ԱԺ աշխատակազմում այնպիսի փոփոխություններ ենք անելու, որ լավագույն ծառայություն մատուցենք խորհրդարանին․ Տիգրան Գալստյան

Այս պահին Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի վերաբերյալ գնահատման գործընթաց է ընթանում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։

Մեր հարցին՝ արդյոք աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններ սպասվո՞ւմ են, կրճատումներ, օպտիմալացում, եւ այլն, Գալստյանն ասաց, որ նախ պետք է կառուցվածքի ուսումնասիրման աշխատանքներ լինեն, որպեսզի նաեւ այս հարցերի պատասխանը ունենան․

«Այդ աշխատանքները ոչ միայն կառուցվածքային փոփոխություններին, այլ նաեւ բյուջետային խնդիրներին են վերաբերելու»,-ասաց Տիգրան Գալստյանը՝ նշելով, որ եթե անձնապես իր հայեցողությանը մնար՝ կառուցվածքային փոփոխությունների շատ արդյունավետ մեխանիզմներ կկիրառեր, բայց օգտվելու են օրենքի տված հնարավորություններից․

«Փորձելու ենք ձեւավորել այնպիսի կառուցվածք, այնպիսի փոփոխություններ ենք անելու, որպեսզի լավագույն ծառայություն մատուցենք Ազգային ժողովին»։

Հարցին, թե ինչքան ժամանակ կտեւեն ուսումնասիրման եւ գնահատման այդ աշխատանքները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց՝ մոտ մեկ ամիս։

Այս պահին Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքն իր մեջ ներառում է աշխատակազմի ղեկավարին, նրա առաջին տեղակալներին ու եւս երկու տեղակալի, իսկ կառուցվածքային ստորաբաժանումներն են քարտուղարությունը, իրավական փորձաքննության վարչությունը, տնտեսագիտական փորձաքննության վարչությունը, լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը, արտաքին կապերի վարչությունը, արարողակարգի վարչությունը, տեղեկատվական եւ վերլուծական վարչությունը, անձնակազմի կառավարման վարչությունը, ֆինանսական վարչությունը, նյութատեխնիկական ապահովման վարչությունը, ընդհանուր բաժինը, իրավական սպասարկման բաժինը, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը, քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին, առաջին բաժինը, ներքին աուդիտի բաժինը։

Արդեն մեկ ամսից պարզ կլինի՝ այս վարչություններում ու բաժիններում ինչ փոփոխություններ կլինեն։

Տպել
1876 դիտում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՍԱՏՄ-ն այսօր 24 ժամով կասեցրել է 3 տասնակից ավելի տնտեսավարողի գործունեություն

Խախտումներ են հայտնաբերվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր (տեսանյութ)