«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Ղարաբաղյան պատերազմին մասնակից վետերաններից կազմված «Երկրապահ» կամավորական միության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս այդ կազմակերպության՝ երկրի ներսում քաղաքական ու տնտեսական ազդեցության թուլացումը։ Այսինքն՝ «Երկրապահը» քիչ-քիչ լուրջ քաղաքական ու տնտեսական լծակների տիրապետող «վետերանների կաստայի» դիրքերից հեռանում ու ավելի է մոտենում հասարակական կազմակերպության կարգավիճակին, որպիսին որ է, ըստ օրենսդրության։

Դրան եւ ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին շրջանի ակտիվացմանը զուգահեռ Հայաստանի քաղաքական դիսկուրսում իր դիրքերն է զիջում Արցախի թեման։ Մինչեւ վերջերս Արցախը բնորոշում էր Հայաստանի ներքին քաղաքականության էությունը, իսկ ՊՆ-ին, բանակին կամ զինվորականությանն ուղղված ցանկացած խիստ քննադատության ձայն լռեցվում էր «մենք Արցախ ունենք», «մենք պատերազմող երկիր ենք» արտահայտություններով։ 

Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում «Երկրապահի» ազդեցության վերելքն ու վայրէջքը վերջին 25 տարում տարբեր շրջափուլեր է անցելել։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացները, որոնց արդյունքում իշխանության եկավ ռազմական էլիտայի ու ԼՂ պատերազմի հետ ուղիղ կապ չունեցող Նիկոլ Փաշինյանը, ցույց տվեցին, որ Հայաստանում ավարտվում է զինվորականների ու ուժայինների քաղաքական գերիշխանության շրջափուլը։ Հայաստանը տարբեր պատճառներով ավելի ու ավելի է հեռանում այն ժամանակներից, երբ երկիրը փաստացի կառավարում էին կոմբոտանտներն ու ուժայինների վերածված, քաղաքական ու տնտեսական ռեսուրսների տիրապերող նախկին պատերազմի անցյալով զինվորականները։

«Երկրապահի» թուլացումը

Ըստ էության, զինվորականների «կորպորացիա» հանդիսացող «Երկրապահ» կամավորական միությունը, որը ժամանակին հիմնադրել էր ղարաբաղյան պատերազմի հերոս Վազգեն Սարգսյանը, այժմ կորցնում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, նաեւ հանրային ազդեցությունը։ Միության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը, որի հետ կապված սկանդալային քրեական բացահայտումներից հետո խաչակնքվելով հրաժարվեցին երկրապահները, այժմ կալանավորված է։ Պաշտոնական մեղադրանքի ու հանրային պարսավանքի ծանրության տակ կազմակերպությունը երկար ժամանակ ուշքի չէր գալիս եւ նոր առաջնորդ էր որոնում։ Սկզբում խոսվեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հնարավոր թեկնածության մասին, բայց ի վերջո ընտրությունը կանգ առավ Փաշինյանի զինակից եւ ԼՂ պատերազմի վետերան Սասուն Միքայելյանի վրա։

Ընտրությունը տրամաբանական էր եւ ցույց է տալիս, որ փորձ է կատարվում փրկել միության հեղինակությունը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է այդ հեղինակությունից։ Այս առումով Միքայելյանի ընտրությունը պատահական չէ նաեւ մեկ այլ պատճառով՝ թուլացած կազմակերպությանը, որը միավորում է տարբեր խնդիրներ ունեցող վետերանների, անհրաժեշտ է պետական աջակցություն։

Միեւնույն ժամանակ պատերազմող երկրի համար նմանատիպ կարեւոր կառույցի կտրուկ թուլացումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ երկրում տեղի ունեցած կտրուկ քաղաքական փոփոխությունները, ժամանակին կազմակերպության բիզնես կառույցի փոխակերպումը եւ միության փոփոխական վերաբերմունքը երկրում վերջին 15-20 տարում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, տարբեր խաղերը՝ ընդդիմության ու իշխանության դաշտում, ներքին պառակտումները եւ այլն։ 

«Երկրապահ» - վերելքի շրջանը

Անքննելի է, որ «Երկրապահի»՝ հանրային-քաղաքական կյանքում ազդեցության պիկը Վազգեն Սարգսյանի կառավարման շրջանում էր։ Չէ որ այս կառույցի հիմնադիրն ու վետերանների առաջնորդն այդ տարիներին նշանակվում էր Հայաստանի կարեւորագույն պաշտոններում՝ պաշտպանության նախարար, վարչապետ, սերտ կապեր ուներ այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչեւի հետ։ Հայաստանի նկատմամբ Գրաչեւի եւ ռուսական զինվորականության դրական վերաբերմունքը պայմանավորված էր նաեւ Վազգեն Սարգսյանի հետ ՌԴ Պնախարարի անձնական կապերով։ 

Այսքանը բավական է՝ հասկանալու համար, թե ինչ հսկայական ազդեցություն ունեին պատերազմի վետերանների «կաստան» ու իրենց առաջնորդը։ Զինվորականների ակտիվ մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցավ նաեւ 1998 թ-ի «պալատական հեղաշրջումը»։ Ուստի, պատահական չէ, որ հենց Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո միությունը սկսեց քիչ-քիչ հեռանալ երկրի քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնից։

Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն իշխանության ներսում տեղի ունեցող կոշտ պայքարում պարտվեց։ Մինչեւ վերջերս Տեր-Պետրոսյանը Հայաստանի միակ «քաղաքացիական» ղեկավարն էր, որն անմիջական մասնակցություն չի ունեցել ռազմական գործողություններում։ Նրանից հետո Ղարաբաղը բնորոշում էր Հայաստանի քաղաքականության էությունը, դարձել էր ներքին գործընթաների կենտրոնական օղակը։ ԼՂ հիմնահարցը դարձավ հայկական քաղաքական ինքնության կենտրոնը, իսկ վետերանների «կաստան» տիրապետում էր ամեն ինչին, որոշում էր ամեն հարց՝ ներթափանցելով հանրային, քաղաքական ու տնտեսական կյանքի տարբեր շերտերը։

«Երկրապահ»-վայրէջքի շրջանը

Այն, որ պատերազմից հետո բավականին թույլ քաղաքական ու նոր սաղմնավորվող համակարգ ունեցող պետությունում ռազմական անցյալով կամ պատերազմից նոր վերադարձած զինվորականները վերցում են պետության քաղաքական ու տնտեսական ղեկը, նորություն չէ։ Նման ճանապարհ են անցել Լատինական Ամերիկայի պետությունները, ԱՄՆ-ն եւ Թուրքիան։ Ընդհանրապես ԱՄՆ նախագահ Բենջամեն Ֆրանկլինի 1773 թ-ին հնչեցրած խոսքերը կարծես ամբողջովին համապատասխանում էին 20 տարի առաջվա հայաստանյան իրողություններին։ Եթե շատ ընդհանրացնենք, նա ասել է հետեւյալը՝ մարդիկ, որ պատերազմի ժամանակ կռվել եւ պաշտպանել են իրենց երկրի քաղաքացիների շահերը, ռազմական գործողություններից հետո իրավունք ունեն սնվել նրանցից ու անգամ հարստահարել նրանց։

Թե ինչպես ռազմական անցյալ ունեցող մարդկանց ձեռքում պատերազմից հետո հայտնվեցին հիմնական տնտեսական ոլորտները, բավականին լավ բացատրում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Պատերազմի մեծ ծախսերի տակ գտնվող աղքատ հետխորհրդային երկիրը չէր կարող ապահովել ղարաբաղյան պատերազմի բոլոր վետերաններին այնպես, ինչպես նրանք էին պահանջում։ Ուստի, փողերի փոխարեն պետությունը նրանց տրամադրում էր պրեֆերենցիաներ բիզնեսում։ Մեծ հաշվով պատերազմից հետո վետերանների «կորպորացիան» սերտաճեց պետության հետ եւ դարձավ իշխանության մաս: Արդյունքում ՀՀ-ում ձեւավորվեց ֆեոդալական տոհմերի նման մի բան», - նշում է նա։

Թեպետ տնտեսությունը շուկայական էր հայտարարված, սակայն բիզնեսում հաջողության հասնելու համար այդ ժամանակ կարեւորվում էր «ռազմական կապիտալիզմի» հիերարխիայում զբաղեցրած տեղը։

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախկին զինվորականների մի մասը ծառայության անցավ ուժային կառույցներում ու սկսեց քիչ-քիչ կորցնել երբեմնի քաղաքական ու տնտեսական ազդեցությունը։ Իսկ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, կարելի է ասել, ազդարարեց այդ շրջափուլի ավարտը։ Տնտեսությունում այլեւս ձեռներեցությունն ու բիզնես ջիղը, ստեղծված տնտեսական իրողություններն են որոշում խաղի կանոնները, ոչ թե մարդկանց ռազմական անցյալը։ Տնտեսական ու քաղաքական էլիտայում տեղի է ունեցել նաեւ սերնդափոխություն։

Միեւնույն ժամանակ պետք չէ շտապել ու միանշանակ «թաղել» ռազմական էլիտայի ու ղարաբաղյան թեմայի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Քանի դեռ պատերազմն ավարտված չէ, հակամարտությունը կարգավորված չէ, զինվորականների ձայնը քաղաքականության մեջ տարբեր ժամանակներում շարունակելու է իր ուրույն տեղն ունենալ։ Իսկ ադրբեջանական կողմից արձակված յուրաքանչյուր գնդակ կամ շփման գծում իրավիճակի ցանկացած լուրջ սրացում Ղարաբաղը վերադարձնելու է ՀՀ քաղաքական օրակարգի էպիկենտրոն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4112 դիտում

Մանուել Մանուկյանը ներողություն է խնդրել պաշտպանության նախարարից՝ զրպարտելու և վիրավորելու համար

Զավթված տարածքներ չեն լինելու. Տիգրան Ավինյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան. տեսանյութ

Ընդդիմությունը մինչև այսօր չի կողմնորոշվել, թե որ հարցում է վարչապետին մեղադրում. Չախոյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված` Երևանում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ. տեսանյութ

Քրեական տարրերը չեն կարող ազդեցություն ունենալ Փարաքարում, առավել ևս՝ ընտրություններում. Մանավազյան. տեսանյութ

Կիևը չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրին, իմ թիկունքում ոչինչ չի որոշվի. Զելենսկին չի այցելի Սաուդյան Արաբիա

Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ

Գիտենք՝ ում հետևում ով կա, ով է Ռուբեն Մխիթարյանի հովանին. Ղազարյանը՝ Գյումրու ընտրության մասին. տեսանյութ

19-ամյա վարորդը բախվել է շինության պատին, փլուզել այն. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երիտասարդը մահացել է

Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հաստատման տորպեդահարումը կանխելու համար մենք պետք է դրանք կարգավորենք. Լավրով

Գյումրիում մեքենաներ են բախվել, «Լեքսուս»-ը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել բակում

Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել

Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան

Քննարկվել են Հայաստան-Անգոլա համագործակցության խորացման հեռանկարները

ԲՏԱ նախարարը ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Փետրվարին «Երևանի ավտոբուս»-ի 15 վարորդ է ազատվել աշխատանքից. Ասատրյան

Բանկը կենտրոնանալու է ՀՀ տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա. նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը

Երբ դիվանագիտության արվեստից խոսելով այն վերածում եք արհեստի, գոնե փինաչիություն մի արեք. Ջուլհակյան

Ամենուր ձյուն կտեղա, լեռնային առանձին մարզերում բուք կլինի, ճանապարհներին՝ մերկասառույց. Սուրենյան

Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիո

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է. մանրամասներ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. ինչ հարցեր են շոշափվել

Գևորգ Պապոյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության ընթացքը

Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Ազիզյանն ասել է՝ ինչ է սպասվում

Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից

ՊՆ պատվիրակությունը Աբու Դաբիում առանձին տաղավարով մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին

Սաուդյան Արաբիայում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողությունը. Քննչական կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 18-ին

Ռուս-ամերիկյան բանակցային առաջին նիստն ավարտվել է, կողմերն անցել են աշխատանքային լանչի

Ինչո՞ւ եք մերժել առաջարկը. Թաթուլ Հակոբյանը հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին

ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր

Ըստ Քոչարյանի՝ ՌԴ առաքելությունը ոչ թե ԼՂ ժողովրդի անվտանգությունն էր, այլ վեճի մեջտեղում կանգնելը. Կարապետյան

Պուտինը պատրաստ է անհրաժեշտ դեպքում բանակցել Զելենսկիի հետ, սակայն նրա լեգիտիմությունը կասկածելի է. Պեսկով

Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է