Երկարօրյա խմբեր գործում են 39 մանկապարտեզից միայն 13-ում. ո՞րն է պատճառը

Մանկապատեզ հաճախող երեխաների ծնողները, որոնք աշխատում են, ժամանակ առ ժամանակ առաջ են քաշում մանկապարտեզների եւ իրենց աշխատանքային ժամերի անհամապատասխանության խնդիրը, որովհետեւ նախակրթական ուսումնական հաստատությունները գործում են մինչեւ ժամը 17:30-ը, իսկ մասնավորապես պետական հիմնարկներում աշխատանքն ավարտվում է միայն 18:00-ին: Տարիներ առաջ փորձ էր արվել այս խնդիրը լուծել՝ որոշ մանկապարտեզների հնարավորություն տալով ստեղծել երկարօրյա խմբեր:  

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը հարցում է արել քաղաքապետարան ու պարզել, որ երկարօրյա խմբեր ունենալու իրավունք ստացած ոչ բոլոր մանկապարտեզներում են այդ խմբերը ձեւավորված:

«Գաղտնիք չէ, որ Երեւանի որոշ մանկապարտեզներ ունեն երկարօրյա խմբեր, որոնք ստեղծվել են հենց այս խնդրին լուծում տալու համար։ Ես հասկանում եմ, որ սա համակարգային լուծում չէ, այս ուղղությամբ պիտի աշխատանքներ տարվեն։ Բայց եղած երկարօրյաներն այս պահին արդեն կարող էին աշխատող մայրերի թեկուզ մի մասի համար լուծում հանդիսանալ։ Սակայն ես վաղուց նկատել էի, որ այդ խմբերից շատերը փաստացի չեն գործում։ Այդ պատճառով որոշեցի հարցում ուղարկել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝ պարզելու համար, թե որ մանկապարտեզներում կան երկարօրյա խմբերը, արդյո՞ք դրանք առհասարակ գործում են։ Պարզվեց, որ այո, ինչպես եւ գիտեինք շատերս, Երեւանի «թվով 39 նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին պահելու տեւողությունը սահմանվել է մինչեւ 19.00-ն, սակայն ծնողների կողմից պահանջարկ չլինելու պատճառով երկարօրյա խմբերը գործում են միայն թվով 13 մանկապարտեզներում (հ․ 5, 15, 23, 25, 26, 31, 43, 44, 50, 61, 114, 126, 133)»»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Ջավախյանը: Կցելով երկարօրյա խմբեր բացելու թույլտվություն ունեցող 39 մանկապարտեզների ամբողջական ցանկը՝ այդ հաստատություններ հաճախող երեխաների ծնողներին ավագանու անդամն առաջարկում է երկարօրյայի կարիք ունենալու դեպքում գրավոր դիմում ներկայացնել տնօրենին:

Երկարօրյա խմբեր ձեւավորելու իրավունք ունեցող, բայց դա չարած որոշ մանկապարտեզներից փորձեցինք պարզել, թե ծնողների դիմումների առկայության դեպքում ինչ կարգով են այդ խմբերը բացվելու, լրացուցիչ հաստի՞ք է ստեղծվելու, աշխատակիցնե՞րն են հավելյալ աշխատելու, առնվազն քանի՞ երեխայի առկայության դեպքում կարող է երկարօրյա խումբ բացվել եւ այլն: Այս մանրամասնությունների մասին ոչ բոլոր մանկապարտեզներում էին տեղեկացված: Համար 64 մանկապարտեզից ասելով, որ տնօրենը տեղում չէ, մեզ պատասխանեցին միայն ոչ պաշտոնապես: Ասացին, որ երկարօրյա խումբ չունեն, որովհետեւ ընդամենը մեկ-երկու ծնող է այդպիսի ցանկություն հայտնել: Վստահեցրին, որ այդ հնարավորության մասին տեղեկացվել են բոլորը: Իսկ վերը նշված հարցերի պատասխանը այստեղ չունեին, միայն մոտավորապես գիտեին, որ երկարօրյա խմբում աշխատելու պարտականությունը դրվում է դաստիարակի օգնականի՝ դայակի վրա:

Համար 18 մանկապարտեզի տնօրեն Գայանե Նալբանդյանը նույնպես ասաց, որ երկարօրյա խումբ չունեն, որովհետեւ ծնողներն այս պահի դրությամբ նման ցանկություն չեն հայտնել: «Բոլոր ծնողներին հայտարարել եմ, որ ով ցանկանում է, մեզ մոտ հնարավորություն կա երկարօրյա խմբի: Տեղյակ չլինելու խնդիր չկա: Նաեւ փակցված է պատին՝ բոլոր ծնողներին տեսանելի վայրում: Հենց մուտքից մտնում են, ամեն ինչ փակցված, կախված, ասված է»,- նշեց Գայանե Նալբանդյանը: Ըստ նրա, մանկապարտեզներին երկարօրյա խումբ ունենալու իրավունքը քաղաքապետարանը տվել է վերջիններիս դիմումների համաձայն: Տնօրենի խոսքով, մինչեւ քաղաքապետի համապատասխան որոշումը մանկապարտեզ հաճախող երեխաների մի խումբ ծնողներ դիմել էին երկարօրյա խումբ ունենալու համար, բայց երբ արդեն որոշումն ընդունվել է, նրանց երեխաներն ավարտած են եղել նախակրթարանը, իսկ հետագայում արդեն մյուս ծնողները ցանկություն չեն հայտնել: Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումն ընդունվել է 2011 թվականի հունիսի 30-ին: «Դա ամեն տարի ասվել է, եւ մեր ծնողները տեղյակ են: Սա թաղամասային մանկապարտեզ է, մի քիչ առանձնահատկություն ունի, կենտրոնական մաս չէ, տարբեր վայրերից աշխատողներ չկան»,- նկատեց Գայանե Նալբանդյանը:

Համար 61 մանկապարտեզում երկարօրյա խումբ է գործում 2011 թվականից սկսած՝ անընդմեջ: Խմբում երեխաների թիվը լինում է 15-20: Տնօրեն Ռուզաննա Ռուշանյանն ասաց, որ ժամը 17:30-ից հետո մինչեւ ժամը 19:00-ն երեխաներին պահում է դայակը: Դրա դիմաց նա ամսական ստանում է հավելյալ մոտ 8 հազար դրամ: Նշեց, որ հիմնական աշխատանքը դայակն ավարտում է ժամը 17-ին: Իսկ ցերեկը հնարավորություն է ունենում մեկ ժամ հանգստի, իհարկե՝ առանց խմբասենյակից դուրս գալու:

Մեր հարցումների ընթացքում հասկանալի դարձավ, որ երկարօրյա խմբերի առկայությունը կամ բացակայությունը պայմանավորված է լինում նաեւ մանկապարտեզների բարեկարգության աստիճանով: Այսինքն՝ որքան բարեկարգ ու գրավիչ է մանկապարտեզը երեխաների եւ նրանց ծնողների համար, այնքան մանկապարտեզներում շահագրգռված չեն հավելյալ հոգս ստանձնել: Իսկ այն դեպքերում, երբ մանկապարտեզը վերանորոգման կարիք ունի, հարուստ է տարբեր խնդիրներում, ընտրվում է երկարօրյա խմբերի միջոցով որոշակի առավելություն ունենալու ճանապարհը:

Տպել
4342 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը