Թորոսյանի դեմ Մինասյանի ներկայացրած հայցի վարույթը կասեցնելու միջնորդությունը մերժվեց. դատավորին բացարկ կհայտնեն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբանն այսօր մի շարք միջնորդություններ ներկայացրեց դատարանին, որոնցից մեկը վերաբերում էր գործի վարույթը կասեցնելուն:

Հիշեցնենք, որ Արա Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արսեն Թորոսյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: 

Հայցվորը, որպես փաստ, ներկայացրել է այն, որ 2018 թվականի հուլիսի 27-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել՝ այն վերնագրելով «Տուշոնկեքի մասին» եւ արել մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ հացվոր կողմի, վերաբերում են Արա Մինասյանին:

Հայցը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սերգեյ Երիցյանի նախագահությամբ. նիստը սկսվելուն պես պատասխանող Թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը նախարարի դեմ ներկայացված հայցի վարույթը կասեցնելու միջնորդությամբ հանդես եկավ:

Գյոզալյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը մինչեւ բժշկական կենտրոնում տեղի ունցած առերեւույթ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով վերջնական դատական ակտ կլինի:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ում կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ, որի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել Արա Մինասյանը, նույն գործով նրա նկատմամբ նաեւ հետախուզում է հայտարարվել: Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից առգրավվել են բոլոր ապացույցները, որոնք արտահայտում են Արսեն Թորոսյանի կողմից կատարված արտահայտությունների իսկությունը, ուստի ըստ նրա՝ սույն գործի վարույթը պետք է կասեցվի: Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ իր վստահորդի կողմից հնչեցված արտահայտությունների հիմքում եղել են ապացույցներ, իսկ այդ փաստերը ապացուցող ապացույցները առգրավվել են նախաքննական մարմնի կողմից: Գյոզալյանն ասաց, որ մի շարք հարցումներ է ուղարկել վարույթն իրականացնող մարմնին այդ ապացույցները ստանալու վերաբերյալ, սակայն նախաքննական մարմինը այն չի տրամադրել՝ պատաճառաբանելով, որ նախաքննական գաղտնիք է:

«Թող քրեական գործով քննվի, այնուհետեւ մենք հնարավորություն կունենանք վերցնել այդ ապացույցները եւ բերել այս դատարանին ներկայացնել: Ասեմ ավելին՝ դատավճռով պետք է այդ ամբողջը ապացուցվի»,- ասաց Գյոզալյանը:

Վերջինիս կողմից ներկայացած միջնորդության դեմ հայցվոր կողմը առարկեց: Մասնավորապես հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ գործի քննության անհնարինությունը մեկնաբանվում է որպես փաստերի հաստատման առումով անհնարինություն եւ ոչ թե ապացույցների գտնվելու վայրի առումով անհնարինություն: «Այլ կերպ ասած՝ անհնարինությունն առկա է այն դեպքում, երբ որեւէ փաստ որեւէ քաղաքացիական գործով օբյեկտիվորեն չի կարող հաստատվել, եւ պետք է հատատվի այլ գործով: Այստեղ նման խնդիր չունենք, այստեղ ուղղակի խոսքը գնում է նրա մասին, որ ապացույցները գտնվում են քրեական գործում, այսինքն՝ առգրավված են. կարծում եմ՝ այստեղ անհնարինություն չկա եւ կողմն ունի բավականաչափ մեխանիզմներ՝ իրեն ցանկալի ապացույցները ստանալու համար եւ ես չէ, որ պետք է հուշեմ »,- ասաց Վահագն Գրիգորյանը: Փաստաբանի խոսքով՝ դատարանում քննվող քաղաքացիական գործի համար բոլորովին էական նշանակություն չունի՝ բժշկական կենտրոնում կատարվել են չարաշահումներ, թե՞ ոչ, քանի որ գործի շրջանակներում այդ հարցը չի քննվում, այլ քննվում է այն հարցը՝ արդյոք Արսեն Թորոսյանն ասե՞լ է, որ Արա Մինասյանի կողմից կատարվել են այդ չարաշահումները, թե՝ ոչ եւ արդյոք նրա կողմից արված արտահայտությունները եղել են թիրախավորված: «Եթե ես դատաքննության ընթացքում ապացուցեմ, որ այդ արտահայտությունները թիրախավորված են, եւ դրանք վերաբերել են Արա Մինասյանին, անկախ նրանից՝ դուք որքան ապացույցներ կբերեք, այդ ապացույցները ցույց կտան, թե ինչ չարաշահումներ են եղել բժշկական կենտրնում, դա նշանակություն չի ունենա, եթե չապացուցեն, որ չարաշահումները եղել են հենց Արա Մինասյանի կողմից, իսկ նման ապացույց, ես կարծում եմ, քրեական գործում չկա եւ չի կարող լինել, քանի որ նման չարաշահումները կարող են հաստատվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասաց Վահագն Գրիգորյանը: Վերջինս կանխատեսել էր, որ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանն այսօր վերը նշված միջնորդությամբ է հանդես գալու եւ նախապես դրա վերաբերյալ գրավոր առարկություններ էր պատրաստել, որը հանձնեց դատարանին: Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ պատախանող կողմը նիստերը ձգձգելու միտում ունի եւ չարաշահում է իր իրավունքները: Վերոգրյալից ելնելով՝ հայցվոր կողմը խնդրեց դատարանին՝ մերժել պատասխանող կողմի միջնորդությունը: Երկարատեւ քննարկումներից հետո դատարանը որոշեց մերժել պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ  պատասխանող կողմի փաստարկը, թե անհնար է գործի քննությունն իրականացնել, քանի որ քրեական գործ է հարուցված, հիմնավոր չէ:

Այնուհետեւ Գեւորգ Գյոզալյանը եւս մեկ միջնորդությամբ հանդես եկավ. այս անգամ էլ միջնորդեց  նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել այն նյութերը, որոնք առգրավվել են եւ որոնց վրա հիմնվելով՝ նախարար Արսեն Թորոսյանն արել է հայցի առարկա հանդիսացող արտահայտությունները: Իր առաջին միջնորդությունում նա ասաց, որ փորձել է այդ ապացույցները ստանալ, սակայն նախաքննական մարմինն այն չի տրամադրել:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյան այս միջնորդության դեմ եւս առարկեց՝ նշելով, որ նախորդ միջնորդության մեջ արդեն իսկ նշել է, որ այդ նյութերը էական նշանակություն ունենալ չեն կարող այս գործի լուծման համար: Գրիգորյանը նաեւ ասաց, որ Գյոզալյանը չի մասնավորեցնում, թե կոնկրետ ինչ ապացույց է պահանջում եւ ինչ հանգամանք հիմնավորելու համար. նա հավելեց, որ ամբողջ քրեական գործը չի կարող լինել վերաբերելի դատարանում քննվող հայցին: Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը, պատասխանող կողմի այս միջնորդությունը եւս մերժեց:

Երկու միջնորդությունների վերաբերյալ մերժում ստանալուց հետո պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ նրան բացարկ հայտնելու համար: Նա ասաց, որ դատարանի այս գործողություններն իր մոտ ողջամիտ կասկած են հարուցում առ այն, որ դատարանը սույն գործով իր վստահորդի նկատմամբ ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի: Նա հավելեց, որ դատարանն ամեն ինչ անում է՝ թույլ չտալու համար, որ Արսեն Թորոսյանն ապացուցի հայցի առարկա հանդիսացող արտահայտությունների իսկությունն այն դեպքում, երբ նրա վրա դատարանը դրել է դրանք ապացուցելու պարտականություն:

«Մոտավորապես կանխատեսում եմ, թե դատավարությունն ինչ ուղղությամբ է գնալու: Ինձ մոտ ողջամիտ կասկած առաջացավ, որ հարգելի դատավորը շահագրգռված է է այս գործի ելքով: Որպեսզի ավելի հստակ եւ հիմնավոր ներկայացնեմ բացարկի միջնորդությունը՝ եւս խնդրում եմ շատ կարճ ժամանակ՝ դատավորին բացարկ հայտնելու համար»- ասաց Գյոզալյանը:

Գյոզալյանի՝ բացարկի համար ժամանակ խնդրելու միջնորդության դեմ եւս հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը առարկեց՝ համոզմունք հայտնելով, որ պատասխանողի ներկայացուցիչը ամեն ինչ անում է, որպեսզի գործի քննությունը ձգձգի: Նա ասաց, որ կարող են ընդմիջում հայտարարել եւ Գյոզալյանը պատրաստվի բացարկի միջնորդությանը, սակայն դատավոր Սերգեյ Երիցյանն արձագանքեց, որ ինքը կարեւորում է բացարկի պարագայում կողմերին պատշաճ պատրաստվելու հնարավորություն տալը:

Այսպիսով՝ դատավոր Սերգեյ Երիցյանը հետաձգեց գործի քննությունը մինչեւ մարտի 6-ը:

Նշենք, որ Գեւորգ Գյոզալյանը նախորդ նիստին հայտարարել էր, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ: Այն, սակայն, այս նիստին չներկայացվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3032 դիտում

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ` շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ