Երևան
12 °C
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կառավարման խորհրդի նոր կազմն արդեն հաստատված է:
ԳԹԿ խորհրդի անդամները 14 են՝ 1-ական ներկայացուցիչ՝ վարչապետի աշխատակազմից ու կրթության եւ գիտության նախարարությունից, 2 անդամ՝ «Հավատարմագրված բուհերի ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ից, «Ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ից՝ 3 անդամ: Եվս 3 անդամ՝ «Դպրոցների տնօրենների ասցիացիա» ՀԿ-ից եւ 4 անդամ Գնահաաատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակազմից:
ԳԹԿ նորանշանակ անդամներն են`
Սպասվում է, որ ԳԹԿ կառավարման խորհուրդը հետագա նիստերից մեկի ժամանակ որոշում կընդունի նաեւ կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու մասին: Արմեն Փաշայանը ԳԹԿ-ն արդեն մի քանի ամիս է՝ ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Կենտրոնը արդեն իսկ սկսել է նախապատատրաստվել գալիք պետական ավարտական եւ միասնական քննություններին: Առաջին հերթում, ինչպես հայտնի է, 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունն է՝ հայոց լեզու առարկայից: Արմեն Փաշայանը տեղեկացրեց, որ քննական կենտրոնների ընտրության գործընթացը դեռ ավարտված չէ:
Իսկ մինչ այդ, շուկայում են հայտնվել քննական թեստերի նմուշների տարբեր ժողովածուներ, որոնք երբեմն դառնում են քննարկումների ու փոխադարձ մեղադրանքների առարկա: Այդ ժողովածուներից մեկին ֆեյսբուքյան իր էջում վերջերս անդրադարձել էր լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Խոսքը վերաբերում է ԳԹԿ մասնագետ Միրցա Հալաջյանի հեղինակած «Հայոց լեզու. ավարտական քննության թեստերի ժողովածու»-ին:
«Ամիսներ առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկեցի հայոց լեզվի 9-րդ դասարանի ավարտական քննության հարցարանի նոր նմուշ, որը վերջերս պաշտոնապես ընդունվեց եւ հրապարակվեց ԳԹԿ-ի կայքում:
Ենթադրում էի, որ շուտափույթ կգրվեն նաեւ ժողովածուներ («գործարար» մասնագետները այդպիսի հարուստ փորձ ունեն): Բայց սահմաններ կան, որոնք չպիտի խախտվեն:
ԳԹԿ-ի աշխատակից Միրցա Հալաջյանն իր գրքույկի կազմի վրա ոչ ավել, ոչ պակաս գրել է «Ավարտական քննության թեստերի ժողովածու»: Սա ակնհայտ ապակողմնորոշում է ուսուցչական հանրությանը եւ հատկապես քննություն հանձնողներին: Հանուն քննության արդարության՝ ԳԹԿ-ի ղեկավարությունից պահանջում եմ հիշյալ մասնագետին արգելել զբաղվելու առաջիկա քննության հարցարանի կազմությամբ: Կրթության կարեւոր բաղադրիչներից մեկը բարոյականությունն է»,- գրել էր Գյուրջինյանը:
ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը, արձագանքելով առաջ քաշված պահանջի վերաբերյալ մեր հարցին, ասաց. «Ես անընդհատ փորձում եմ զուսպ լինել եւ հեռու մնալ ինտրիգային այդ խնդիրներից, բայց կամա թե ակամա գալիս մոտենում են մեզ: Պարզապես չէի ուզենա դրանք մեկնաբանել: Նույնատիպ ժողովածու գրել են նաեւ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները: Ինչո՞ւ են Միրցա Հալաջյանին շեշտադրում: Դա ժողովածու է, դա ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք է: Եվ դա նմուշ է: Գնահատաման եւ թեստավորման կենտրոնը դրա հետ բացարձակ առնչություն չունի: Ցանկացած մասնագետ կարող է ժողովածու տպագրել եւ վաճառքի հանել: Բացի հայոց լեզու առարկայից, բոլոր առարկաներից էլ կան, տպագրվում են: ԳԹԿ-ի անվանումն այդ ժողովածուում բացարձակ չկա: Իր անվան դիմաց էլ միայն գրված է՝ բանասիրական գիտությունների թեկնածու»:
Ի դեպ, վերջերս հրատարակվել էր նաեւ Դավիթ Գյուրջինյանի «Հայոց լեզվի ամփոփիչ հարցարաններ» ժողովածուն՝ նախատեսված 9-րդ դասարանն ավարտողների համար: Այս առնչությամբ նա արդեն հայտարարել է, որ 2015 թվականին լույս տեսած այդ գիրքը վերահրատարակվել է առանց իր գիտության ու համաձայնության: «Եթե այդպես է, թող դատարան դիմի»,- հակադարձում է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը:
Հ.Գ. Կրթության եւ գիտության նախարարությունն իրազեկել է, որ «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի տարատեսակ ժողովածուները չեն հրատարակվել նախարարության երաշխավորությամբ, հետեւաբար արգելվում է դրանք օգտագործել ուսումնական հաստատություններում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT