Երևան
12 °C
ՀՀ մշակույթի նախարարությունը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի միջեւ տեղի ունեցած հանդիպման ամբողջական ձայնագրությունը: Ձայնագրությունը լրագրողի կողմից նախարարությանն էր տրամադրվել անցած շաբաթ օրը:
Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ հաջորդիվ կհրապարակվի «Տատիկիս վարսերը» կինոնախագծի վերաբերյալ նախարարության հայտարարությունը:
Ձայնագրությունում Հովհաննես Գալստյանը պատմում է ֆիլմի ֆինանսավորման հետ կապված բոլոր մանրամասներն ու նախապատմությունը, ներկայացնում հայերեն եւ անգլերեն փաստաթղթեր, որոնց շուրջ կողմերը բավականին երկար քննարկում են իրականցնում, քանի որ փաստաթղթերն իրար չեն համապատասխանում՝ հայերեն տարբերակում նշված է ֆիլմի ֆինանսավորմում իրականցնել մինչեւ 30 տոկոս, իսկ անգլերենում՝ հստակ 30 տոկոս:
Քննարկմանը ներկա իրավաբանները պարզաբանում են, նշում, որ սովորաբար նման պարագայում փաստաթղթում նշվում է, որ կա նաեւ այլ լեզվով տարբերակը, ինչը, սակայն, այդ փաստաթղթերից որեւէ մեկում գրված չէ: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտնում է, որ Հովհաննես Գալստյանի ներկայացրած փաստաթղթերի մեծ մասը մինչ օրս կինոկենտրոնը չի տեսել: Գալստյանն էլ նշում է, որ չի վստահել կինոկենտրոնի անձնակազմին:
Երկար խոսակցությունից հետո Լիլիթ Մակունցը հանձնարարում է, որ իրավաբանները երկու օրվա ընթացքում բոլոր փաստաթղթերը հավաքագրեն: Մինչեւ դեկտեմբերի 14-ի աշխատանքային օրվա վերջ պետք է պատրաստ ներկայացվեն կինոկենտրոնի տնօրենին:
«Եթե փաստաթղթերը համապատասխանեն, դրանից հետո թող Միրզախանյանը կապ հաստատի բուլղարական ու գերմանական կողմերի հետ, հայտնի, որ ֆորսմաժորային իրավիճակներ են ի հայտ եկել, ուստի, խնդրում եք՝ պայմանագիրը երկարաձգել եւս 12 ամսով: Ֆինանսական առումով մենք՝ մշակույթի նախարարությունը, պետք է դիմի, որ գումարը կինոկենտրոնին փոխանցվի մյուս տարվա համար»,- իր խոսքում ասում է Մակունցը եւ Շուշանիկ Միրզախանյանին հանձնարարում Գալստյանի հետ նոր պայմանագիր կազմել:
Մակունցը նաեւ նշում է, որ պայմանագիր կազմեն եւ հստակ գումար ֆիքսեն՝ 55 միլիոն դրամ: Մակունցը նաեւ հավելում է, որ պայմանագրում պետք է նշվի, որ կինոկենտրոնը կատարում է իր բոլոր պարտավորությունները:
Հիշեցնենք, որ արդեն 12-րդ օրն է՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է: Պատճառը Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակումն է: Գալստյանը հայտնում է, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT