Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին. միջնորդությունը ՇՄ դատախազինն է

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի միջնորդությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին:

Մարզպետը ղեկավարվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով ՀՀ ՇՄ դատախազի 2019 թվականի փետրվարի 1-ի N:64/22-8-19 միջնորդագիրը, ՀՀ ԿԳ նախարարի 2019 թվականի փետրվարի 11-ի N:01/10/1727 -19 առաջարկությունը, անհիմն համարելով ՀՀ ՇՄ «Գյումրու N:19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Նարինե Սիմոնյանի 2019թ. փետրվարի 15-ին տրված բացատրությունը:

Հիշեցնենք, որ այս դպրոցում հայտնաբերված կոռուպցիայի մեջ տնօրեն Նարինե Սիմոնյանը ներգրավել էր դպրոցի 25 մանկավարժի: «Մենք քրեական գործի նախքաննության ընթացքում փաստեցինք, որ նշված տնօրենի կողմից կատարվել են 2 դրվագ հանցավոր արարքներ՝ պաշտոնական դիրքի չարաշահում եւ պաշտոնական կեղծիք: Ընդ որում, փաստեցինք, որ այդ հանցագործությունը տվյալ անձը կատարել է տեւական եւ շարունակական: Այդ հանցագործության մեջ ներգարվել է շուրջ 25 աշխատողի: Քրեական գործի ընթացքում սուբյետը վերականգնեց պետությանը պատճաված վնասը, տվեց ցուցմունք: Նույնաբովանդակ ցուցմունք տվեցին նաեւ դպրոցի 25 աշխատակիցներն ու փոխտնօրենը: Այդ պարագայում ես նպատակահարմար գտա քրեական գործով վարույթը կարճել՝ ոչ արդարացման հիմքով: Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել, քանի որ ե՛ւ տնօրենին, ե՛ւ 25 ուսուցչին դատելը աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»,- փետրվարի 18-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դատախազը միջնորդել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որպեսզի վերջինս լուծեր  տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը, քանի որ աշխատանքային օրենսգրքով եւս սահմանված է վստահությունը կորցնելու պարագայում պայմանագրի լուծումը: Ի դեպ, Նարինե Մեսրոպյանը 2012-ից մինչեւ 2016 թվականները նաեւ Գյումրու ավագանու անդամ է եղել:

ՇՄ կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի տեղեկացմամբ, դպրոցի տնօրենի ժպ ըստ օրենքի պետք է նշանակվի փոխտնօրեններից մեկը, եթե մեկից ավելի են նրանք, իսկ եթե մեկն է, ուրեմն հենց նա կնշանակվի տնօրենի ժպ, մինչ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարավի եւ անցկացվի մրցույթ:

 

Տպել
2816 դիտում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար