Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայքից։
Ըստ այդ ցուցանիշների՝ հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Հոլդինգը»։ Այն կտրուկ ավելացրել է իր հարկային մուտքերը․ 2017 թվականին վճարել է շուրջ 34,7 մլրդ դրամ, 2018-ին՝ 42,2 մլրդ դրամ, վճարված հարկերի աճը կազմել է շուրջ 22 տոկոս: Հատկանշական է, որ «Գրանդ Տոբակոն» 2017-ին 2016-ի համեմատ արդեն իսկ 53 տոկոսով ավելացրել էր հարկերը:
Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը 2018-ին վճարել է 41 մլրդ դրամի հարկ: Այս ընկերությունը 2017-ին (5-րդ հորիզոնական) վճարել էր ընդամենը 18,7 մլրդ դրամի հարկ, այսինքն հարկերը կրկնակիից ավելի աճել են:
Երկար տարիներ առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքը եւ զբաղեցրել երրորդ հորիզոնականը: 2018-ին այս ընկերությունը վճարել է շուրջ 40 մլրդ դրամի հարկ:
Խոշոր հարկ վճարողների ցանկում 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է հեղուկ վառելանյութի շուկայում գործող «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», որը վճարել է 18,4 մլրդ դրամի հարկ՝ 2017-ի համեմատ իր հարկերն ավելացնելով 5,8 մլրդ դրամով:
5-րդ հորիզոնականում է «Գոեպրոմայնինգ Գոլդ»-ը, որը վճարել է 16,8 մլրդ դրամի հարկ, 2017-ի համեմատ հարկերն ավելացել են 3,4 մլրդ դրամով:
Հետաքրքրական է, որ ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցուցանիշերի՝ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ եթե 2017 թվականին վճարել էր 21,5 մլրդ դրամի հարկ՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը, ապա 2018-ին ընդամենը 16,2 մլրդ դրամի հարկ: Տարբերությունը կազմել է 5,3 մլրդ դրամ (24,6 տոկոս)։
Բազմաթիվ ընկերություններ ավելացրել են հարկային մուտքերը:
Խոշոր հարկ վճարողների ցանկում 7-րդ հորիզոնականում է «JTI Արմենիա» ընկերությունը, որը եւս ավելացրել է հարկային մուտքերը:
8-րդ հորիզոնականում «Ֆիլի Մորիս Արմենիան» է, որը 2018-ին վճարել է 13,6 մլրդ դրամի հարկ:
9-րդ հորիզոնականում է «Ինթերնեշնլ Մասիս Տաբակ»-ն է, որը 2018-ին վճարել է 13,1 մլրդ դրամի հարկ, 2017-ի համեմատ շատ մեծ փոփոխություն չի կրել:
Իսկ արդեն տասներորդ տեղում է «Ֆլեշ»-ը, որը 2018-ին վճարել է 12,25 մլրդ դրամ, 2017-ի համեմատ հարկային մուտքերը նվազել են մոտ 200 մլն դրամով:
Ընդհանուր առմամբ՝ տասը խոշոր հարկատուների կողմից 2018 թվականին վճարվել է 227,6 մլրդ դրամ․ սա 2017-ին համանման ցուցանիշից (198.8 մլրդ) ավել է 14,5 տոկոսով:
1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալը 2018-ին կազմել է 926,7 մլրդ դրամ։ Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 807.4 մլրդ դրամ․ ըստ էության՝ հարկային պարտավորություններն ավելացել են 119,3 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT