2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

16/02/2019 schedule18:49

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Տիգրան Սարգսյանը ոստիկանության համակարգում է 2004 թվականից։ Առաջին քայլերն արել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, ապա տեղափոխվել արտաքին ծառայության ոլորտ։ 2014-ից գնդի 5-րդ վաշտում է։ 

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը Տիգրան Սարգսյանին դրական է բնութագրում։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա լավագույն պարեկային ոստիկանը պարտաճանաչ եւ պատրաստված ծառայող է։ 

Շենգավիթում գերազանց հասարակական կարգ պահպանելուց բացի Տիգրան Սարգսյանը նաեւ ներդրում ունի հանցավորության դեմ պայքարի գործում։ 2018 թվականին նա բացահայտել է 10 հանցագործություն, այդ թվում՝ սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծի ու գողության դեպքեր, նաեւ հայտնաբերել է թմրամիջոցներ։ Լավագույն պարեկայինը նախորդ տարի ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել տարբեր իրավախախտումներ կատարած 177 անձի։ 

Վաշտի հարամանատար Արթուր Հովնանյանի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի կատարած աշխատանքը ոստիկանության հատուկ հանձնաժողովի դատին ներկայացրել են՝ հաշվի առնելով նաեւ նրա մարդկային որակները։ Վստահեցնում է, որ քաղաքացիների հետ շփումներում չափազանց հարգալից է․ երբեք բողոքներ չեն ստացել։

Տիգրան Սարգսյանը ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Փոքրուց սիրել է համազգեստն ու մտադրվել, որ մի օր ինքն էլ կրի՝ ծառայելով պետությանն ու ժողովրդին։ Պարեկայինի աշխատանքը համարում է բարդ ու հետաքրքիր։ Նրա խոսքով՝ պարեկայինը պետք է չափազանց զգոն եւ արագ կողմնորոշվող լինի։ Վստահեցնում է՝ ծառայությունը չսիրեր, վաղուց այլ աշխատանքի կանցներ։ 

Տիգրան Սարգսյանը 2016 թվականից ջոկի հրամանատար է։ Ծառայության արդյունավետության գրավականը համարում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ասում է, որ գործընկերները նաեւ ընկերներ են․ փոխօգնության պատրաստ ոչ միայն ծառայության մեջ, այլեւ՝ ծառայությունից դուրս։ 

Տիգրան Սարգսյանն իր լավագույն պարգեւը համարում է ընտանիքը՝ ամենաջերմ անկյունն աշխարհում։ Որդին, հոր օրինակով ոգեշնչված, սիրում է համազգեստը, բայց նպատակադրվել է լավ տնտեսագետ դառնալ։ Դուստրը առաջին քայլերն է անում երաժշտության բնագավառում։ Իրենց հոգատար հորով ավելի են հպարտացել, երբ տեղեկացել են, որ նա ճանաչվել է լավագույնը։ 

Տպել
2459 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի