Մարտի 1-ին կայանալիք երթը միայն մի քաղաքական ուժինը չէ, բոլորը կարող են մասնակցել․ Հակոբ Սիմիդյան

26/02/2019 schedule17:10

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր խորհրդարանում խմբակցության նիստ էր հրավիրել․ օրակարգում մարտի մեկին կայանալիք երթին մասնակցության վերաբերյալ հարցն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։

Սիմիդյանն ասաց, որ քննարկել են մասնակցության ձեւաչափը, այսինքն՝ հայտարարելու են, որ մասնակցելու են խմբակցությամբ, թե՞ որպես անհատ քաղաքացիներ։ Հարցին՝ խմբակցությունում կա՞ պատգամավոր, որը ցանկություն չունի մասնակցել երթին, Հակոբ Սիմիդյանն ասաց, որ չկա այդպիսի մեկը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ երթը միայն մի քաղաքական ուժինը չէ, բոլորը կարող են մասնակցել, այդ թվում՝ քաղաքական ուժերը հենց որպես քաղաքական ուժ։ Սիմիդյանն ասաց, որ չգիտի՝ որ ուժերը կմասնակցեն, բայց տեղեկություն ունի, որ ՀԱԿ-ը մասնակցելու է։

«Հանրությանն արդեն ներկայացվել է, որ երթը նվիրված է մարտիմեկյան զոհերին, եւ այս երթը նաեւ նրա համար է, որ մենք պետք է կարեւորենք, որ Հայաստանում էլ երբեք քաղաքական գործընթացների պատճառով որեւէ մարդ չզրկվի կյանքի իրավունքից եւ, առհասարակ, որեւէ իրավունք չոտնահարվի»,-նկատեց նա։

Ինչ վերաբերում է ելույթներին, պատգամավորն ասաց, որ ելույթներ չեն լինելու ոչ Ազատության հրապարակում, ոչ Մյասնիկյանի արձանի մոտ: Վարչապետի հայտարարության մասին, որ այդ օրն ինքը ուղերձով դիմելու է քաղաքացիներին, Հակոբ Սիմիդյանը որեւէ բան չասաց, միայն նշեց, որ դա հնարավոր է լինի ավանդական ուղիղ եթերի միջոցով։

Հիշեցնենք՝ սույն թվականի մարտի մեկին, երեկոյան ժամը 18։30-ին ի հիշատակ 2008 թվականի Մարտի մեկի արյունալի դեպքերի ժամանակ սպանված տասը քաղաքացիների տեղի է ունենալու մեծ երթ՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։ Երթի մասին քաղաքապետարանն արդեն իրազեկված է։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այդ օրը ուղերձով է հանդես գալու։

Տպել
3653 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն