Երևան
12 °C
Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հարցազրույցը լրջորեն ալեկոծեց հանրային կարծիքն ու բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նա, հիշեցնենք, հայտարարել էր, թե ղարաբաղցիներն ըստ էության ադրբեջանցիներ են ու պիտի «վաբշե մաքրվեն ստեղից»։
Խնդիրն, իհարկե, Ռուբեն Հախվերդյանը չէ, ոչ էլ ամեն անհեթեթություն մեկնաբանելու անհրաժեշտություն կա։ Անձամբ նրա դեպքում կարելի է ընդամենը հետեւություններ անել, որ, ասենք, այսուհետ լավ կլինի հեռուստաընկերությունների տաղավարներում ալկոտեստերներ տեղադրել, կամ էլ, եթե դա հնարավոր չէ, ստիպել, որ հարցազրույց տվողը եթեր մտնելուց առաջ «մի հատ հո անի»։
Խնդիրն այդ անընդունելի հայտարարությանը հաջորդած քննարկումների որակն ու թաքնված նպատակներն են։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Հայտնի երգահանը ուղիղ եթերից հայտարարում է, թե ղարաբաղցիներն ադրբեջանցիներ են, ու սոցկայքերում հայտնվում են այս անհեթեթության հարյուրավոր /իրական, թե ֆեյք՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ/ պաշտպաններ, որոնք իրենց հիացմունքն են արտահայտում «Ռուբոյի դուխի» առթիվ, կրկնում են նույնը, մի երկու բան էլ իրենց կողմից են ավելացնում, մի խոսքով՝ առաջ են տանում քարոզչական այն գիծը, որն ադրբեջանցիները տասնամյակներ շարունակ փորձում էին արմատավորել մեր գիտակցության մեջ ու չէին կարողանում։ Չի բացառվում, իհարկե, որ այդ ֆեյքերի մի մասի անվան տակ հենց Ադրբեջանի հատուկ ծառայություններն են գործում, բայց վստահաբար՝ կան նաեւ այնպիսիք, ովքեր անկեղծորեն հավատացած են, թե քանի որ նախկին նախագահները /Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը/ ղարաբաղցիներ են, իրենք պարտավոր են ղարաբաղցիների դեմ հնչեցված ցանկացած հայհոյանք «լայքել», ու դրանով իրենք պայքարում են ռեւանշիզմի դեմ, նպաստում են նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանը, մի խոսքով՝ մեծ ծառայություն են մատուցում հեղափոխությանը։
Մյուս կողմից էլ՝ այս անհեթեթ թեմայի շուրջ բարձրացված աղմուկը ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր հակված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ներկայացնել որպես սովորական հեղաշրջում, իսկ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումները՝ քաղաքական հաշվեհարդար։ Ռուբեն Հախվերդյանի այս հայտարարությունները նրանց համար հրաշալի առիթ էին, որովհետեւ հընթացս հանրային գիտակցության մեջ կամաց-կամաց կարելի է ներարկել այն թեզը, թե նախկիններին հալածում են ընդամենը նրանց «ոչ հայաստանցի» լինելու համար, ու դա նրանց միակ «հանցանքն» է։ Հասկանալի է, որ իրականում դա հանցանք չէ, ու հասարակությունը հարյուր տոկոսով /բացառությամբ մի քանի դեգեներատների/ շատ լավ գիտի դա։ Հետեւաբար՝ հասարակության մեջ նախկինների նկատմամբ առկա ատելությունը հիմնականում նրանց ղարաբաղցի լինելով պայմանավորելը նշանակում է հիմնավորել, որ այդ ատելությունն անարդարացի է։ Բայց ակնհայտ է, չէ՞, որ եթե Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ոչ թե ղարաբաղցի լինեին, այլ, ասենք, քյավառցի կամ գյումրեցի, դրանից նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը չէր փոխվելու։ Ոչ էլ, ի դեպ, նրանց արարքներն են փոխել հասարակության մեջ առկա դրական վերաբերմունքը ղարաբաղցիների նկատմամբ ու ընդգծված մերժողական դիրքորոշումը «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական դիսկուրսի հանդեպ։ Ապրիլյան պատերազմը շատ լավ ցույց տվեց դա։
Մի խոսքով՝ խնդիրն այն չէ, որ «մի հիմար քար գցեց ձորը, հազար խելոքներ չկարողացան հանել»։ Խնդիրն այն է, որ այդ «հազար խելոքները» փորձեցին օգտվել առիթից ու դա ծառայեցնել իրենց շահերին։ Հաշվի չառնելով անգամ, որ խոսքը կարեւորագույն հարցի մասին է։ Հարց, որը վերաբերում է ե՛ւ ներհասարակական համերաշխությանը, ե՛ւ մեր անվտանգությանն ու պետականությանն ընդհանրապես։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT