Երևան
12 °C
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ամեն օր մինչեւ 1500 այցելուի է սպասարկում: Նրանց մի մասը նախընտրում է ընթերցել եւ աշխատել հենց տեղում՝ ընդամենը 50 քմ տարածքով ընթերցասրահում: Այս մասին նշում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը
Նշվում է, որ գրադարանի տարածքային խնդրին Երեւանի քաղաքապետարանը քաջատեղյակ է: Այժմ քննարկվում են հնարավոր լուծումները: Գրադարան այցելած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ծանոթացել են առաջարկվող տարբերակներին եւ դրանք քննարկել տեղում:
«Սա ընդլայնման հնարավորության առաջարկ է: Հիմնականում բաղկացած է լինելու երկու ընթերցասրահներից: Սրանք մի քիչ, այսպես ասած, ազատ կերպարի ընթերցասրահներ են: Ունենք նաեւ հարթակներ՝ քննարկումների համար»,- ներկայացրել է ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը:
«Ընդհանուր տարածքը, որն ունի գրադարանն իր ենթակայության ներքո քիչ է: Մենք գլխավոր ճարտարապետի եւ գրադարանի տնօրինության հետ քննարկում ենք, որպեսզի կարողանանք գտնել տարածքային համալրումների համար տարբերակներ: Գրադարանը գտնվում է քաղաքի սրտում եւ ցանկացած ճարտարապետական միջամտություն կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Ուստի, դրանք պետք է լինեն ընդունելի բոլորի համար»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ գրադարանին անհրաժեշտ են նոր ու բոլորի՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարվետ պայմաններով ընթերցասրահներ: Թե որ հատվածից եւ ինչպես կընդլայնվի գրադարանի տարածքը, մասնագետները կորոշեն առաջիկայում:
«Ուզում եմ հույս հայտնել, որ անպայման կգտնվի որեւէ լուծում, եւ Երեւանի ընթերցողները սպասում են այդ լուծմանը»,- նշում է Հասմիկ Կարապետյանը:
Գրադարանի տարածքի ընդլայնման գաղափարը կյանքի կոչելու գործին մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Գիտեք, որ այսօր գրադարանում գործում է «Ամերիկյան անկյուն»: Իրենք պատրաստակամ են նաեւ տեխնիկական վերազինումն իրականացնել, ինչը եւս շատ կարեւոր է»,- նշում է Տիգրան Վիրաբյանը:
Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանից մեկնարկող բարեփոխումների համընդհանուր ծրագիրը կշարունակվի Երեւանի համայնքային մյուս գրադարաններում:
«Մենք փորձելու ենք համայնքային ենթակայությամբ գործող բոլոր գրադարանները բերել այսպիսի բարձր պրոֆեսիոնալ մակարդակի: Ցավում եմ, որ որոշ գրադարաններում ունենք ընթերցողի պակաս, եւ այստեղ կառավարման աշխատանք պետք է տանենք, որ գրադարանները լինեն հետաքրքիր ընթերցողի համար»,- ընգդծել է Երեւանի քաղաքապետի տեղակալը:
Նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանն առաջիկա տարիներին կշարունակի գրադարաններում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ ընթերցողներին գրադարան բերելու նախաձեռնությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT