«Տրոյկա լվացքատուն». հայ արտագնա աշխատողները՝ փողերի լվացման սխեմայում. Hetq.am

Լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում բացահայտվել է փողերի լվացման մեխանիզմ։ Այդ սխեմայի միջոցով են Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։

«Հետքը» Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) 20 գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել են 8,8 միլիարդ դոլար արժողությամբ մի ցանց, որը գործել է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Լրագրողների մոտ են հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը։

Ընդհանուր արտահոսքը
1,3 միլիոն բանկային փոխանցումներ
238 հազար ընկերություններ և անձինք
470 միլիարդ եվրո – փոխանցումների ընդհանուր գումարը

Ցանցից փոխանցումները Հայաստան

764 փոխանցում դեպի հայաստանյան բանկեր
112 մլն եվրո և 148 մլն դոլար – փոխանցումների ընդհանուր գումարը
150 անձանց և ընկերությունների

Ցանցն ընդգրկում է նվազագույնը 80 օֆշորային ընկերություններ, որոնք կնքել են շինծու առք ու վաճառքի, վարկային և ներդրումային պայմանագրեր՝ օրինականացնելով միլիոնավոր դոլարներ։ Այդ գումարների ծագումը, սակայն, հայտնի չէ։ 

Այս ցանցը ոչ միայն հնարավորություն է ստեղծել Ռուսաստանի հարուստներին և ազդեցիկներին՝ իրենց ունեցվածքը թաքցնելու և հարկերից խուսափելու, այլ նաև միջոց է հանդիսացել,  որ այդ փողերի իրական սեփականատերերը ձեռք բերեն սեփականաշնորհված էներգետիկ  ընկերությունների բաժնետոմսեր, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ռոսնեֆթը» և «Ինտեռ ՌԱՕ»-ն։

Բարերար Ռուբեն Վարդանյանն ու հայ միգրանտները

Արտահոսած փաստաթղթերում միայն մեկ պայմանագիր կա, որը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը։ Այդ պայմանագրի համաձայն՝ նա հանդես է եկել որպես TD Advisors LTD օֆշորային ընկերության տնօրեն։ Վարդանյանի ղեկավարած այս ընկերությունը 8.9 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Սեյշելյան կղզիներում գրանցված օֆշորային Brightwell Capital Inc. ընկերությանը, որի լիազորված անձը Արտակ Գևորգյանն է։ Երբ Գևորգյանին հարցրինք այս պայմանագրի մասին, ասաց․ «Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ այնքանով, որքանով դուք»։

Արտակ Գևորգյանը Սիսիանից է, 15 տարուց ավել է՝ որպես արտագնա աշխատող ապրում է Մոսկվայում։ Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Գևորգյանն ասաց, որ ինքը որևէ վարկային պայմանագիր չի ստորագրել։ Երբ հեռախոսով նրան ուղարկեցինք փաստաթղթերի տակ դրված իր ստորագրությունը, ասաց, որ այն նման է, բայց իր ստորագրությունը չէ։ Արտակը նշեց, որ տեղյակ չէ, թե իր տվյալներն ու ստորագրությունն ինչպես են հայտնվել այդ պայմանագրում։ 

Երբ համեմատեցինք Արտակ Գևորգյանի ստորագրությունը կրող մի քանի տարբեր պայմանագրեր, ակնառու դարձավ, որ Գևորգյանի բոլոր ստորագրությունները կրկնօրինակված են մեկից։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը կեղծել է նրա ստորագրությունը, այնուհետև ստեղծել այդ ստորագրության դրոշմանիշը, որի մեկ հարվածով էլ վավերացրել է տասնյակ կեղծ պայմանագրեր։

Ստորև ծանոթացեք պայմանական ընտրված 5 փաստաթղթերի տակ տարբեր ժամանակահատվածներում դրված Գևորգյանի ստորագրություններին․ դրանք միմյանցից որևէ կերպ չեն տարբերվում։ Տարբեր օրերի և տարբեր անգամներ ստորագրելիս՝ մարդը չի կարող պահպանել գծերի նման համաչափություն։ Բացի այդ՝ Գևորգյանի ազգանվան մի տառը մի շարք պայմանագրերում բաց է թողնված, ինչը նշանակում է, որ այդ պայմանագիրը որպես փոխանցման հիմք ընդունող բանկը՝ «Յուկիոն», նույնիսկ չի նույնականացրել:

Արտակ Գևորգյանի եղբայրը՝ Արարատ Գևորգյանը, ըստ բազայում եղած մեկ այլ պայմանագրի, 2006թ-ին աշխատել է Ռուբեն Վարդանյանի ղեկավարած «Տրոյկա դիալոգում»։

Արտակ Գևորգյանի հետ մեր հեռախոսազրույցից մեկ ժամ չէր անցել, երբ զանգ ստացանք եղբորից՝ Արարատ Գևորգյանից։ Նա սպառնալից տոնով հայտնեց, որ իր եղբայրն աշխատել է իր մոտ, բայց լրագրողներն իրավունք չունեն իրենց հարցեր ուղղելու։ Նշեց, որ այդ ընկերությունների և փաստաթղթերի թեմայով կխոսի միայն իրավապահ մարմինների պահանջով։

Արտագնա աշխատող Արմեն Ուստյանի ստորագրությունը

Մոտ 50 մլն դոլարի գործարքներ է իրականացրել վանաձորցի Արմեն Ուստյանը։ Մենք մեկնում ենք Ուստյանի՝ Վանաձորում գտնվող բնակարան, ակնկալիքով, որ հանդիպելու ենք մի հաջողակ գործարարի։

1988թ-ի երկրաշարժից տուժածների համար կառուցված Տարոն-4 թաղամասում գտնվող նրանց տանը ցուրտ էր, ինքը՝ Արմենը, զինվորական բաճկոնով։ Ակնհայտ էր, որ Ուստյանը գործարար չէ, նա ընդամենը Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներից է։ Տասը տարուց ավել է, ինչ ամեն գարուն մեկնում է Մոսկվա, ուշ աշնանը՝ վերադառնում տուն։

Արմեն Ուստյանը որևէ կերպ չէր կարողանում բացատրել, թե ինչպես է իր անձնագրի պատճենը և ստորագրությունը հայտնվել «Յուկիո» բանկում, որի անունն առաջին անգամ էր լսում։

Ինչպես են ձեռք բերվել արտագնա աշխատողների տվյալները

Փաստաթղթերում ներգրավված մի քանի անձանց հետ հանդիպումներից հետո ուրվագծվեց օտար երկրում իրենց ապրուստը հոգացող մարդկանց՝ փողերի լվացման մեխանիզմում ներքաշելու մի քանի վարկած։

Ըստ վարկածներից մեկի՝ «Տրոյկա դիալոգը» ստեղծել էր մարդկանց տվյալների հավաքագրման համակարգ, որը գործարկում էին  ընկերության աշխատակիցները։ Այն ռուսաստանաբնակ գործարարները, ովքեր որևէ կեպ առնչվում էին Ռուբեն Վարդանյանի կամ «Տրոյկա դիալոգի» հետ և ունեին Հայաստանից ժամանած աշխատակիցներ, հավաքագրում էին նրանց անձնական տվյալներն ու հանձնում «Տրոյկայի» օգտագործմանը։  

2000-ականներին առանց հաշվառվելու, հայաստանցի միգրանտները չէին կարող մնալ և աշխատել Ռուսաստանում։ Այդ հարցում նրանց օգնում էին այնտեղ մշտական բնակություն ունեցող հայրենակիցները։ «Տրոյկա լվացքատան» փաստաթղթերում ընդգրկված Արմեն Ուստյանը հաշվառված էր մոսկվայաբնակ գործարար Ներսես Վահրադյանի հասցեում։ Ուստյանը նաև աշխատել է Վահրադյանի շինարարական ընկերությունում։ Ներսես Վահրադյանի մոտ է աշխատել նաև գյումրեցի Էդիկ Երիցյանը, ում անձնագիրն ու ստորագրությունն օգտագործվել է Կիպրոսում գրանցված Popat Holdings Limited ընկերության՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ գործարքներում։

Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, որը նաև արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշ ունի։ Դեռ 1990-ականների սկզբից գյումրեցի Էդիկ Երիցյանը մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Նա բարձրագույն կրթություն ունի, անգլերենի մասնագետ է, բայց Մոսկվայում աշխատել է որպես շինարար։

Մեր երկու հանդիպումների ընթացքում Երիցյանն այդպես էլ չհիշեց, որ ինքն այդ օֆշորային ընկերության հետ գործ ունեցած լինի։ Նա անակնկալի եկավ, երբ տեսավ փաստաթղթերում առկա իր անձնագրի, վարորդական իրավունքի պատճենները, իր ձեռագիրն ու ստորագրությունը։ Երիցյանը պատմեց, որ 3 տարի առաջ վթարի է ենթարկվել և գլխի անոթների վիրահատություն տարել, որից հետո իր կյանքի որոշ հատվածներ լավ չի հիշում։ Նա այդպես էլ չհիշեց, որ երբևէ ստորագրած լինի նման պայմանագիր։ Երիցյանն իսկապես վիրահատվել է և չի կարողացել վճարել բժշկական ծառայությունների դիմաց։ Բժշկական կենտրոնը նրա դեմ դատակայն հայց էր ներկայացրել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
12270 դիտում

Տեղի է ունեցել ՔՊ Աջափնյակ տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստը. վարչապետը հանդես է եկել ելույթով

Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում ահազանգեր են ստացվել սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ

Աննա Հակոբյանն այցելել է «Արգելված քաղաք». այցը Չինաստան շարունակվում է (տեսանյութ)

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Երևանի որոշ թաղամասերում հորդառատ անձրևից բացի նաև կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը

Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 4-ի. համաճարակային իրավիճակը Հայաստանում

Գևորգ Պապոյանը Արարատում հետևել է խաղողի մթերումների ընթացքին և տեղում քննարկել առկա խնդիրները (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցեր են քննարկել

Ուկրաինայի հերոսը՝ ռազմական բժիշկ Իվչուկը, Լենյա Ումերովան տանն են. Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Գարեգին ուզումպատորը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է, իրենք քոք մաշող են. Շիրինյան

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Պաշտոնանկություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. վարչապետը որոշում է ստորագրել

Երեք բառանոց հաղորդագրություն. ինչ են ասել Մբապեին ՊՍԺ-ից

Շուն գնելու դիմաց քաղաքացուն վճարած 1000 դոլարի մի մասը կեղծ է եղել

Չկա փակ դուռ և անհնար որևէ բան աշխարհում. Ալեն Սիմոնյանի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում

Արշակյանը Սինտիա Լոպես Կաստրոյին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ-ի կողմից գործադրվող ջանքերը

Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Միջանցքի հետ կապված Ռուսաստանը փորձում է «փափուկ» բարձ դնել Իրանի գլխի տակ, որը ԻԻՀ-ում հասկացել են. իրանագետ

Բայրամովն ու Սերդար Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ապագայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է տալիս խթանելու հավաքական ջանքերը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել

Գնի´ր լավագույն գրքերը 20% քեշբեքով

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» -ի բարեգործական հիմնադրամները գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

Իգոր Խաչատուրովի ընկերությունը վերականգնել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցրած 102 մլն դրամը

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը չպետք է խաթարվի. նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու որոշումը բեկանվել է, ուղարկվել նոր քննության

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

Ղրիմի թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առարկա է. Պեսկով

Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի. Պապիկյանը մասնակցել է Սյանշանի համաժողովի բացմանն ու նիստին

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ ՍԴ-ն և Իրաքի Դաշնային գերագույն դատարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՊԵԿ մի խումբ պաշտոնյաների կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել. կան կալանավորվածներ

Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի. Լուիս Մորենո Օկամպո

Բախվել են Վարդենիս-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Կիա»-ն. կա 7 վիրավոր

Վարչապետը մասնակցել է Ճառագայթային բժշկական նոր կենտրոնի բացմանը (տեսանյութ)

ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՊՆ համապատասխան ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել

Ալեն Սիմոնյանն այցելել է «Ինժեներական քաղաք». մանրամասն ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները

Նարեկ Մկրտչյանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահը համատեղ նախաձեռնություններին առնչվող հարցեր են քննարկել

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին՝ ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը. Սիդարթա Դատտա