Ինչ է՝ իմ մորուքն էլ պետք է կպնի գետնին, որ նո՞ր սկսեմ կինո նկարել. Նվեր Հովհաննիսյան

2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված եւ դիտարկման ենթակա 65 հայտերի թվում է նաեւ սկսնակ ռեժիսոր Նվեր Հովհաննիսյանի «Հոսանքին հակառակ» խաղարկային ֆիլմը: Երիտասարդ կինոռեժիսորի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է հայկական կինոյի, սկսնակ ռեժիսորների դժվարությունների եւ ոլորտում առկա բացերի մասին:

- Նվեր, որպես երիտասարդ կինոգործիչ, ի՞նչ հիմնական խոչընդոտների եք բախվում Հայաստանում:

- Առաջին խոչընդոտը պետական մոտեցման մեջ է: Երբ առաջին քայլդ ես անում՝ հասկանալու համար, թե պետությունն ինչով կարող է աջակցել, բախվում ես խնդրի`ամեն ինչ չափից շատ պաշտոնական է՝ անտեղի: Դու գրում ես նամակ մարդկանց եւ ունես ասելիք, բայց այդ մարդկանց դեմքերը չես տեսնում: Դու ստեղծագործող մարդ ես եւ պետք է նայես նրանց աչքերին, երբ խոսում ես, ինչ-որ բան ես ներկայացնում: Իսկ իրենք քեզ ցրողական պատասխանելով, առանց ուսումնասիրելու կարող են ասել՝ հաջողություն: Գրեթե միշտ բախվում ենք մարդկանց, ովքեր կոպիտ ասած՝ մեր «զահլեն» չունեն: Իրենք քեզ չեն մոտենում որպես չհղկված քարի, քո փայլը իրենք չեն տեսնում ու չեն էլ ուզում տեսնել: Դու այդ պահին իրենց աչքին խամրած երեւույթ ես: Մտածում են, որ այդ գումարը կտան իքս մարդուն, որն արդեն հայտնի է, եւ ով լավ գումարներ կարող է բերել, բայց այդ իքս մարդն արդեն 70 տարեկան է եւ բնավ հայտնի լինելը լավ աշխատանք անելու երաշխիք չէ, մանվանդ հասուն տարիքում շատ քիչ բաներ են արդեն մարդուն մոտիվացնում. ինչ է՞ իմ մորուքն էլ պետք է կպնի գետնին, որ նո՞ր կինո նկարեմ:

- Տեղյակ եմ, որ արդեն հասցրել եք ֆիլմեր նկարել, այլ պլաններ կան առաջիկայում:
- Ունեմ մի քանի ուսանողական աշխատանքներ «Որտեղ է երջանկությունը», «Մետամորֆոզ», «Անտառապահը» եւ այլն: Աշխատանքները մի քանի միջազգային փառատոններում են աչքի ընկել, ստացել են մրցանակներ: Պլաններ կան խաղարկային լիամետրաժ ֆիլմ նկարելու, որի սցենարն արդեն պատրաստ է եւ վստահորեն կարող եմ ասել, որ այն համամարդկային հարցեր է բարձրացնում ու համաշխարհային կինոյում իր տեղը կգտնի, եթե միջոցները համապատասխան լինեն: Մի լավ խոսք կա, որը ես Իլիա Ավերբարխի մոնոլոգ ֆիլմում եմ լսել. «Գիտության մեջ, ինչպես արվեստում, կան մարդիկ, ովքեր պատ են քանդում եւ կան մարդիկ, ովքեր հազարավոր տարիներ այդ պատի փշրանքներն են հավաքում»: Ես ուզում եմ պատ քանդել կինոյում, ոչ թե հայկական, այլ համաշխարհային արվեստում: Շատերն ասում են, որ Հայաստանում կոմերցիոն կինոն լավը չէ, մերը չէ, բայց կոմերցիոն կինո չի էլ արվել, որ դրա լավը տեսնեն: Մեկ կոմերցիոն ֆիլմը կարող է այնքան գումար բերել, որ դրանով նկարվեն մի քանի այլ ֆիլմեր: Ուղղակի պետք է մոտեցում փոխվի, խնայելու փոխարեն ծախսել բավարար ու տեղին, որպեսզի ստացած աշխատանքի որակով կարողանաս մրցակցել դրսի շուկայի հետ:

- Իսկ ի՞նչն է խանգարում որակյալ կոմերցիոն կինո ստեղծելուն:

- Եթե սկսենք անել բուն կոմերցիոն կինո, ինչը Հայաստանում խեղաթյուրված է՝ ամենաառաջինը մեզ պետք են արտադրամասեր, կինոհագուստի մասնագետներ, նկարչական ցեխեր: Ենթադրենք, մեզ երկրորդ դարի պարսկական վահան է պետք՝ այն կարելի է պատրաստել թեւթեւ նյութերով, բայց պատրաստել ոչ թե վահանի փոխարեն «ֆաներկայի» կտոր օգտգագործել՝ իբր թե հա, կա: Մեզ պետք են մարդիկ, որոնք կկարողանան նյութերով աշխատել: Բայց առաջին հերթին մենք չունենք այդ կենտրոնները, որտեղ մարդիկ կաշխատեն եւ անհրաժետ պարագաները կստեղծեն, դրա փոխարեն մենք ունենք պոռոտախոսներ, ովքեր միայն խոսում են: Ունենք մարդիկ, որոնց նկարած ֆիլմերն անգամ Հայաստանի մակարդակով հայտնի չեն, մարդիկ չգիտեն դրանց գույության մասին, էլ ուր մնաց դրսում դրանցով հետաքրքվեն: Եվ այո, կան մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում անիմաստ գումարներ են վատնել պետության բյուջեից: 

- Մտավախություն չունե՞ք, որ նախկին վատ փորձի, անավարտ ֆիլմերի շղթայի, ու պետության բյուջեի անարդյունք օգտագործման պատճառով պետությունը մի օր կդադարի գումար տրամադրել կինոարտադրողներին:

- Այո, այդպես էլ լինելու է: Ես ինքս այդպես կանեի: Ինչու՞ վճարել մի բանի համար, որը հերիք չէ իր ծախսը չի ապահովում, մի բան էլ խնդիրներ է առաջացնում ու որակ չունի, արժեք չի ներկայացնում: Բայց այդ ոլորտում այնքան պատահական մարդիկ են հայտնվում, որ ուղղակի սարսափելի է, դա մեր ամենամեծ խնդիրն է: Մարդիկ կան, որ ոլորտի խնդիրներից տեղյակ չեն եւ կարող են սխալ ընտրություն կատարել: Երբ դու գնում ես ինչ-որ բան փոխելու, նախ, պետք է տեղյակ լինես դրանից: Եթե ես մի բանի կողմ չեմ, ինչպե՞ս կարող եմ դեմ լինել: Եվ այդ տեմպերով այսօր շատ մարդիկ, ովքեր տեղյակ չեն ոլորտից, հայտնվել են այդտեղ եւ իրենք պետք է որոշում կայացնեն:

- Հայաստանում ունե՞նք վերջին տարիներին նկարված այնպիսի ֆիլմեր, որ մնայուն արժեք են ներկայացնում:

- Ես չեմ հիշում այդպիսինները, երեւի ժամանակն է ցույց տալիս՝ որոնք են մնայուն, բայց կարող եմ խոսել մի բանի մասին, որը քչերը նկատած կլինեն: Վերջին ներքաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդիկ շատ ակտիվ քննարկեցին Հայաստանում մի քանի տարի առաջ տեղի ունեցած ցավալի դեպքի մասին նկարված երկու ֆիլմեր: Չեմ ուզում անունները նշել, բայց մի բան կասեմ, եթե հասկացել եք կինոյի ուժը ու օգտագործել մեկ մարդու, կամ մի քանի մարդու համար, ինչու չեք անում ավելի մեծ ու արժեքավոր աշխատանք: Հազարավոր տարիներ գոռում ենք, որ մենք Ծովից ծով Հայաստան ենք ունեցել, կարող է՝ գրքեր ենք հրատարակել, բարձրաձայնել ենք, բայց փաստն այն է, որ դրանով չենք գերազանցել հակառակորդ երկրի ռեսուրսներին: Օրինակ՝ Թուրքիայում արդեն երկար տարիներ է՝ ցուցադրում են սերիալ, որտեղ քաղաքական քարտեզի վրա Հայաստան անունով պետություն գոյություն չունի: Իրենք պատմությունը խեղաթյուրել են, բայց այդ սերիալը նայում են Ռուսաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում: Իսկ մեր օրերում, եթե նույն պատմության գիրքը եւ ֆիլմը կա, ապա մարդիկ գերադասում են ֆիլմը: Այս տեսանկյունից Հայաստանը շատ պասիվ եւ ոչ շահեկան դիրքում է: Մենք ունենք այն մասնագետները, որոնք Հայաստանում կարող են անել համաշխարհային մակարդակի կոմերցիոն ֆիլմեր: Իլիական էպոսը երեւի թե շատ քչերն են կարդացել, բայց դրա մասին շատերը տեղյակ են «Տրոյա» ֆիլմից: Ստացվում է՝ գրված պատմության մասին գիտեն քչերը, իսկ ֆիլմի մասին՝ մեծ մասը:

- Լավ, իսկ եթեր հեռարձակվող սերիալների դեպքում հիմնական թերությունները որոնք են:

- Նախ մենք ունենք եթերային աղբը վերացնելու խնդիր: Ինչը ես նաեւ կլյաուզիա եմ անվանում, թող ոչ ոք չնեղանա, բայց մեր քաղաքականությամբ զբաղվող մարդիկ էլ են ժամանակին դրան նպաստել: Հայկական կինոյի հետ կապված խնդիրն ավելի արմատական է, քան մարդիկ են պատկերացնում: Կինոն կրթելու հզոր ուժ ունի, ուղղորդելու, դաստիարակելու, մտածողություն ձեւավորելու: Բայց քանի որ շատ քչերն են այդ ուղղությամբ այն դիտարկում, ոչինչ չի չստացվում: Եթե վերցնենք վերջին տարիների մեր ծամածուռ վիճակը, կտեսնենք, որ շատ բաներ էկրաններից է եկել: Մարդկանց պահվածքը, ժեստերը, խոսելաձեւը, ամեն ինչ գալիս է սիթքոմներից, սերիալներից, մեզ մատուցած հումորներից: Սիթքոմները, բացի այն, որ չունեն ոչ մի ուսուցողական արժեք, նրանք լուրջ վնաս են տալիս մարդու հոգեկան առողջությանը: Առաջին մի քանի սերիան դու կարող ես նայել ու չծիծաղել, բայց քանի որ այնտեղ կա արհեստական ծիծաղ, այն ազդում է քո ենթագիտակցության վրա: Երկար նայելու դեպքում մարդու մոտ ներքին կոնֆլիկտ է առաջանում ենթագիտակցության եւ գիտակցության միջեւ: Կա ծիածաղ, բայց դու չես ուզում ծիծաղել: Սկսում ես մտածել՝ խնդիրը քո՞ մեջ է, թե էկարնին ցուցադրվածի:

Տպել
6438 դիտում

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով