Արթուր Վանոյանը հերոս է. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող է, այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստին պատմեց, որ խմբի անդամները իրենց ես «կանդալել են»:

«Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ կանդալեցին: Մենք չէինք դադարում բանակցել, ինձ հաջողվեց համոզել մեր, ոստիկանների ձեռքերը ազատել: Հետո ինձ տարան դուրս։ Գնդից, երբ որ դուրս ես գալիս, ձախի վրա կանգնեցինք, Սեդրակ Նազարյանն էր կանգնած, Պավլիկի տղան էր մեքենայի մոտ ձեռքին թուղթ ու գրիչ ինչ-որ գրում ջնջում էր, ներկա-բացակա էր անում, բարձրախոս բերեցին տվեցին ձեռքս ու ինքնաձիգը պահեցին իմ ուղղությամբ, ասեցին՝ հիմա ստեղ քեզ պատի տակ գյուլում ենք, դիմի ոստիկաններին, թող զենքերը ցած դնեն ու գան միանան մեզ, դա տեւեց 3-5 րոպե, սպառնալիքը սպառնալիքի հետեւից, որ անպայման բարձրախոսով հայտարարվի, որ ոստիկանները գան միանան, ես բնական է, չհրամայեցի, դիմեցի կոչով, ասացի՝ հարգելի ոստիկաններ, խոսում է ձեր գործընկեր գնդապետ Վալերի Օսիպյանը, խնդրում եմ այս ուղղությամբ չկրակեք, իրենք էլ ձեր ուղղությամբ չեն կրակի, բա՝ մենք դա չէինք ուզում, ասի՝ ես սրանից ավել չեմ ասի»,- նկարագրեց Օսիպյանը: Նա ասաց, որ խմբի անդամները ինչ-որ փոքր կապի միջոցներով էին խոսում, անկանոն վազում տարբեր ուղղություններով, մոլոտովի կոկտեյլներ էին պատրաստում:

Օսիպյանի խոսքով՝ իրեն հաջողվել էր համոզել հեռախոսն իր մոտ թողնել, քանի որ ինքը դրսի իրավապահների հետ կապող օղակն էր.

«Ինձ դրսից զանգեցին, հարցրեցին՝ Վանոյան Արթուրին տեսե՞լ եմ գնդի տարածքում, ասեցի՝ չեմ տեսել։ Ես սկսեցի հետաքրքվել, թե որտեղ է Վանոյան Արթուրը, բա Վանոյան Արթուրը էստեղ չի, ինքը ովա, ասացի՝ պետք է, որ գնդում լինի, քանի որ ինքն այդ օրը գնդի պատասխանատուն էր: Ինձ հետ Պավլիկ Մանուկյանը բարձրացավ այն կորպուսը, որտեղ Վանոյանի աշխատասենյակն է գտնվում,  հասնելով այդ մասնաշենքը հենց անմիջապես մուտքից պատկերացրեցի՝ ինչ է կատարվել այդտեղ, նկատեցի պատի վրայի գնդակի տեղեր, ինքնաձիգի պարկուճներ: Երբ միջանցքից թեքվեցի դեպի աշխատասենյակ, նկատեցի արյան հետքեր, ինչքան ես քայլ էի անում, աշխատասենյակի դռան մոտ արյան հետքերը ավելի շատ էին, պատերի վրա նույնպես արյան հետքեր էին: Արդեն հասկանալի էր, որ այստեղ վիրավոր է եղել: Մոտենալով մուտքին՝ չկարողացա անմիջապես մտնել, քանի որ ամբողջը արյուն էր, ես հետագայում, հաշվի առնելով դեպքի վայրը եւ այլն, հնարավորինս փորձում էի դեպքի վայրը պահպանել: Հաջողվեց մուտք գործել աշխատասենյակ, տեսա ամենը թափթփված, աթոռ, համակարգիչներ, սեղան՝ շուռ տված: Ես գնացի դեպի հանգստյան սենյակ եւ փորձում էի Արթուրին հայտնաբերել, չտեսա իրեն էնտեղ, երբ որ առաջացա, նկատեցի, որ կապույտ վերմակը քցած էր ինչ-որ մի բանի վրա.. չէի ուզում հավատալ, բայց երբ որ բարձրացրի, տեսա՝ Արթուրը անգիտակից, բնական է, արդեն մահացած վիճակում: Անկեղծ ասած, այդտեղ ես զայրացա, մի փոքր անկառավարելի դարձա, սկսեցի հրահրել Պավլիկին, այնուհետեւ բղավում էի՝ էս ինչ եք արել, Պավլիկին ասում էր՝ ո՞վ ա ստեղ բերել էս դիակը, ո՞վ ա Վանոյան Արթուրը, ո՞վ ա սպանել, երբ զայրացա, սկսեցի քաշքել, ինքը փորձում էր ինձ համոզել, որ հանգստանամ, որեւէ մեկին առայժմ չասեմ: Ես էլ ասացի՝ գյուլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլեք, հանգստացեք: Այնուհետեւ դուրս եկանք, զանգեցի դուրս, ասացի, որ Վանոյան Արթուրը չկա, ասացին՝ դե լավա, որ չկա: Անջատեցի հեռախոսը, ես հասկացա, որ իրենք չհասկացան, որ ես ասում եմ՝ Վանոյան Արթուրը չկա, նորից հետ զանգեցի, ասացի՝ երեւի ինձ ճիշտ չհասկացաք, Վանոյան Արթուրը մահացած է»,- մանրամասներ ներկայացրեց ոստիկանապետը:

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ պատանդառության ժամանակ իրեն, Վարդան Եղիազարյանին ու մյուս ոստիկաններին հսկել են Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը. «Յոթ օր մնացինք պատանդավորված, մեզ հսկում էին Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը»:

«Ես կարծիք հայտնեցի, որ մենք ստեղ մնալով՝ իրենց չենք օգնում, ասացի՝ առաջարկեք թող լրագրողներ գան։ Առավոտյան տեղեկացանք, որ որոշել են մեզ լրագրողների հետ փոխարինեն»,-եզրափակեց նա։  

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան Օսպիյանն ասաց, որ խմբի անդամները պահանջում էին, որ նախագահից սկսած բոլորը հրաժարական տան, ազատ արձակեն իրենց այն ընկերներին, ովքեր բանտարկված են, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը: Նա ասաց, որ շատերի մոտ է զենք-զինամթերք տեսել, մասնավորապես կալաշնիկով տիպի ինքնաձիգ, բացի դրանից նաեւ ատրճանակներ Մակարով եւ ՏՏ տեսակի:

Օսիպյանին հարց ուղղեց նաեւ պաշտպանական կողմը: Մասնավորապես «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե առաջին կրակոցը «БТР»-ի կողմից եղավ, թե՞ խմբի, Օսիպյանը պատասխանեց. «Ձեր կողմից»: Կյուրեղյանը հարցրեց՝ դուք տեղյա՞կ էիք, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, Օսիպյանը, սակայն, այդ հարցին չպատասխանեց, քանի որ դատարանը հարցը հանեց մեղադրանքի հետ կապ չունենալու պատճառով: «Մեր գործողությունների պատճառն է եղել, սահմանադրական կարգը տապալված է եղել»,- արձագանքեց Արեգ Կյուրեղյանը:

Գագիկ Եղիազարյանի հարցին, թե ո՞վ է ձեզ ասել՝ կգյուլենք, Օսիպյանը պատասխանեց, որ այդ բառը 7 օրերի ընթացքում շատ-շատերից է լսել:

Պավել Մանուկյանը հետաքրքվեց Օսիպյանից. «Երբ Արթուր Վանոյանի հիշատակի համար մենք համազարկ տվեցինք, լիցքավորված ատրճանակները ես, որպես սպայի, հանձնեցի ձեզ, եւ տվեցինք համազարկ, եթե մենք իրոք պետական դավաճաններ էինք, ձեզ տրված էր հնարավորություն, ինչի՞ համար մեզ տեղում չգնդակահարեցիք»: Ի պատասխան Օսիպյանն ասաց. «Որ չարտահայտվեմ չի լինի, պիտի արտահայտվեմ... դուք սպային վայել ձեւով կարգով կազմակերպեցիք հուղարկավորումը, բայց դա շոու էր ընդամենը, որովհետեւ ես տեսա հետեւից նկարահանում էին, խնդրեցի, պահանջեցի, որ չնկարահանեին: Ես, որպես մարդ, որպես սպա, խնդրեցի, ասացի՝ իմ 19 տարվա ընկերն ա, գնամ մասնակցեմ հուղարկավորությանը եւ տղամադրու պես ասում եմ՝ կվերադառնամ, դուք ինձ թույլ չտվեցիք: Դուք էիք մեր դիմաց, բայց մյուսները դարանակալված էին շենքում...»: Օսիպյանն ասաց, որ Պավել Մանուկյանի կողմից իր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններ չեն հնչել, ըստ նրա՝ վիրավորական արտահայտություններ եղել են, բայց ոչ բոլոր տղաների կողմից. «Բայց այնպես չի, որ ես էլ եմ թույլ տվել վիրավորել»,- հավելեց նա: «Սաշիկը քցել էր ախպորդ, որ դուք դուրս եկաք գնդից, քցածը հետ վերադարձրե՞ց, թե՝ ոչ»,- շարունակեց Պավել Մանուկյանը: Դատարանը, սակայն, Մանուկյանի հարցը հանեց եւ Օսիպյանը այդ հարցին չպատասխանեց:

Արմեն Բիլյանի հարցին՝ եղե՞լ է նման դեպք, որ ասել եմ՝ երբ ուզում եք, հեռախոսը սեղանին է, վերցրեք, զանգեք ձեր բալիկին, հարցրեք՝ ինչպես է, Օսիպյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Սկզբնական օրերին՝ այո, օրեր անց այդ հեռախոսը միայն ու միայն Արեգ Կյուրեղյանն էր տնօրինում եւ որեւէ մեկը բացի իր թույլտվությամբ, մեզ հեռախոս չէր տրամադրում»: Բիլյանի մյուս հարցին՝ եղե՞լ է դեպք, որ ասեմ՝ ողջ եւ առողջ դուրս եք գալու, ձեր բալիկին տեսնեք, ոստիկանապետը պատասխանեց՝ առաջին օրերին՝ այո:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հարցաքննության ավարտից հետո ի պատասխան Արթուր Վանոյանի վերաբերյալ մեր հարցին, ասաց միայն հետեւյալը. «Արթուր Վանոյանը հերոս է»:

Վալերի Օսիպյանի ցուցմունքի շարունակությունը այս հղումով

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7077 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե