Ջերմություն, քաշի կորուստ․ Նորքի զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանն առողջական խնդիրներ ունի․ ՄԻՊ

22/02/2019 schedule11:17

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ահազանգում է՝ Նորքի զինված խմբի գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են առողջական խնդիրներ։

ՄԻՊ գրասենյակից հաղորում են, որ Պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Ըստ հաղորդագրության, փետրվարի 19-ին, Պաշտպանի թեժ գծին արված ահազանգով Արթուր Վարդանյանը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ արդեն 12 օր է չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի ընդհանուր թուլություն, տեղաշարժվում է դժվարությամբ, պարբերաբար ունենում է փսխումներ և արյունահոսություն:

Ինչպես ՄԻՊ գրասենյակից են փոխանցում, Վարդանյանը նաև նշել է, որ քաղաքացիական հիվանդանոցից դուրս է գրվել առանց բուժումն ավարտելու, իրեն առաջարկել են ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որից հրաժարվել է նախկինում այնտեղ պատշաճ բուժում չստանալու պատճառաբանությամբ: Արթուր Վարդանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր նախընտրած բժշկի մոտ իր բուժումը կազմակերպելու հարցում։

Ըստ ՄԻՊ հաղորդագրության, ահազանգի հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել այց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

«Առանձնազրույցի ընթացքում Արթուր Վարդանյանը կրկին գանգատվել է առողջական խնդիրներից՝ նշելով, որ 13 օր է չի կարողանում սնվել, ամբողջ սնունդը փսխում է անգամ ջուր խմելիս, ունի ջերմություն, մկանային ջղաձգումներ, արյան զարկերակային ճնշումը բարձր է, իսկ օրգանիզմը՝ ջրազրկված: Նա նշել է, որ ընդունում է ցուցված դեղորայքը, սակայն առողջական վիճակի լավացում չի արձանագրվում: Ա. Վարդանյանը ցանկացել է հետազոտություն անցնել քաղաքացիական հիվանդանոցում՝ իր նախընտրած բժշկի մոտ: Վերջինիս բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Վարդանյանն անցել է իր նախընտրած բժշկի նշանակած մի քանի լաբորատոր-գործիքային հետազոտություններ, 2019 թվականի փետրվարի 19-ին զննվել է Քրեակատարողական ծառայության բժշկական կոնսիլիումի կողմից և առաջարկվել է նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ստացիոնար բուժման: Ա. Վարդանյանի բժշկական քարտում կատարված գրառումների համաձայն՝ վերջինիս մոտ արձանագրվել է սուբֆեբրիլ ջերմություն, քաշի կորուստ, հաճախասրտություն, ցավեր որովայնի շրջանում, փսխումներ, սնվելու դժվարություններ, ինչպես նաև լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է լեյկոցիտոզ», - ասված է հաղորդագրությունում:

ՄԻՊ գրասենյակը նշում է, որ Արթուր Վարդանյանի առողջական վիճակի հարցը Պաշտպանի ներկայացուցիչը քննարկվել է նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

«Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Քրեակատարողական ծառայություն է հասցեագրվել գրություն՝ կապված Արթուր Վարդանյանի առողջական վիճակի դինամիկայի և նրան տրամադրվող բուժօգնության ծավալների հետ: Բարձրացվել է նաև սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի մոտ Արթուր Վարդանյանի բուժումը կազմակերպելու հարցը: Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել դեռևս 2018 թվականի դեկտեմբերին, և նրա առողջական վիճակի դիտարկումը կրում է շարունակական բնույթ», - ասված է հաղորդագրությունում։

2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: Խուզարկության ընթացքում հայտնաբերել էին զինամթերք։ Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել Նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով:

Տպել
2220 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց