Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ՀԴՄ չխփելու համար պատճառ միշտ էլ կգտնվի. վարչապետը` ԼՀԿ պատգամավորին

Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը վարչապետին հարց ուղղեց՝ կապված բնակչության անվտանգության հետ՝ նշելով, որ հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել է Լենինի ժամանակ, Ստալինի ժամանակ: Արձագանքելով՝ վարչապետը կատակեց. «Շատ լավ տեսք ունեք»: Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հեղափոխական իշխանությունը հեղափոխական քաղաքականություն վարելու է հանրապետությունում վթարային շենքերի բնակիչների անվտանգությունը ապահովելու համար. «Բոլորս գիտենք, որ դրանց թիվը փոքր չէ: Կոնկրետ Սիսիանի օրինակով բերեմ, ունենք 1 շենք, որը 4-րդ կարգի վթարային է եւ այդ բնակիչները ամենօրյա վտանգի առաջ են կանգնած: Գիտենք նաեւ, որ Սյունիքը սեյսմիկ գոտի է: Ի՞նչ եք կարծում՝ հեղափոխական թիմի հետ կապված տեղաշարժ կլինի՞»,- հարցրեց Գրիգորյանը:

Վարչապետն ի պատասխան հարցի ասաց. «Ես հիմա ուզում եմ միանգամից քիչ առաջ ասված խոսքերս կյանքի կոչել` պետական պաշտոնյայի վարքագծի փոփոխության վերաբերյալ: Սովորաբար վարչապետն այդ հարցին պիտի պատասխաներ՝ այո, մենք հիմա քննարկում ենք, այդ թվում միջազգային դոնորների հետ, կգույքագրենք խնդիրը եւ առաջիկայում կփորձենք կարգավորել այդ հարցը:

Այդ վթարային շենքերի խնդիրը ինչո՞ւ չի լուծվում, շատ պարզ պատճառով, որովհետեւ մեր պետական եկամուտները այնպիսին չեն, որ մեր մինիմալ ծախսերը հոգանք եւ լուծենք նաեւ կապիտալ խնդիրները: Ես այլ կերպ պատասխանեմ ձեր հարցին. հիմա, օրինակ, հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո Սիսիանում քանի՞ խանութ է լինելու, որ ՀԴՄ խփելու կամ չի խփելու: Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ կխփեն եւ Սիսիանի բոլոր քաղաքացիները ՀԴՄ կպահանջեն, ուրեմն, այդ խնդիրը արագ է լուծվելու, եթե ոչ` ոչ:

Այսինքն, եթե՝ ոչ, կլուծենք դանդաղ` այն հին տրամաբանության մեջ կնայենք դոնորների հետ: Իմիջայլոց, հիմա այդպիսի ծրագրեր ունենք իրականացվող, որոնք այդ տեմպով եթե իրականացվեն, 20 տարի կտեւի: Հետեւաբար, տնտեսական հեղափոխության տրամաբանությամբ Սիսիանի վթարային շենքերի, ճանապարհի, էլեկտրական հոսանքի, դպրոցների վիճակի հարցը լուծվելը կախված է նրանից՝ Սիսիանում ՀԴՄ չխփող խանութ կա՞, թե չկա: Եթե լինի ՀԴՄ չխփող խանութ, ուրեմն, այդ խնդիրը երկար ժամանակ չի լուծվի»:

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Գրիգորյանն ասաց, որ մի քանի օր առաջ Շենգավիթում իրեն մի բնակիչ է մոտեցել եւ ասել, թե ինչո՞ւ պիտի ՀԴՄ պահանջի, վատամարդ դառնա վաճառողին, որ հետո ՊԵԿ-ը իր քարտուղարուհո՞ւն պարգեւատրի. «Մենք այդտեղ ինչ-որ առումով փակուղի ենք մտնում: Պետք է բնակիչը հասկանա՝ ուզում է ՀԴՄ, այդ խանութը հասկանա՝ հարկ է վճարում եւ այդ հարկը ուր է գնում` կոնկրետ ճանապարհաշինությանը, կոնկրետ 4-րդ կարգի վթարային շենքերի կառուցմանը»,- ասաց Գրիգորյանը:

Վարչապետն ասաց, որ աշխատավարձերի ֆոնդը կիսով չափ կրճատվել է. «Այդ խանութի աշխատողը ի՞նչ է առաջարկում, աշխատավաձերը այնքան իջեցնենք, որ ՊԵԿ-ի աշխատողը օրը 5 անգամ մտնի իրեն տուգանի, հետո ամեն ամիս նալոգ դնի իր վրա, որպեսզի թողնեն աշխատի: Դա իհարկե շատ մտահոգիչ գնահատականներ են: Եթե այդ տրամաբանությամբ գնանք ՀԴՄ չխփելու համար պատճառ միշտ էլ կգտնվի: Իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին, եթե ուրիշ պատճառ չլինի: Այսինքն, ՀԴՄ չխփելու պատճառն այն է, որ ՊԵԿ քարտուղարուհին ստացել է պարգեւավճա՞ր: Ես հիմա կհանձնարարեմ առաջիկա ամիսներին քիչ պարգեւավճար կվճարեն` տեղը դուրս կգա: Խնդրում եմ՝ խանութի աշխատողին ասեք, թող ազատ ՀԴՄ-ն խփի»:

Տպել
1878 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց