Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ տնտեսական մրցակցության խնդրահարույց հարցերի շուրջ։

Մրցակցության մի շարք խնդիրներ բացահայտվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Հանձնաժողովի կողմից բարձրաձայնված հարցերին համապարփակ լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Աշխատանքային խմբում ներգրավված են մի շարք նախարարությունների և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում արդեն իսկ կայացել է աշխատանքային խմբի 3 հանդիպում-քննարկում։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից բացահայտված մրցակցային խնդիրներից են, օրինակ՝ որոշ դեպքերում լիցենզիաների և թույլտվությունների ոչ մրցակցային պայմաններով տրամադրումը, դեղերի զուգահեռ ներմուծման սահմանափակումները, սեղմված բնական և հեղուկ գազի իրացման ոլորտում ստվերային շրջանառությունը և հնարավոր թերլցումները, բենզինի շուկայում բարձր կենտրոնացվածության հարցը՝ ինչը պայմանավորված է անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու խնդիրներով, սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում առկա պետական տուրքի դրույքաչափը, գազի ներտնային սպասարկման ոլորտում սահմանափակ մրցակցության հարցը և այլն։

Քննարկումների արդյունքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կայացվում է խնդրի լուծման փոխհամաձայնեցված նախնական որոշում և արձանագրվում են հետագա գործողությունները, որոնք պետք է միտված լինեն տվյալ ոլորտի մրցակցության սահմանափակման վերացմանը։

Քննարկումների ընթացքը մեկնաբանելով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է. «Այս քննարկումների շարքը նախաձեռնել ենք, որպեսզի լսենք բոլոր կողմերի կարծիքը և առաջարկությունները։ Արդյունքում այն կարգավորումները, որոնք ակնհայտ անհրաժեշտ են, կձևավորվեն աշխատանքային մթնոլորտում՝ միմյանց լսելով։ Այնուհետև աշխատանքային խմբի առաջարկությունները կներկայացվեն կառավարության քննարկմանը և հաստատմանը։ Կներկայացնենք այն առարկայական կարգավորումները, որոնք տրամաբանորեն պետք է հաջորդեն մրցակցային դաշտն ավելի կատարյալ և ավելի պարզ ու հասկանալի դարձնելու համար»։

Օրակարգում ներառված հարցերը դեռևս չեն սպառվել և քննարկումները շարունակվում են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1630 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ