Ամեն գերատեսչությունում` նախարարից բացի, այլ պաշտոնյա իրեն կցված ֆիքսված ավտոմեքենա պետք է չունենա. Աղաջանյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է այն նախարարություններով, որոնք պետք է վերակառուցման արդյունքում դառնան մեկ նախարարություն, եւ ուսումնասիրվում է, թե քանի հոգի կկրճատվի եւ քանի հոգի մի տեղից այլ տեղ կգնա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Կարեւորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, որի արդյունքում ընդհանուր պետական համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի», - ասաց Աղաջանյանը, ապա հավելեց, որ կրճատված բոլոր աշխատակիցների հետ կապը կպահպանեն, եւ աշխատանքը կորցնողների տվյալները կգույքագրվեն:

«Այսօր կառավարության նիստի ժամանակ, եթե հետեւեցիք, վարչապետի կողմից սոցապ նախարարին հանձնարարական է տրվել, որպեսզի մանրամասն տեղեկատվություն գեներացվի ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Եւ այս պրոցեսի արդյունքում է, որ մենք օպտիմալացման հետեւանքով կրճատված աշխատողների, ինչպես նաեւ ընդհանրապես գործազրկության հարցը պետք է փորձենք լուծել: Եւ սա մեկ օրվա լուծվելիք հարց չէ իհարկե, բայց մենք այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»- ասաց Աղաջանյանը:

Աղաջանյանը նշեց, որ կարիք կա բոլոր վստահելի տնտեսվարող սուբյեկտներից տեղեկատվություն ստանալու` թափուր աշխատատեղերի առումով: Դիտարկմանը, թե արդյոք պետությունը մասնավորին ինչ-որ բան է ստիպելու, Աղաջանյանն արձագանքեց.

«Պետությունը չի պատրաստվում մասնավորին որեւէ բան ստիպել, մենք խնդիր ունենք պետական աշխատողների որակի բարձրացման: Պետական համակարգի աշխատավարձերը պետք է մրցակցային լինեն մասնավոր սեկտորի աշխատավարձերի հետ: Հակառակ պարագայում դժվար կլինի որակյալ աշխատանք ակնկալել աշխատողներից եւ վերջիվերջո` ընդհանուր առմամբ ամբողջ պետական համակարգից: Դուք բոլորդ գիտեք, որ երկար տարիներ շարունակ պետական համակարգում եղել են տարբեր մեխանիզմներ` խրախուսելու եւ վարձատրելու տարբեր աշխատողների, հիմա բնականաբար այդ մեխանիզմները չեն գործում: Մենք հստակ խնդիր ունենք որակյալ աշխատուժի ներգրավվման եւ այդ աշխատուժի համապատասխան վարձատրության հետ»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարը, ապա հավելեց, որ որակավորման կենտրոններ պետք է ձեւավորվեն եւ կադրեր պատրաստվեն ոչ միայն պետական համակարգի համար:

Հարցին, թե պլաններ կա՞ն մոտ ապագայում կրճատումների հաշվին պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, Աղաջանյանը պատասխանեց. «Այո, կարելի է արձանագրել այդպիսի բան»:

Հարցին՝ ուսումնասիրե՞լ են, թե պետական սեկտորում եւ մասնավոր սեկտորում համարժեք աշխատանքների տարբերությունը ինչքան է կազմում, Աղաջանյանը նշեց, որ չեն ուսումնասիրել, սակայն իր անձնական փորձից ելնելով ասաց. «Տասնապատիկ տարբերություններ կան մասնավոր եւ պետական հատվածում աշխատավարձերի առումով եւ պետք է համադրության որոշակի սկզբունք լինի»:

Հարցին, թե ի՞նչ փուլում է ավտոպարկի կրճատման գործընթացը, Աղաջանյանը պատասխանեց. «Այս որոշումը լոկալ բնույթ չի կրելու եւ պետք է տարածվի բոլոր պետական մարմինների վրա: Հաշվի առնելով փորձը մի քանի օր առաջ` վարչապետի հանձնարարությամբ` հանձնարարական ենք իջեցրել կառավարության ենթակա բոլոր մարմիններին, որ սկսեն այդ գործընթացը եւ նույնը առաջարկվել է նաեւ այլ պետական մարմիններին, որոնք կառավարությանը ենթակա չեն»:

Հարցին, թե ինչքա՞ն կկրճատվի, Աղաջանյանը պատասխանեց.

«Այս պահին դեռեւս արձագանքներ չունենք պետական գերատեսչություններից, դժվար է ասել, թե քանի տոկոսով կկրճատվի ավտոպարկը, բայց տրամաբանությունը հետեւյալն է, որ ամեն գերատեսչությունում նախարարից բացի, այլ պաշտոնյա իրեն կցված ավտոմեքենա պետք է չունենա»,- ասաց Աղաջանյանը եւ շեշտեց, որ խոսքը ֆիքսված ավտոմեքենայի մասին է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2957 դիտում

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան