Ոչ մի արժանահավատ հիմնավորում. «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեմ է Հարկային օրենսգրքի փոփոխություններին

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հայտարարություն է տարածել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության վերաբերյալ:

Կուսակցությունն արձանագրում է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկվող նախագծի մշակման հիմքում դրված է եղել դեռևս ամիսներ առաջ Վարչապետի կողմից հնչեցված երկու նպատակ։

«Որպես այդպիսի փոփոխությունների առաջին նպատակ, նշվում էր տնտեսության ստվերային հատվածի կրճատումը։ Հանրությանն անհայտ են մնացել այն ուսումնասիրությունները, որոնցով նախագիծն առաջարկող ֆինանսների նախարարությունը հիմնավորել է, որ առաջարկվող փոփոխությունները կարող են գործարարի մոտ հանգեցնել աշխատավարձերի թերհայտարարագրման մոտիվացիայի վերացման։ Թվաբանական մտավարժանքը, որ ներկայացվել է Վարչապետի կողմից, նույնիսկ մակերեսային քննադատության չի դիմանում։ Ուսումնասիրություններն ու հիմնավորումները ներկայացնելու բազմաթիվ խնդրանքներ մնացել են անպատասխան։ Կարելի է ենթադրել, որ այդպիսիք ուղղակի չկան կամ արժանահավատ չեն։ Փոխարենը փորձագետների հանրայնացված հաշվարկներով ապացուցվում է հակառակը։ Առաջարկվող փոփոխությունները աշխատավարձերի թերհայտարարագրման մոտիվացիան չեն վերացնում։

Որպես երկրորդ նպատակ նշվել է ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը։ Կարելի է ենթադրել, որ Կառավարությունը ցանկանում է ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը բարձրացնել «էժան» աշխատուժ ստեղծելով։ Սակայն աշխատուժի հարկման մակարդակով (աշխատավարձից հարկեր և սոցիալական ապահովության վճարներ) Հայաստանը արդե՛ն աշխարհում առաջատար դիրքերում է։ Մեր աշխատուժն արդե՛ն «էժան» է։ Ուստի Կառավարությունը փորձում է մրցակցային առավելություն ստեղծել այն ուղղությամբ, որում մենք արդեն իսկ առաջատար դիրքեր ունենք: Առաջակվող փոփոխություններով նշված նպատակին շեշտադրում անելը նույնպես անհասկանալի է։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ նախագծի հիմքում ընկած տնտեսական զարգացման ռազմավարություն, սոցիալական, ֆինանսական ազդեցության ուսումնասիրություն, դրված նպատակների իրականացման ոչ մի արժանահավատ հիմնավորում առ այսօր հրապարակված չէ:

Նախագծով առաջարկվում է նաև եկամտահարկի տոկոսադրույքների նվազեցման պատճառով առաջացող բյուջետային կորուստները փոխհատուցել սեղմված գազի, ծխախոտի, շաքար պարունակող գազավորված ըմպելիքի և այլ ապրանքների վրա գործող ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ինչը, բնականաբար, հանգեցնելու է գնաճի։

Ստացվում է, որ համահարթ հարկման համակարգի անցնելու պարագայում մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների համար տնօրինվող եկամուտը որևէ կերպ չի ավելանալու, սակայն ավելանալու են ծախսերը։ Այսպիսով, ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման սուբսիդավորման բեռը մեծամասամբ դրվում է նվազ եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիների վրա։ Մնում է գուշակել, թե ինչու և ինչպես է որոշվել հարկային բեռի վերաբաշխումը իրականացնել այնպես, որ մոտ 400.000 ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներ կրեն այն բեռի հիմնական ծանրությունը, որը թեթևացվում է առավել բարձր եկամուտ ունեցողների ուսերից։

Նկարագրվածը ուղղահայաց արդարության սկզբունքի խախտում է։ Սակայն առաջարկվող փոփոխություններով խախտվում է նաև հորիզոնական արդարությունը՝ երբ միևնույն մակարդակի եկամուտներ ստացողները հարկվում են տարբեր կերպ։ Մասնավորապես, նախատեսվում է մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրո ձեռնարկատիրությունը ազատել հարկերից և մինչ 115 մլն դրամ փոքր ձեռնարկատիրությունը հարկել արտոնյալ պայմաններով, սակայն մասնագիտական որոշ հանրույթների (փաստաբաններ, հաշվապահներ, խորհրդատուներ) համար բացառություն է արվում․ Նրանք մղվում են ԱԱՀ հարկման դաշտ, ինչից հետո կհարկվեն նաև եկամտահարկով։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում օրինագծին դեմ հանդես եկող անհատներին ու կազմակերպություններին և պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել առաջարկվող փոփոխությունները հեղափոխական գործընթացների տրամաբանությանը, դրա արդյունքում ստեղծված տնտեսական ու քաղաքական իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ։

Տպել
1560 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ