Երևան
12 °C
Գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի կյանքի եւ մարզական ուղու մասին պատմող «Արթուրը» ֆիլմի փակ ցուցադրությունից առաջ նախ մամուլի ասուլիս էր հրավիրվել: 
Հենց Արթուր Ալեքսանյանն էլ բազմաթիվ հարցերի պատասխանները տվեց: Ասաց՝ ճիշտ է, իր կարիերայի մասին է ֆիլմը, բայց դա չի նշանակում, որ հեռանում է մարզագորգից կամ պատրաստվում է մարզչական գործունեություն ծավալել: Հակառակն, առջեւում մեծ անելիք ունի: «Ես դեռ մարզիչ չեմ լինի, ես դեռ գործող մարզիկ եմ եւ իմ առջեւ դեռ նպատակներ ունեմ: Ճիշտ է, իմ փորձով, գիտելիքներով միշտ օգնում եմ մեր ըմբիշներին, բայց մարզիչ դառնալուս մասին խոսելը վաղ է: Ինձ հիմա ավելի լավ եմ զգում, վատ մարզավիճակում չեմ, չնայած դեռ մրցումների չեմ մասնակցել: Երեւի առաջիկա Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ, դեռ վերջնական որոշված չէ: Մեր մարզիչների հետ դեռ պետք է քննարկենք այդ հարցը, իսկ դրանից հետո արդեն մրցաշարեր կան: Արդեն սեպտեմբերին պատրաստվում եմ Աշխարհի առաջնությանը, որը նաեւ օրինական վարկանիշային առաջնություն է, կփորձեմ անպայման վարկանիշ ձեռք բերել հաջորդ տարվա օլիմպիական խաղերի համար»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Ֆիլմը ստեղծվել է Vivaro ընկերության աջակցությամբ Vnews.am սպորտային կայքի ստեղծագործական խմբի ջանքերով: Նկարահանումներն իրականացվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018 թվականին կայացած Աշխարհի առաջնության ժամանակ: Սյուժեում նաեւ տեղ են գտել դրվագներ մինչ առաջնությունը Երեւանի ուսումնամարզական հավաքից, ինչպես նաեւ Գյումրիում գտնվող Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցի պարապմունքներից:
«Շատ հետաքրքիր պահեր կան ֆիլմում, դրանք վայրկյաններ եւ րոպեներ են, որ ոչ հանդիսատեսն է տեսնում, ոչ երկրպագուն: Այդ աշխարհը հասանելի է միայն մարզիկին ու մարզչին: Հենց այդ թաքնված հույզերն ու ապրումները, լարվածությունն ու մեր ներքին փոքրիկ, բայց կարեւոր գաղտինքներն ենք վստահել բոլորիդ այս ֆիլմի միջոցով»,- ասաց Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը՝ Գեւորգ Ալեքսանյանը:
40 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմում չկա հեղինակի խոսք: Զուգահեռաբար երկու սյուժե է ներկայացվում: Առաջինը պատմում է Բուդապեշտում կայացած Աշխարհի առաջնության մասին, երկրորդում Արթուրն է՝ մանկությունից մինչ հիմա:
«Ֆիլմում հնարավորինս ընդգրկել ենք Արթուրի կարիերայի լավագույն դրվագները, նրա մասին խոսում են ինչպես հայ մարզիչներն, այնպես էլ այլ երկրների հավաքականների գլխավոր մարզիչները, նախկին մրցակիցները: Հեղինակի խոսք չկա, ամեն ինչի մասին պատմում են կադրերը: Չի կարելի ասել, որ այս ֆիլմն Ալեքսանյանի ամբողջ կարիերան է ամփոփում, որովհետեւ նա դեռ երկար ճանապարհ ունի անցնլու, եւ վստահ ենք, որ եթե մի օր պետք լինի նրա անցած ողջ ընթացքը պատկերող ֆիլմ ստեղծել, այն ավելի երկար կլինի եւ բազմաթիվ տիտղոսներ կներառի իր մեջ: Ֆիլմը նպատակ ունի ներկայացնել այս պահի դրությամբ Արթուր Ալեքսանյանի դերն ու նշանակությունը սպորտում եւ հասարակության մեջ, ցույց տալ նրան որպես մարդ, քաղաքացի, մարզիկ: Ոչ թե միայն այն, որ գնում, մեդալ է նվաճում, վերադառնում, այլ ընդգծել նրան որպես ազգին ներկայացնող օրինակելի կերպար»,- ասաց Vnews.am սպորտի բաժնի գլխավոր խմբագիր Կարեն Ռաֆայելյանը:
Ֆիլմում Արթուրին փոքր հասակում ներկայացնող դրվագները մարմնավորել է նրան անհավանական նման, խարտյաշ, կապուտաչյա, նույն գանգուր եւ խիտ մազերով փոքրիկ Դավիթը:
ՀԺ-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, պատմեց, որ տղան եւ Արթուրը առաջին անգամ հանդիպել եւ ծանոթացել են «Մեծ փոքրիկներ» հաղորդման ժամանակ՝ հենց Դավիթի ցանկությամբ: Տղան ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, աննախադեպ ուժ ունի, ատամներով կարողանում է ավտոմեքենա քաշել: Միաժամանակ Արթիկում ըմբշամարտ է պարապում: «Նրան որ հարցնում են՝ դու Դավի՞թն ես, ասում է՝ չէ, ես Սասունցի Դավիթն եմ»,-ասաց Գեւորգ Ալեքսանյանը: Եվ հենց Դավիթն էլ «Արթուրը» ֆիլմում ներկայացնում է գյումրեցի Սպիտակ Արջին:
Ի դեպ, սպիտակ արջերի մասին: Փետրվարի 27-ին նշվում է Բևեռային կամ Սպիտակ արջի միջազգային օրը: «Չգիտեմ Vivaro-ն հատուկ էր արել, թե պատահական եղավ սա, բայց էսօր նշվում է Բեւեռային, սպիտակ արջի օրը, էնպես որ մեր Սպիտակ Արջի մասին պատմող ֆիլմի օրը շատ ճիշտ էր ընտրված»,-կատակեց Կարեն Գիլոյանը:
Արթուր Ալեքսանյանը նաեւ հայտնի է որպես Սպիտակ Արջ: Այսպես են նրան կոչում հաղթանդամության եւ սպիտակ մաշկի պատճառով: Գյումրիում 2016 թվականի օգոստոսի 28-ին մի մեծ սպիտակ արջ պատրաստվեց եւ բերվեց հրապարակ, որտեղ հրավառությամբ եւ մեծ տոնախմբությամբ դիմավորեցին ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում օլիմպիական ոսկի նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին եւ օլիմպիական փոխչեմպիոն, ծանրորդ Գոռ Մինասյանին:
Ասուլիսի ավարտից անմիջապես հետո ցուցադրվեց ֆիլմը, որն, ըստ հեղինակների, Արթուր Ալեքսանյանը դիտեց առաջին անգամ:





Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT