Երևան
12 °C
2014 թվականին «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որը բնակարանաշինություն էր իրականացնում նաեւ Լոռու մարզի Լեռնանցք գյուղում, փաստի առաջ է կանգնեցրել մի քանի ընտանիքների, ում ոչ միայն պայմանագրով սահմանված կարգով կառուցվող ու վերջնական տեսքի բերվող բնակարանը չի հատկացրել, այլ նաեւ՝ սեփականաշնորհման վկայականը:
ՀԺ-ի հետ զրույցում Լեռնանցք գյուղի բնակիչ Արտյոմ Սահակյանը պատմեց. «2014 թվականն էր, «Գլենդել Հիլզ» ընկերությունը իբր սարքում էր, սկզբում ասին՝ բետոնամիշալկեն չի աշխատում, ասեցի՝ ես կբերեմ, իրենք էլ ասին՝ դու արա, մենք փողը կտանք, ես սաղ դրեցի արեցի, էդքանն անելուց հետո ասի՝ արել եմ, տանիքն էլ արագ անեն, իրենք մեկ է փողը տալու են, էնքան որ դոմիկից շուտ դուրս գամ երեխեքիս հետ»,-պատմեց նա՝ նշելով, որ բնակարանը կորցրել են երկրաշարժի հետեւանքով ու ընդգրկվել աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրում. «Մատերիալի կեսը տվին, կեսը՝ չէ, իրենք պետք ա ինձ 4 սենյականոց տուն տային, բայց իրենք տանիքի մատերիալ տվին, պանել տվին, բլոկ տվին, ես սաղ շարեցի, արեցի, դաժե աշխատողի փող պետք ա տային՝ չտվեցին… ասում էին՝ դուք արեք, մենք կփոխհատուցենք… քանդվեց գնաց էդ հիմնարկը»:
Արտյոմի խոսքով, չնայած որ բնակարանի կեսից ավելին իրենց ուժերով է կառուցվել, սակայն մինչ օրս ընկերությունը անգամ սեփականաշնորհման վկայական չի տվել իրենց, ինչի արդյունքում իրենք չեն կարողանում ոչ լույսի, ոչ էլ գազի բաժանորդ դառնալ: Բնակարանը էլեկտրաէներգիա ստանում է հարեւանի հաշվիչից, իսկ հարեւանն այլեւս չի պատրաստվում տալ, ինչի արդյունքում դպրոցահասակ երեխաները կարող են առանց լույսի մնալ. «Նախկին մարզպետին դիմեցինք, ասեց՝ մեր ուժերից վեր է, Գլենդելից անընդհատ ասում էին, թե էսօր կտանք, վաղը կտանք…հիմա էլ ասում են՝ դատի տվեք, բայց ում դատի տանք՝ սնանկ ճանաչված հիմնարկի՞ն»:
«Մարզպետարանին ասում եմ՝ ուր ա իմ սեփականության վկայականը, ոչ մեկ չգիտի տեղը: Էսքան բանն արվեց, բայց ոչ մի հիմք չկա…100 անգամ էլեկտրոցանց եմ գնացել, որ գոնե լույս տվեք, չեն տալիս, սեփականաշնորհման գրքույկ են պահանջում, հիմա մենք ուրիշի հաշվիչից ենք ստանում, իրանք էլ եկել, ուզում են հանեն իրենց հաշվիչը»:
3 տարի շարունակ ընտանիքը հոսանք է ստացել հարեւանների հաշվիչներից: Ընտանիքը դիմել է գրեթե բոլորին, ասում է՝ իր պես գյուղում եւս 6 ընտանիք կա, որոնք միասին դիմել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատասխանել են, որ խնդրով զբաղվում են:
Տան տերը պետությունից պահանջում է իր բնակարանի սեփականաշնորհման վկայականն ու իր կողմից արված ծախսերի փոխհատուցումը:
Լեռնանցքի գյուղապետ Լեւիկ Աբգարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ոչ միայն Արտյոմ Սահակյանի, այլ նաեւ նմանատիպ իրավիճակում հայտնված գյուղի 6 ընտանիքների խնդիրը ՏԻՄ իրավասություներից դուրս է. «Բնակարանները կիսակառույց վիճակում են եղել, տան տերերը իրենց ուժերով ավարտին են հասցրել վարկերով ու սեփական միջոցներով, հիմա բնակարանը չի հանձնվում, որ մարդիկ կարողանան հաշվիչներ տեղադրել ու նորմալ ապրել»:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ խնդրով պետք է զբաղվի կառավարությունը. «Բոլոր մնացած կիսակառույցները պետք է հանձնվեն կառավարությանը, իմ տեղեկություններով՝ մի մասը հանձնվել է, մի մասը՝ ոչ: Մարզի կտրվածքով՝ մոտ 31 բնակարան դեռեւս օդում կախված է, պարզ չէ, թե ում բալանսի վրա է՝ պետության, թե «Գլենդել Հիլզ» ընկերության»:
Մինչ տեղական ու մարզային իշխանությունները շարունակում են պարզել, թե ի վերջո որն է այս ընտանիքների խնդրի լուծումը, երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած, այնուհետ կիսակառույց ստացած տան տերերը շարունակում են պահանջել արված ծախսերի փոխհատուցում ու սեփականաշնորհման իրենց վկայականները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT