Երևան
12 °C
Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղական համայնքում կազմակերպվել է հանրային լսումներ՝ նվիրված Հայաստան-Վրաստան պետական սահմանի անցակետում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։
Լսումներին ներկա են եղել Բագրատաշենի բնակիչներ, ծրագրի պատվիրատու կողմերի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ, կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչներ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանրային լսումներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման պահանջների համաձայն, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագայում փորձաքննական գործընթացը մեկնարկելու համար։ Քննարկման հիմնական նպատակն էր շահագրգիռ կողմերին, համայնքի բնակչությանը, գործընկերներին ներկայացնել տվյալներ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ, ինչպես նաև հաղորդել նախագծային ցուցանիշների մասին տեղեկատվություն։ Tunnel Sadd Ariana ընկերության մասնագետները մանրամասն ներկայացրին ծրագիրը, շեշտադրումներ կատարվեցին բնապահպանական և սոցիալական հարցերի վրա, խոսվեց նախագծային այս պահին առկա ցուցանիշների մասին։
Բագրատաշեն գյուղական համայնքի վարչական ղեկավար Ա. Մակյանը, ողջունելով ծրագիրը, մաղթեց, որպեսզի կամրջի շինարարությունը հաջողությամբ հասցվի ավարտին։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացման ընթացքում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի՝ հողօգտագործողների, սեփականատերերի և ծրագրի հետ առնչություն ունեցող այլ անձանց շահերը։ Նա նաև տեղեկացրեց Բագրատաշենի բնակիչներին, որ կապալառուն մշտական ներկայացուցիչ պետք է ունենա համայնքում, որը պետք է արձանագրի համայնքի բնակիչների բարձրացրած հարցերը և օրենքի սահմաններում աշխատի դրանց լուծում տալու ուղղությամբ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանն էլ շեշտեց, որ կամրջի նախագծման, շինարարության ընթացքում բոլոր աշխատանքները պետք է կատարվեն բնապահպանական նորմերի խիստ պահպանմամբ։
Հայաստանում Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը նկատեց, որ աշխատանքների ընթացքում մշտական կապի մեջ են լինելու համայնքի բնակչության հետ, լսելու են նրանց խնդիրները։ Կողմերը նշեցին, որ քննարկումները լինելու են շարունակական»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT