Երևան
12 °C
Այս օրերին մեծ քննադատությունների առիթ է դարձել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի լուծարման հետ կապված մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող փոխնախարար Նազենի Ղարիբյանի արած հայտարարությունն ու թատրոնն արժեւորելու մեկնաբանությունը: Համաձայն հրապարակված փաթեթ-տեղեկանքի՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող եւ լուծարվող ՊՈԱԿ-ների թվում էր նաեւ Համազգային թատրոնը:
Թատրոնը գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում, ըստ այդմ, առաջարկվում է այն լուծարել եւ ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական եւ փորձարարական հարթակ:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի անձնակազմին խիստ վրդովեցրել է այս լուրը: Դերասանները տարբեր մեկնաբանություններ արեցին մշակույթի նախարարության, ապա Նազենի Ղարիբյանի գործունեության վերաբերյալ: Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանն էլ անդրադառնալով Ղարիբյանի՝ «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է, եւ դերասանական կազմը մի կուրսից է եղել» հայտարարությանը, նշեց, որ վերջինիս նման մեկնաբանումն ամենաքիչը՝ չիմացության արդյունք է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղարիբյանը վստահեցրեց, որ իր խոսքը կոնտեքստից կտրված են ներկայացրել. «Ես ասել եմ, որ Համազգայինը չունի ժանրային առանձնահատկություն, բայց դա չի նշանակում, որ այն ոչնչի պետք չէ»:
Ղարիբյանը նաեւ հերքեց շատերի կողմից հնչող այն քննադատությունը, թե իբր ինքն ասել է, որ Համազգայինի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է: Նշեց, որ միայն շեշտել է թատրոնի՝ Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելը: «Այո, մեր շատ սիրելի, մեծանուն Սոս Սարգսյանն է հիմնել, բայց այդ թատրոնը ժանրային առանձնահատկություն չունի, ես դա ասել եմ, եւ էլի եմ կրկնում»,-ասաց նա:
Անդրադառնալով Համազգայինի ստեղծագործական կազմի այն պնդմանը, թե Ղարիբյանը երկու անգամ պարտություն է կրել եւ որոշել է վրեժ լուծել իրենցից, մշակույթի փոխնախարարն ասաց. «Ես ճակատամարտի մեջ չեմ մտել իրենց հետ, որ պարտություն կրեի»:
Նշենք, որ Համազգային թատրոնի աշխատակիցների բնորոշմամբ՝ իրենք երկու անգամ հաղթել են Նազենի Ղարիբյանին, առաջինը, երբ նրա կամքին հակառակ հասել են թատրոնի նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականին, իսկ երկրորդը՝ Սուրեն Շահվերդյանին գեղարվեստական ղեկավար չընտրելն է: «Ճակատամարտ էր իրենց միջեւ, ես հրավիրել եմ երկու կողմին, փորձել եմ որպես նախարարի տեղակալ միջավայր ստեղծել, որտեղ իրենք կփորձեն միմյանց հասկանալ: Իսկ ինչ վերաբերում է Շահվերդյանին գեղարվեստական ղեկավար նշանակելուն, ես նույնիսկ Չալդրանյանին ասել եմ՝ ամոթ է, մի՛ արա»,- ասաց Ղարիբյանը:
Վերջինիս խոսքով՝ Համազգայինի դերասաններն առաջին օրերին իր մասին երբեք նման կերպով չեն խոսել, բայց հիմա ինչ-որ մեկը դավեր է նյութում. «Չգիտեմ՝ ով է իրենց տակը տժտժացնում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT