այդ փաստը, փոխարենն անելով հետեւյալ պնդումը՝ շուկայում որակյալ խաղացողներ չկան: Ռուբեն Ջաղինյանի հավաստմամբ՝ այլ ընկերությունների հետ համագործակցությունը կարգավորվել, ապա դադարեցվել է օրենքի տառին համապատասխան, եւ ոչ թե անձնական շահագրգռվածությամբ: 

Հիշեցնենք, որ ըստ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության 2018 թվականի ստուգումների՝ Հանրային հեռուստաընկերությունում արձանագրվել էին 2 միալիարդ դրամի խախտման դեպքեր: Բացի այդ պետական բյուջեից դրամաշնորհով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է եւ խոշոր վարկերի տակ:

2018 թվականի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաեւ երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ռուբեն Ջաղինյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել էր, թե միջազգային նորմերը եւ ՀՀ օրենսդրությունը պահանջում էին անցում կատարել դեպի թվային տեխնոլոգիաներ, եւ քանի որ իրենց ամբողջ տեխնիկան անալոգային էր, այս ամենը միանվագ խոշոր գումար էր պահանջում, որի միակ լուծումն այդ պահին վարկավորումն էր:

Վերջինս նաեւ հայտնել էր, որ խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Հանրային հեռուստաընկերությունում եւ Խորհրդի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներում իրականացրել է շենք-շինությունների պահպանման, տեխնիկայի վերազինման, ընկերության իրավական կարգավիճակի եւ եթերացանցի լայնածավալ ուսումնասիրություններ: 

Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է նշանակվել 2013 թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով, վեց տարի ժամկետով:

Դեռեւս 2018 թվականի սկզբին լուրեր էին շրջանառվում, որ ՀՌՀ խարհրդի նախագահի պաշտոնը Ջաղինյանի ժամկետի ավարտից հետո կարող է զբաղեցնել 2003-2013 թվականներին պաշտոնավարած Ալեքսան Հարությունյանը: Այս տեղեկությունը ժամանակին չէր ժխտել նաեւ Ջաղինյանը:

Այսօր ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնի հավակ­նորդներից դեռեւս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ այդ պաշտոնում առաջադրվելով՝ ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որեւիցե պաշտոն զբաղեցնելու:

Խորհրդի նախագահի հավակնորդների թվում է նաեւ ՀՌՀ խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, որն առաջադրվել է նաեւ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում: Մեր տեղեկություններով՝ ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնում Զաքարյանի առաջադրմանը ի սկզբանե կողմ է եղել նաեւ Ռուբեն Ջաղինյանը:

Ստեփան Զաքարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հավակնություններ ուներ մինչեւ այն պահը, երբ իմացավ, որ մրցույթին դիմելու է Մեսրոպ Մովսեսյանը. «Երբ իմացա, որ դիմել է նաեւ Մեսրոպը, համարեցի, որ ավելի ճիշտ կլինի նրա թեկնածությունը, քան՝ իմ: Եթե դիմողների մեջ լինեն մարդիկ, որ զգամ ինձնից լավ կանեն այդ գործը՝ հաստատ չեմ դիմի: ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնն ինքնանպատակ մի բան չէ: Ես ե՛ւ պատգամավոր եմ եղել, ե՛ւ երկար տարիներ աշխատել եմ ՀՌՀ-ում: Եթե լինեն Մեսրոպի նման մարդիկ, որ իմանամ՝ իձնից վատ այդ գործը հաստատ չեն անի՝ չեմ դիմի»,-ասաց Ստեփան Զաքարյանը:

ՀՌՀ խորհրդի անդամը նկատեց, որ Մեսրոպ Մովսեսյանը հեռուստատեսությունում աշխատելու մեծ փորձ ունի. «Տարիներ առաջ, երբ ես պատգամավոր էի եւ ընդդդիմադիր «Ա1+»-ը միակն էր, որ հարթակ էր տրամադրում, այդ առումով ես այնքան եմ հարգում Մեսրոպի աշխատանքը, որ չէի ուզի անգամ իրեն մրցակից լինել»: Ստեփան Զաքարյանը նշեց, որ այլ թեկնածուների մասին տեղեկություն դեռեւս չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
64335 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ