«Բաց ձեռքերով» տնտեսական հեղափոխության մասին. խմբագրական

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունն ու ազդարարված տնտեսական հեղափոխությունն, իհարկե, որոշակի ընդհանրություններ ունեն, բայց տարբերությունները նույնպես էական են։ Հիմնական ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ հաջողության գրավականը հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությունն է․ առանց դրա ոչ ապրիլ-մայիսին որեւէ բան կստացվեր, ոչ էլ տնտեսական հեղափոխությունը կհաջողի։

Իսկ հիմնական տարբերությունն այն է, որ քաղաքական հեղափոխությունը հնարավոր էր իրականացնել «բաց ձեռքերով», մինչդեռ տնտեսական հեղափոխության դեպքում դա հազիվ թե հնարավոր է։

Բանն այն է, որ քաղաքական հեղափոխության դեպքում բաց ձեռքերը դիմացինին ըստ էության զրկում են կոպիտ ուժ կիրառելու հնարավորությունից, ու մեծ հաշվով ապրիլին հենց դա էլ տեղի ունեցավ Հայաստանում՝ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու լեգիտիմ առիթ պարզապես չունեին, իսկ երբ որոշեցին ուժ կիրառել առանց առիթի՝ արդեն ուշ էր։

Իսկ տնտեսական հեղափոխության դեպքում իրավիճակն այլ է։ Այդ հեղափոխությունը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե հասարակությունը ոչ միայն վստահի նոր իշխանություններին, այլեւ որոշակիորեն փոխի իր սոցիալ-տնտեսական վարքագիծն ու մտածողությունը։ Այսինքն՝ առաջին պլան են մղվում հասարակական գիտակցության վրա ազդելու մեխանիզմները, պարզ ասած՝ քարոզչամիջոցները։ Իսկ նոր իշխանություններն ակնհայտորեն այս հարցում եւս առաջնորդվում են «բաց ձեռքերի» մարտավարությամբ։ Սեփական գաղափարները հասարակությանը հասցնելու /առանց որի հաջողության հասնել հնարավոր չէ/ քարոզչական մեխանիզմներ նրանք պարզապես չունեն։ Ֆեյսբուքյան լատինատառ քարոզիչները չեն կարող կատարել այդ դերը, եւ արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք․ լրատվամիջոցների ու քարոզչամիջոցների ջախջախիչ մեծամասնությունը պարզապես «ասֆալտին է ծեփում» նոր իշխանություններին, եւ արդյունքներն արդեն տեսանելի են /եթե անգամ վերնախավը դեռ չի տեսնում/։ Որովհետեւ լրատվական-քարոզչական դաշտում «բաց ձեռքերի» մարտավարությունը դիմացինին չի ստիպում նույնպես հանդես գալ «բաց ձեռքերով», հակառակը՝ որակյալ դիմադրության բացակայությունը նրանց ավելի է ոգեւորում։ Առավել եւս, որ անփորձ պաշտոնյաները դրա համար առիթներ տալիս են։

Իշխանական վերնախավում, իհարկե, կան մարդիկ, ովքեր տեսնում ու հասկանում են, թե ինչ է կատարվում, ու փորձում են ինչ-որ բան անել։ Բայց ինչ-որ բան անելու ձեւերը մի քանիսն են։ Չգիտենք, թե որ «խելոքն» է խորհուրդ տվել, բայց այնպիսի տպավորություն է, թե իշխանությունները որոշել են ուղղորդված հակաքարոզչության դեմ պայքարել ոչ թե սեփական քարոզչությունն ուժեղացնելու, այլ դիմացինի քարոզչամիջոցները թուլացնելու ճանապարհով։ Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ դա ոչ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է հակառակ էֆեկտը տալ։ Չէ՞ որ «հալածյալ ընդդիմադիր լրատվամիջոցի» լուսապսակը /հետո՞ ինչ, որ որեւէ մեկը նրանց չի հալածում/ միայն ավելացնում է այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։

Արդյունքներն էլ, կրկնենք, արդեն երեւում են․ քարոզչական դաշտում իշխանությունները տանուլ են տալիս եւ արդյունքում կարող են կորցնել /հասարակությունը կարող է կորցնել/ այն ամենը, ինչը ձեռք է բերվել նույն քարոզչական դաշտում տեւական ժամանակ տարած հաղթանակների շնորհիվ։ Քանի՞ հեռուստաընկերություն կա, որ այսօր հասարակությանը բացատրում է հեղափոխության էությունը, եւ քանի՞սն են թաքուն կամ բացահայտորեն պայքարում իշխանությունների դեմ, քանի՞ թերթ կամ լրատվական կայք կա, որ գոնե լոյալ է իշխանությունների նկատմամբ, ու քանի՞սն են թաքուն կամ բացահայտ «ասֆալտին փռում» հեղափոխությունը։

Սա ոչ մի դեպքում չի նշանակում, թե պետք է սահմանափակել այդ լրատվամիջոցների ազատությունը, սա նշանակում է, որ իշխանությունները նույնպես պետք է օգտվեն այդ ազատությունից ու իրենք էլ իրենց քարոզչությունն իրականացնեն։ Ընդ որում՝ ոչ թե սեփական վարկանիշի համար /եթե տնտեսական հեղափոխությունը ձախողվի, ո՞ւմ է պետք այդ վարկանիշը/, այլ որովհետեւ առանց հզոր քարոզչական աջակցության հաջողության հասնել հնարավոր չի լինելու։

Կգիտակցեն իշխանությունները սրա կարեւորությունը՝ հաջողություն կունենան, չեն գիտակցի՝ հաջողության կհասնեն նրանք, ովքեր գիտակցել են։

Տպել
3624 դիտում

Վաղը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երթևեկության փոփոխություն Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Օգոստոսից բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչը դպրոցում աշխատել չի կարողանա. ինչ է առաջարկվում

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործունեությունը

Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)

Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET

Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից

Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից

Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան

Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան

Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում է (լուսանկարներ)

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան

Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին

Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան

Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը

Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի առաջին կարևորության հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան

Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպան

Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը

Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը. Վարազդատ Հարոյան

ԱՄՆ-ը կշարունակի արդյունավետ գործընկերությունն ու կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը

Որքա՞ն արժեն Երևանի կենտրոնում տնկվող նոր ծառատեսակները և ինչ են արվում հատված ծառերը

Անդրե Չալըշըրը չի մասնակցի Հայաստան-Թուրքիա խաղին. ՀՖՖ

Ինչ են արել փոխվարչապետերի գրասենյակները 2022-ին. վարչապետին է ներկայացվել կատարողականը

Դոլարն ու եվրոն արժեզրկվել են

Գերմանիան բարձր է գնահատում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը

Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ադրբեջանը տարբեր տեսակի և տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը

Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել

Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են