Երևան
20 °C
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դռնբաց նիստում քննել է 2018 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի կողմից ծեծվելու հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը՝ կապված վերջիններիս կողմից նախաքննական մարմնին ներկայացված միջնորդության մերժման հետ: Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի փաստաբաններ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը դեռ դեկտեմբերի վերջին էին ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու մասին միջնորդությունը ներկայացրել: Սակայն գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր:
Որպես մերժման հիմնավորում, նախաքննական մարմինը ներկայացրել էր ՌԴ օրենսդրությունը խախտելը: Միջնորդությունը հիմնավորել էին նրանով, որ «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները», իսկ ռուսական ռազմաբազան, փաստ է, որ գտնվում է ՀՀ տարածքում: Այսօր, սակայն, դատական վարույթի քննության առաջին նիստին քննչական մարմնի ներկայացուցիչը չէր ներկայացել: Միաժամանակ, դատարանին չէին փոխանցվել բողոքի նյութերը:
Այս հանգամանքներով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ լսումը մարտի 15-ին է:
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում տղամարդու դի է հայտնաբերվել
236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)
Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի
Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական վիզաների նոր սահմանափակում կգործի
Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է
Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան
Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից
Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին
Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում
«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում
Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը
Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ
ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)
Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները
Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան
Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)
«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին
Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել
Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին
© 2024 Հայկական ժամանակ