Հայ սամբիստի հայրը բժշկություն է ուսումնասիրում, որ որդուն օգնի. բուժումը թանկ է, գումար չեն տալիս

30-ամյա սամբիստ Կոլյա Կարապետյանն ավելի քան 1.5 տարի է՝ ապրում է հիվադանոցներում: Ինչպես հայտնի է, 2017 թ. մայիսին Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո վատ է զգացել, տեղափոխել են հիվանդանոց, մի քանի անգամ վիրահատել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայրը՝ Հրաչյա Կարապետյանը, պատմեց, որ տղան ուղեղի արյան զեղում է ստացել մրցման ժամանակ գլխին ստացած հարվածից: Նշեց, որ 5 ամիս տղայի հետ մնացել է Բելառուսում: Այնուհետեւ Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ից բժիշկ է վարձել, որ տղային տեղափոխի Երեւան: Ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 3 հազար դոլար: 10 ամիս պառկել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, հետո տեղափոխվել է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն:

«Տեղափոխեցինք «Արտմեդ», որն առողջապահական ոչ մի սիստեմ չունի: Կոնսիլիումը որոշել է, որ Կոլյայի հետագա բուժումը միայն Եվրոպայում է հնարավոր: Գերմանիայից բժշկուհի ենք հրավիրել, եկել նայել է: Գործերը հետը տարել է Գերմանիա: Բեռլինում մեծ կլինիկայի պրոֆեսորը գումարի չափ է ուղարկել, թե բուժումներն ինչ արժեն: Նամակով բոլորին դիմել ենք՝ կառավարությանը, սպորտի նախարարությանը, ֆեդերացիային, ֆոնդերին: Մինչեւ օրս չունենք արձագանք ոչ մի տեղից, միայն կողքից լսել ենք, որ չունեն այդքան բյուջե»,- ասաց նա:

Հրաչյա Կարապետյանը նշում է, որ ինչպես Գերմանիայից, այնպես էլ Անգլիայից եկած բժիշկներն իրենց վստահեցրել է, որ Կոլյան վերականգնվող է: Սակայն, ըստ նրա, ՀՀ-ում չկան համապատասխան սարքավորումներ ու դեղորայք, որպեսզի բժիշկները կարողանան որեւէ բան անել: Գերմանիայում էլ բուժվելու համար մեծ գումար է պետք է՝ նրա խոսքով՝ ամենաքիչը 88 հազար եվրո: Հայրը նշեց, որ Կոլյան Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության կրտսեր օպերլիազոր է, ու իրենք դիմել են Ոստիկանություն, բայց արձագանք չի եղել: Դիմել են «Իմ քայլը» հիմնադրամ, որը նշել է, որ այդքան գումար չունի: ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջոցով նրանց պատասխաններ են գալիս, որ 2019 թ. բյուջեով գումար չունեն նախատեսած: Ինչ վերաբերում է ՀՀ Առողջապահության նախարարությանը, ասում է, որ այնտեղից օգնում են միայն հիվանդանոցների հետ պայմանավորվելով:

«Առողջապահության նախարարությանը, ինչ հարցով դիմում եմ, արձագանքում է, դիմում է կլինիկաներին, որ «բոմժի» կարգավիճակով պառկենք պալատներում: Պալատը տալիս են, ինչքան ուզում ես պառկիր, բայց ես տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ, «բոմժ» չեմ, բուժման կարիք կա, որի պատասխանը ոչ մի բժիշկ չունի»,- ասաց նա:

Որոշ ժամանակ Կոյլյայի բուժմամբ զբաղվել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատակիցները: Հայրը նշում է, որ դրական տեղաշարժ այդ ընթացքում նկատել են: Հետագայում կենտրոնից հրաժարվել են ընդունել նրան այնտեղ: Ասել են, որ նա ամեն պահի կարող է վերակենդանացման բաժանմունքի կարիք ունենալ, ինչն իրենց մոտ չկա:

«Եթե ծանր հիվանդ է, 6 ամիս ինչպե՞ս մնացինք առանց ռեանիմացիայի, 1 ամիս ինչպե՞ս տանը մնացինք: Դա համալսարանական հիվադնանոցի բակում է, այնտեղ կա ռեանիմացիա, 10 քայլ հեռավորության վրա է: Կառավարությունից դիմել են, որ Կոյլային տարեք, մերժել են, պատճառաբանել են, որ չունենք ռեանիմացիա: Մեր տեղը ուրիշի հետ կպարապեն, օրը 60 հազար՝ անում է 1 մլն 800 հազար (խմբ. նկատի ունի ամսական 1 մլն 800 հազար): 1 մլն 800 հազար ինձ նվեր չեն տա, ավելի լավ է պատճառաբանեն»,- ասաց նա:

Այժմ Կոլյան Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է: Հայրը ոչ ոքի մեղադրել չի ցանկանում, սակայն ՀՀ-ում բուժման հույս չունի: Ասում է՝ տղային հիվանդանոցում է թողնում 2 պատճառով. նախ, որ իրենց չմոռանան, 2-րդ, որ եթե հանկարծ անհապաղ բժշկական օգնության կամ թթվածնի կարիք լինի, հասցնեն: Պատմում է, որ տղայով զբաղվում է հիմնականում ինքը: Բժշկական մեթոդներ է ուսումնասիրում, հետեւելով Լոնդոնից եկած բժշկուհու ցուցումներին՝ ինքն ու տղայի կինը մերսումներ ու վարժություններ են անում տղայի հետ, իսկ այստեղի բժիշկների դուրս գրած դեղերի մեծամասնությունը տղային չեն տալիս: Խոհրդակցում են արտասահմանցի բժիշկների հետ, որոնք հիմնականում նշում են, որ այդ դեղերի արդյունավետությունն ապացուցված չէ, ու դրանք կարող են վնասել: Այսպիսով արդյուքների հասել են:

«Խորհրդակցում եմ դրսի բժիշկների հետ: Ասում են լցրու աղբը, դեղերի 90%-ը չեմ տալիս, դրա համար էլ արդյունք ունեմ, թե չէ 2-3 անգամ պատահել է՝ գիտակցության կորուստ ենք ունեցել, ինչը դեղերի ազդեցությունից է եղել: Անձնական մեթոդներով, խորհուրդ վերցնելով արդեն տղայիս գիտակցությունն ահագին եկել է տեղը, ինձ ճանաչում է, կնոջը ճանաչում է, չի կարողանում խոսել, միայն աջ ձեռքն է շարժում, աջ ձեռքով՝ բութով, ցույց է տալիս՝ լավ եմ, վատ եմ, մի տեղը ցավում է, ձեռքը դնում է վրան, տղային օդային համբույր է ուղարկում»,- պատմեց նա:

Հրաչյա Կարապետյանը չի աշխատում, հարսը՝ նույնպես, քանի որ խնամում է իր ու Կոլյայի 2.5-ամյա տղային: Աշխատում է Կոլյայի մայրը 45 հազար դրամ աշխատավարձով: Նրանց օգնում են Կոլյայի ընկերները՝ այդ թվում աշխատակիցները, հոր ընկերները, եղբայրը: Հրաչյա Կարապետյանը նշում է, որ մի քանի ամիս առաջ ՀՀ սամբոյի ֆեդերացիաի միջոցով միջազգային ֆեդերացիայից 10 հազար դոլար են ստացել, որով փակել են մեծ պարտքերի մի մասը:

Տպել
6882 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց