Կյանքում շահում է նա, ով շատ գիտելիք ունի. Աննա Հակոբյանը՝ Թեհրանի «Արաքս» դպրոցի սաներին (լուսանկարներ)

28/02/2019 schedule19:35

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Թեհրան այցի ընթացքում Իրանում ՀՀ դեսպանի տիկին Անահիտ Թումանյանի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի Հայոց ազգային «Արաքս» դպրոց: Աննա Հակոբյանը ծանոթացել է դպրոցի պայմաններին, շփվել սաների և ուսուցիչների հետ: Սաների հետ հանդիպմանը Աննա Հակոբյանը խորհուրդ է տվել ժամանակը ճիշտ օգտագործել, շատ կարդալ, լավ սովորել: «Կյանքում շահում է նա, ով շատ գիտելիք ունի: Այդ գիտելիքը ձեզ միշտ օգնելու է կյանքի բոլոր փուլերում»,- ասել է Աննա Հակոբյանը:Այս մասին հայտնում են վերջինիս գրասենյակլից:

Թեհրան այցի ընթացքում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տիկին Փարվին Դադանդիշի հետ: Աննա Հակոբյանը նշել է, որ Թեհրանը յուրահատուկ քաղաք է, և այցի այդ կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է զգալ այդ յուրահատկությունը: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ ամուսինը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրող և ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ժամանակահատվածում այցելել է Իրան և միշտ ջերմությամբ է խոսում Թեհրանի մասին: Տիկին Փարվին Դադանդիշն էլ առանձնահատուկ ջերմությամբ է խոսել իրանահայ համայնքի մասին, հատկապես շեշտելով, որ շատ է հավանում հայ կանանց ձեռքի աշխատանքները: «Դրանք յուրահատուկ և շատ գեղեցիկ աշխատանքներ են»,- ասել է տիկին Դադանդիշը:  Այցի ընթացքում Աննա Հակոբյանը հանդիպել է նաև Թեհրանի հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ: Հանդիպմանը Աննա Հակոբյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների` «Իմ Քայլ»-ի և «City of smile»-ի գործունեությունն ու ծրագրերը:

Տպել
722 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին