4 թեկնածու կպայքարի Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար

Ավարտվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը: 4 թեկնածու է ներկայացել ՝ Նազելի Ավետիսյանը, ով ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի փոխտնօրենն է, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մանուշակ Կարապետյանը՝  ՇՊՀ ավագ դպրոցի փոխտնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Անդրանիկ Սարգսյանը  ՇՊՀ  Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ եւ Լուսինե Ֆլջյանը, որը «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Բոլոր թեկնածուներն, ըստ ՇՊՀ ՀԽ նախագահ Լեւոն Բարսեղյանի, ինքնառաջադրվել են:

«Բոլոր հավակնորդները ներկայացրել են մրցույթի հայտարարությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը: Թեկնածուներից 2-ը խնդրել են Համալսարանի զարգացման հայեցակարգի իրենց ներկայացրած փակ փաթեթները բացել միայն այն դեպքում, եթե հստակեցվի, որ համապատասխանում են ռեկտորին ներկայացվող կանոնադրական պահանջին: Նրանցից մեկի դեպքում, կենսագրականի ուսումնասիրությունից եւ ՇՊՀ իրավախորհրդատուի հետ խորհրդակցելուց հետո որոշեցի, որ նա չի բավարարում վերոհիշյալ պահանջը եւ Հայեցակարգի փաթեթը չբացեցի»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:

Թեկածուներից մյուսի պարագայում ՇՊՀ իրավախորհրդատուի եւ ԿԳՆ իրավաբանական վարչության պետի հետ խորհրդակցելուց հետո հնարավոր չի եղել արագ հստակեցնել մրցույթին համապատասխան լինել-չլինելն, ուստի Լեւոն Բարսեղյանը գրավոր դիմել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով ուսումնասիրել հավակնորդի կողմից ներկայացված փաթեթը: Թեկնածուին նաեւ բացատրվել է, որ իր շահերից է բխում ներկայացրած հայեցակարգային փաթեթի բացումը, ինչպես նաեւ դրա ուղարկելը հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, որպեսզի մինչեւ մրցույթը ծանոթանալու հնարավորություն լինի: Հակառակ դեպքում, ՀԽ անդամները այդ փաթեթին ծանոթանալու շատ սահմանափակ ժամանակ կունենան՝ միայն մրցույթի ընթացքում, եւ այն դեպքում, եթե հավակնորդը ՀԽ որոշմամբ, ԿԳՆ եզրակացության հիման վրա գրանցվի որպես թեկնածու: Թեկնածուն, սակայն, ըստ Բարսեղյանի, հայեցակարգային փաթեթը բացելու թույլտվություն չի տվել: 

ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը կկայանա 2019 թ. մարտի 2-ին, ժամը 12-ին, համալսարանի դահլիճում: Մրցույթը լինելու է բաց համալսարանի աշխատակիցների, ուսանողների եւ ԶԼՄ-ների համար: Սա նախադեպը չունեցող երեւույթ է, քանի որ, ըստ Լեւոն Բարսեղյանի, տարիներ շարունակ մրցույթը եղել է մեկ «անկրկնելի» եւ «դաբրոյավոր» թեկնածուի համար նախապատրաստված եւ անցել է փակ ընթացակարգերով: «Խնդրում եմ գնահատել այս ջանքերն ու տեխնիկական առաջընթացը, չհարցնել, թե հավակնորդներից որ մեկն է ում հովանավորյալը, կամ «դաբրո» ստացածը: Իմ ունեցած հեղինակությամբ երաշխավորում եմ, որ չկա նման կամ այլ արտաօրինական պայման կամ նախապայման: Հեշտ չէ ՇՊՀ այս ճգնաժամային իրավիճակում այսպիսի մրցույթ կազմակերպելն ու անցկացնելը, բայց մենք պետության զավթում, սերժաբարո ժամանակներ տեսած ժողովուրդ ենք, պարտավոր ենք հաղթահարել եւ կհաղթահարենք»:

Տպել
4434 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)