Երևան
12 °C
Փետրվարի 20-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա նոր հիմնի տեքստի մրցույթի մասին:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունն արել էր նաեւ ֆեյսբուքյան իր էջում, որը հանրության շրջանում ակտիվ քննարկումների առիթ էր դարձել: Այսօր շատերը Ալեն Սիմոնյանի այս առաջարկությունն անհեթեթություն են որակում՝ համարելով անիմաստ եւ անկարեւոր զբաղմունք: Շատերի կողմից էլ օրհներգը փոխելու ԱԺ փոխխոսնակի գաղափարը ճիշտ հակառակ արձագանքին է արժանացել, խրախուսվել եւ մեծ ոգեւորությամբ է ընդունվել, ձեռք բերել նաեւ արվեստագետների աջակցությունը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են զանգում, նամակներով դիմում եւ խնդրում անպայման ավարտին հասցնել սկսածը: ԱԺ փոխխոսնակն ավելի վաղ տեղեկացրել էր նաեւ օրհներգի աշխատանքային խմբի (համալրվող) կազմի մասին`
1․ Դանիել Երաժիշտ Դիրիժոր, երաժշտագետ
2․ Տեր Ասողիկ Հոգեւորական, Մայր Աթոռ
3․ Արամ Սաթյան Կոմպոզիտորների միության նախագահ
4․ Ալեն Սիմոնյան ԱԺ նախագահի տեղակալ
5․ Էդվարդ Միլիտոնյան Գրողների միության նախագահ
6․ Նիկոլայ Կոստանյան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն
7․ Արմինե Գրիգորյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն
8․Հենրիկ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր
9․ Ֆելիքս Բախչինյան գրականագետ
10․ Դավիթ Գյուրջինյան Լեզվի պետական կոմիտեի նախագահ
Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կազմվել վերը նշված 10 անձից բաղկացած աշխատանքային խումբը: Վերջինս ասաց, որ այնպիսի մարդկանց է առաջարկել, ովքեր ներկայացնում են տարբեր բնագավառներ, ունեն մտածելակերպ եւ հասարակության լայն շերտն են զբաղեցնում:
«Վստահ եմ, որ կազմը կհամալրվի: Երեկ ես մի շատ հայտնի արվեստագետի հետ եմ խոսել, խոսքը, Վահագն Հայրապետյանի մասին է: Նա իր աջակցությունն է հայտնել եւ ցանկություն ունի ներգրավվել աշխատանքային այդ խմբի մեջ: Մնացած մարդկանց մասին էլ չեմ խոսում, եւ եթե իմ առաջարկը վատը լիներ, կարծում եմ՝ նրանք չէին ներգրավվի:
ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ առաջարկի շուրջ քարկոծումներն ու քննադատությունները գնալով ավելի մեծ թափով կտարածվեն եւ իր ծրագիրը պարզապես կարող է չիրականանալ. «Նախ եւ առաջ մի բան հասկանանք. չի կարելի մարդուն քննադատել եւ քարկոծել կարծիքի համար: Չի կարելի հարձակվել մարդու վրա իր կարծիքի համար: Հայաստանի Հանրապետությունում այլեւս բարձրագույն արժեք է ցանկացած մարդու կարծիք: Ուստի, ազատ կարծիք հայտնելու իրավունք ունենք բոլորս: Առավելեւս մարդ, որն անցած ճանապարհ ունի՝ օրինակ ես»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ արդեն որոշակի արդյունքի հասել է. նախ՝ ֆիքսվել է, որ միանշանակ չէ վերաբերմունքը գործող օրհներգի՝ «Մեր հայրենիք»-ի նկատմամբ, երկրորդ՝ Հայաստանում կլինի այլընտրանքային օրհներգ, թեկուզ ոչ պաշտոնական՝ կդրվի շրջանառության մեջ:
«Օրհներգը հարգանքի պես մի բան է, այն չես կարող օրենքով սահմանել: Եթե մարդիկ իրենց սրտերում որոշեցին, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը եւ այն տեքստը, որը կգրվի այդ երաժշտության համար՝ շատ ավելի հոգեհարազատ է, ապա կարեւոր չի լինի, թե օրենքի մեջ ինչ է գրված: Այս փուլում ես դեռ չեմ էլ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ պարզապես այլընտրանք է ստեղծում այն բոլոր մարդկանց համար որոնց պայմանականորեն հույս է տվել: ԱԺ փոխխոսնակը նաեւ նշեց, որ չի ուզում այնպես ստացվի, որ մի բան է ասել, ապա իր խոսքից հետ է կանգնել. «Ես այդ մարդը չեմ»:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում հարցում էր կատարել ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ, ապա ամփոփել օնլայն հարցման արդյունքները: Ըստ այդ հարցման՝ մարդկանց մեծամասնությունը կողմ է նոր օրհներգին:
Նկատենք, որ 2006 թվականին ստեղծվել էր հանձնաժողով, որը միաձայն քվեարկել էր Արամ Խաչատրյանի երաժշտությանը՝ որպես օրհներգի երաժշտության լավագույն տարբերակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT