Լոռու մարզպետարանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ` շարունակում են կրճատվել մարզպետարանի ծառայողական մեքենաների թիվը։ Մինչ այժմ սպասարկող թվով 7 մեքենաներից 1-ն արդեն իսկ կրճատված է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց մարզպետ Ղուկասյանը` նշելով, որ  սկսվել է ևս 3 մեքենայի կրճատման գործընթաց. «Նախկինում մոտեցումն այսպիսին էր, որ մարզպետարանում պետք է մնա 3 մեքենա, որից մեկը կսպասարկի մարզպետին, մյուս 2-ը հերթապահություն կիրականացնեն, որոնք կսպասարկեն ըստ անհրաժեշտության՝ տեղակալներին, վարչության պետերին ու բոլորին: Մենք ունեինք 7 մեքենա, որից 1-ը կրճատել ենք, առաջիկայում եւս 2-ը կկրճատենք, ու կդառնա 3 մեքենա»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ մեքենաները հանձնվում են Պետական գույքի կոմիտեին. «Դրանով մենք բնականաբար խնայողություններ կունենանք ինչպես վառելիքի, այնպես էլ պահպանման ծախսերի մասով»:

Մարզի ղեկավարն ասաց նաեւ, որ ներկայումս կրճատվել են Վազ 21-07 եւ Գազ 31-10 մակնիշի ավտոմեքենաները: Դիտարկմանը, որ մարզպետը երկու ծառայողական մեքենա ունի, արդյո՞ք դրանցից մեկը եւս կկրճատվի, Ղուկասյանը պատասխանեց.

«Ես միշտ մեկից եմ օգտվում, ինձ միշտ սպասարկել է մեկ մեքենա, բացի այդ, ես հակված եմ նաեւ, որ անհրաժեշտության դեպքում նաեւ ինձ սպասարկող մեքենան տրամադրվի մարզպետարանի աշխատակիցներին»:

Տպել
4322 դիտում

«Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը վարչապետը հանձնեց «Markos toys»-ի հիմնադիր Սևակ Մարկոսյանին

Հայոց բանակի զինվորին մրցանակ հանձնելը մեծ պատիվ ու պարտավորություն է. երկրորդ հատուկ մրցանակը՝ զինվորականներին (ուղիղ)

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց

Հատուկ մրցանակը բուժաշխատողներին հանձնեց COVID 19-ը վերապրած Պետրոս Պետրոսյանը (ուղիղ)

ՌԴ-ն իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի տրամադրման գործարքներ է կնքում աշխարհով մեկ. ինչ է հայտնի

Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

«Զվարթնոց» տաճարում մեկնարկեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (ուղիղ)

Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան

Անկախության տոնակատարությանը նվիրված համերգ Զվարթնոց տաճարում. Տիգրան Գալստյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՊՆ

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում. Ջաստին Թրյուդոյի ուղերձը

Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է գերեզմանափորի դին

Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր». քաղաքապետ

Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, 1-ի գործունեությունը դադարեցվել է. բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թաթան երգ կնվիրի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին