Ինձ ասում են Մանվելի կիլլեր, բայց նա մեզնից էլ է տարել. օրական 30 հազար դրամ են վճարում ցուցարարներին. Գրիգորյան

Քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթին է ահազանգել Արմավիրի մարզի Արշալույս համայնքի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը: Նա պատմեց, որ արդեն մի քանի օր է՝ համայնքապետարանի աշխատանքը կանգնած է, քանի որ մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են մուտքի դիմաց:

Գրիգորյանի խոսքով՝ ցուցարարները իրար մեջ պայմանավորվել են, որ պետք է կանանց եւ չափահաս երեխաներին բերել ցույցերին, որպեսզի կարողանան արդյունքի հասնել. «4 մեքենայով, բարձրախոսով գոռում են, թե ժողովուրդ ջան, պիտի շատ հավաքվենք, որ մեր ձայնը լսող լինի: Այսօր ընդամենը 45 մարդ է եկել: Հարկերից են բողոքում իբր, բայց ես ով սեփականություն ունի, բոլորից էլ օրենքով սահմանված հարկը վերցնում եմ, կապ չունի ինձ համար՝ իմ եղբայրներն են, թե այլ մարդիկ են: Այսօր ասում են՝ 5 հազար դրամ աղբի գումար ենք վճարում, ինչո՞ւ պիտի այդքան վճարենք: Ասում են՝ ի՞նչ անենք, որ 10 սանտիմետր մտել ենք համայնքի սեփականության հողի մեջ, ուրեմն մենք պետք է ջերմոց չսարքե՞նք: Այս մարդկանց հիմնական ասածն այն է, որ ես պետք է իրենցից հարկ չուզեմ:

Ոստիկանները եկան մի օր քաշքշուկ եղավ: Հիմա իրենք իրար մեջ խոսում են, որ եթե 10 օր համայնքապետարանը չաշխատի, կլուծարվի: Ես չգիտեմ՝ ինչ տրամաբանություն է դա»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ իր մասին ստեր են անընդհատ տարածում. «Ինձ ասում են՝ Մանվելի կիլլեր: Բայց արյունակցական կապը չի նշանակում, որ մենք իրար հետ կապ ունենք: Իրենք անընդհատ ուզում են Մանվելի անունը տալով՝ իմ դեմ պայքարել: Բայց Մանվելը այն ժամանակ հայտարարել է, թե ես թուրք եմ: Մենք Մանվելին ասել ենք՝ պիտի չհրահրես, պիտի չծեծես: Նա մեզնից էլ է տարել, բայց ես իր հետ կապված հարց ու պատասխան չունեմ ոչ մի ձեւ»,- ասաց նա:

Գրիգորյանը նշում է, որ իր տեղեկություններով՝ օրական 30 հազար դրամ է վճարվում ցուցարարներին, որպեսզի ամեն օր գնան եւ բողոքի ցույց անեն. «Ստորագրահավաք են արել, 700 հոգի իմ դեմ ստորագրել է: Դրա մի մասը եղել են Մանվելի կողմնակիցները, մի մասին էլ շանտաժով եւ վախեցնելով են ասել, որ ստորագրեն: Ստորագրածներից մեկը եկավ ինձ մոտ, ասաց՝ խանութում պարտք ունեի, չկարողացա վճարել, ասացին՝ ուրեմն, ստորագրիր»:

Գրիգորյանն ասաց, որ ցուցարարներին հորդորել է սպասել մինչեւ հոկտեմբերին տեղի ունենալիք ընտրությունները. «Ասում եմ՝ համբերեք գնանք ընտրության, ինչո՞ւ եք շտապում: Նրանք էլ ասում են, որ գնանք ընտրության, կհաղթես դու, պիտի թեկնածություն չդնես»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4765 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է