Գործադիրը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ի նիստում հավանություն չտվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի եւ Հրանտ Մադաթյանի ներկայացրած՝ «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին։

Նախաձեռնության հեղինակները օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշել են, որ գործող օրենքով արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի որոշմամբ: Որպես կանոն՝ արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաեւ որպես գործատուի աշխատող՝ արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով: Այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի եւ տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի լիազորությունները անկախ եւ օբյեկտիվ իրականացնել: Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությանն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից:

Նախագծի հեղինակները նշել են, թե փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց:

Նախագծով առաջարկվում էր սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի կլինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար:

Օրենքի նախագիծը կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարն ասաց, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծի 1-ին հոդվածով քննարկվող գործող օրենքի 6-րդ հոդվածը թողնել անփոփոխ այն հիմնավորմամբ, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորմանը համանման կարգավորում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա է: Այսինքն՝ օրենքի գործող դրույթը ներկա պահին էլ տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հնարավորություն տալիս է ստեղծել անկախ արհմիություն, որը որեւէ կերպ կախված չէ այս կամ այն գործատուից:

Այս պարագայում Օրենքի գործող դրույթը՝ որպես տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին միեւնույն արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) դառնալու անհրաժեշտ պայման, սահմանում է միայն տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում աշխատելը:

Մինչդեռ, ըստ սոցապ նախարարի, նախագծի ընդունման պարագայում կստացվի, որ ոչ միայն համապատասխան ճյուղի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները կկարողանան միավորվել եւ ստեղծել արհեստակցական կազմակերպություն, այլեւ տարբեր ճյուղերի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

«Այս առումով հարկ է նկատել, որ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողներն ունեն մասնագիտական եւ աշխատանքային տարբեր առանձնահատկություններ: Հետեւաբար՝ տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների մոտ տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների միավորումը մեկ արհեստակցական կազմակերպությունում կարող է հանգեցնել այդ արհմիության անդամների շահերի բախման՝ չնպաստելով աշխատողների իրավունքների եւ շահերի արդյունավետ պաշտպանությանը»,-նշեց Զարուհի Բաթոյանը:

Նա միաժամանակ նշեց, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումը, ըստ էության, կարող է հանգեցնել նաեւ ճյուղային արհեստակցական միությունների դերի ու նշանակության թուլացման՝ պայմանավորված հանգամանքով, որ նախագծի ընդունման պարագայում, անկախ այն հանգամանքից, թե որ ճյուղում գործունեություն իրականացնող գործատուի աշխատողներ են, վերջիններս կարող են միավորվել եւ ստեղծել արհեստակցական միություն:

Այս նախագիծը ներկայացվել է նաեւ կառավարության սոցիալական գործընկեր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կարծիքին, որը գրությամբ տեղեկացրել է, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումը իրենց կողմից ընդունելի չէ:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ Օրենքի գործող դրույթը արհեստակցական կազմակերպության գործունեության նպատակի եւ աշխատողների իրավունքների ու շահերի ներկայացման տեսանկյունից սահմանում է առավել արդյունավետ եւ համակարգային կարգավորում, հետեւաբար այս նախագծին այս տեսքով հավանություն չտրվեց:

Տպել
1732 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)