Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ատելության խոսքի հարձակման տակ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կուսակցությունը որոշակի մեդիամանիպուլյացիաների եւ կեղծ լուրերի հարձակման տակ է, որում մեծ դերակատարում ունեն նաեւ «իշխանական» լրատվամիջոցները։
Մարուքյանն անդրադարձավ իշխող խմբակցության ներկայացուցիչների հնչեցրած այն կարծիքներին, թե ընդդիմությունը կարողացել է ազատ դեմ քվեարկել կառավարության ծրագրին, կարողացել է հարցեր տալ կառավարությանը եւ այլն․
«Իրենք կարծում են, թե հանդուրժող ու սիրալիր էի՞ն։ Կամ, իրոք ասել են՝ կարողացել ենք հարցեր տա՞լ, ինչի նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, ուզեցել են հարց տալ, եկել են, ծեծել ե՞ն բազկաթոռի վրա, եղել ա՞ դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարց տալ»,-ասաց Մարուքյանը՝ շարունակելով․
«Կամ, որ ասում են ընդդիմությունն ազատորեն կարողացավ դեմ քվեարկել, ի՞նչ պիտի անեին, թեւներս կապեին՝ չկարողանայինք քվեարկե՞լ»։
Մարուքյանն ասաց, որ որեւէ բան իրենց չի կանգնեցրել նախկինում, եւ չի կանգնեցնի հիմա․ իրենք զուսպ, հանդարտ, իրենց գաղափարներին հավատարիմ՝ շարունակելու են աշխատել։
Պատգամավորը նշեց, որ մոտ օրերս շրջանառության մեջ կդնեն սահմանադրական բարեփոխումների մի փաթեթ, որը հնարավոր է անել պառլամենտական մակարդակում։ Փաթեթը պատրաստվել է «ԵԼՔ» դաշինքի ժամանակ՝ հենց Էդմոն Մարուքյանի կողմից։ Խոսքը խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է։
Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այն առաջարկին, որ պետք է սահմանադրական փոփոխություն նախաձեռնել եւ վերադառնալ կիսանախագահական համակարգին, Մարուքյանն ասաց, որ թեեւ հարգում են առաջարկը, բայց չեն պաշտպանում ՀԱԿ-ի նախաձեռնությունը, որովհետեւ մենք կիսանախագահականից անցել ենք պառլամենտական համակարգի, որը դեռ ամբողջովին չի էլ սկսել գործել․
«Դեռեւս չհամտեսած պառլամենտական կառավարման համակարգը՝ նորից գնալ կիսանախագահականի՝ հետընթաց է, մենք պետք է առաջ գնանք, գնանք ամբողջական խորհրդարանական կառավարման»,-ասաց Մարուքյանը։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ մի կողմից խոսվում է հակահեղափոխական մամուլի մասին, մյուս կողմից իշխանական, անվանական որո՞նք են այդ իշխանական եւ հակաիշխանական լրատվամիջոցները, Մարուքյանը պատասխանեց․
««Հայկական ժամանակ» օրաթերթը խմբագրական ա հրապարակել, վերնագիրը մոտավոր սենց ա՝ «Դիմակները պատռվեց»: Նայում եմ, հեղինակին չեմ գտնում, գնացեք կարդացեք էդ հոդվածը։ Ամբողջ վերլուծությունն էն մասին ա, որ մենք դեմ ենք քվեարկել կառավարության ծրագրին, մենք ռոբերտքոչարյանա-սերժսարգսյանական չգիտեմ ինչ բաների մեջ ենք։ Գիտենք չէ՞՝ ումն ա էդ թերթը: Անցանք առաջ: «Ժողովուրդ» թերթը գիտենք չէ՞՝ ումն ա. իշխանական թերթ կարա՞մ ասեմ, հա՞, կարա՞մ ասեմ: Տպել ա, ասում ա՝ ԼՀԿ պատգամավորները գնում են Արմեն Սարգսյանի մոտ, հանդիպումներ են ունենում, նրանք ստվերային հովանավորչություն ունեն, բան... Միշիկից, Սաշիկից, Սերժիկից պրծանք, հիմա էլ՝ Արմեն Սարգսյանն եկավ: Հետո հարցնում են մեր խմբակցության պատգամավոր Գորգիսյանին, նա ասում ա՝ նման բան չկա, ու թերթում գրում են՝ բնական է, որ կհերքեր: Էլի կարամ բերեմ օրինակներ: Երկու իշխանական թերթ, եթե «Հայկական ժամանակ»-ը նման բան ա գրում, ֆեյսբուքյան օգատետերից ոնց նեղանամ, որ քրֆում են»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
«Այսինքն՝ ինչ նախագիծ բերեն, պտի վախից կողմ քվեարկե՞նք, որ չասեն Քոչարյան-Սարգսյանական, հա՞, է՞ս ա նոր Հայաստանը: Տեղ ենք հասել, իջեք։ Ես ցավում եմ, որ երկրում իմ ամենաընթերցած թերթը իշխանություն-ընդդիմություն մի հատ բախումից նման խմբագրական ա հրապարակում»,-եզրափակեց պատգամավորը։
Խմբագրի կողմից (չշփոթել գլխավոր խմբագրի հետ)․ Այստեղ տեղադրում ենք Էդմոն Մարուքյանի նշած խմբագրականի հղումը՝ Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական: Հավելենք, որ թեեւ խմբագրականի տակ ընդունված չէ անուն հրապարակել (սովորաբար այդպես է բոլոր լրատվամիջոցներում), բայց դավադրությունների տեսությունների սիրահարների համար «բացահայտենք» մի «գաղտնիք»․ ամենեւին պարտադիր չէ, որ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը խմբագրական գրի. տվյալ խմբագրականի եւ ՀԺ-ում վերջին շրջանի խմբագրականների հեղինակը Արմեն Բաղդասարյանն է:
Ի դեպ, Էդմոն Մարուքյանը նախկինում վստահության քվե է տվել տապալված ռեժիմի վարչապետերի ծրագրերին, ու հիմա, փաստորեն, փորձում է ինչ-որ կերպ «դուրս գալ» վերջին քվեարկության տակից: Նրա այս բոլոր հայտարարությունները, թերեւս, պետք է հենց այդ համատեքստում դիտել:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մի քանի օր շարունակ հանգամանալից պատասխանել է բոլոր պատգամավորների հնչեցրած հարցերին:
Ինչ վերաբերվում է նախկինում ընդդիմության հարց տալ-չտալուն կամ ազատ խոսքին, ապա դրա համար հետապնդում էին ու բանտերը լցնում, լրատվամիջոցն էլ փակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT