Որեւէ արտաքին ուժ հնարավորություն չի ունեցել ներգրավված լինելու մեր ներքին գործընթացներում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարում մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը: Այս մասին վարչապետն ասել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Դա անընդունելի է, քանի որ մեր հեղափոխության մեջ չի եղել որեւէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չի եղել որեւէ արտաքին ուժ, որը կմասնակցեր եւ ներգրավված կլիներ մեր ներքին քաղաքական գործընթացներին: Դա շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Ես հասկանում եմ, որ հեշտ է խմբավորել հակամարտությունները կամ գործընթացները, սակայն եթե մենք ցանկանում ենք իսկապես հասկանալ որտեղ ինչ է կատարվում, պետք է շատ ուշադիր վերաբերվենք նյուանսներին ու տարբերություններին»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ նախորդ գարնանը տեղի ունեցած դեպքերը բացարձակապես ներհայաստանյան իրադարձություններ են եղել: «Որեւէ արտաքին ուժ հնարավորություն չի ունեցել ներգրավված լինելու մեր ներքին գործընթացներում: Այդ օրերին, ինչպես եւ այժմ, Հայաստանի ժողովուրդը եղել ու մնում է միասնական: Մեզ մոտ տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, ընդ որում դա միայն իմ գնահատականը չէ, դա միջազգային հանրության գնահատականն է»,- ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները եղել են երկրում միակը, որի արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում կամ որեւէ այլ տեղ: Նրա համոզմամբ՝ այս նյուանսներն ու տարբերությունները շատ կարևոր են հատկապես ապագայի մասին կանխատեսումներում:

Տպել
1389 դիտում

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Երևանի 33-ամյա բնակիչը զարդեր է գողացել և գրավադրել դրանք. տղամարդը ձերբակալված է (տեսանյութ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա

Մենք պարտություն ենք կրել ոչ միայն ռազմի, այլ նաև դիվանագիտական, հանրային կարծիքի, տեղեկատվական դաշտերում. ՀՀ նախագահ

Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ)

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ