Հայ դիզայներների ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, որը քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը նշում է «Ես կարող եմ» եւ «Մենք կարող ենք» խորագրով: Այսօր այս մասին ասաց «City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը եւս միանալով ամբողջ աշխարհում այս օրը կազմակերպվող միջոցառումներին, կազմակերպել է միջոցառում, որի նպատակն է՝ բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը, խրախուսել հիվանդության կանխարգելումն ու վաղ ախտորոշումը: Աննա Հակոբյանը նկատեց, որ հիվանդության հետ մեծ առնչություն չէր ունեցել մինչեւ այն պահը, երբ գլխավորեց City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

«Առաջին հերթին ես հասկացել եմ, որ քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է տրամադրությունից, կարծում եմ՝  ճիշտ եմ հասկացել: Կան գիտական, ֆինանսական հարցեր, բժշկություն, տնտեսություն, նախարարություններ, հազար ու մի հարցեր կան, բայց հիվանդության հաղթահարման համար ամենակարեւոր նախադրյալներից մեկը տրամադրությունն է: Խոսքը ոչ միայն քաղցկեղով հիվանդի տրամադրության, այլեւ հասարակության վերաբերմունքի մասին է: Կարեւոր է, թե ինչպես է հասարակությունը տրամադրված այդ հիվանդության մեջ գտնվող անձի հանդեպ»,- ասաց Աննա Հակոբյանը:

Վերջինս պատմեց, որ առաջին իսկ օրերից, երբ շփվում էր բժիշկ Սամվել Դանիելյանի հետ եւ տարբեր միջոցառումներ քննարկում, առաջարկել է, որ քաղցկեղով հիվանդ երեխաներին անպայման ընդգրկեն: Սական բժիշկ Դանիելյանը հայտնել է, որ մարդիկ կան, ովքեր ամեն գնով թաքցնում են, որ երբեւէ քաղցկեղով հիվանդ են եղել ու բուժվել են եւ շատերը նաեւ թաքցնում են, որ քաղցկեղով են հիվանդ: «Դա ինձ համար մի փոքր տարօրինակ էր, թեեւ ես էլ եմ այս հասարակության անդամ, բայց չէի պատկերացնում, որ այդ աստիճան է մեզ մոտ: Չէի պատկերացնում նաեւ քաղցկեղով հիվանդի վերաբերմունքն իր սեփական անձի եւ հիվանդության հանդեպ»,-ասաց նա:

Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ պետք է հասնել նրան, որ մեր հասարակությունում երեխան չամաչի, որ հիվանդ է եւ ասի, որ այս պահին բուժվում է քաղցկեղից. «Այդ հիվանդությունը ամոթ չէ, խնդիրն այստեղ ոչ թե հիվանդինն է, այլ հասարակության արձագանքի մեջ է: Երբ երեխան խուսափում է բարձրաձայնել իր հիվանդության մասին, հասկանում ենք, որ մի քիչ բարդ հիվանդություն է, բայց ընդամենը հիվանդություն է, որից մարդիկ բուժվում են եւ գնալով ավելի ու ավելի շատ են բուժվում»:

Աննա Հակոբյանը նկատեց, որ առաջին հերթին պետք է ուժ տալ այդ հիվանդության դեմ պայքարողներին, խղճահարված հայացքով նրանց չնայել: Ընդամենը պետք է բարձր գիտակցությամբ եւ պոզիտիվ տրամադրությամբ մոտենալ այս խնդրին, իսկ մնացած հարցերն ավելի հեշտ լուծելի են: «Մաղթում եմ մեզ բարձր տրամադրություն նույնիսկ կյանքի ամենադժվար փուլերում, մաղթում եմ լինել ուշադիր եւ հոգատար, բայց ոչ երբեք խղճահարվող հայացքներով՝ մեկս մյուսիս հանդեպ: Այսօրվա միջոցառումը եւս շատ կարեւոր է, ունենք սիմվոլիկ միջոցառում, բայց այս դեպքում կարեւորն այնքան ֆինանսը չէ, որքան բարձր տրամադրությունը»,-եզրափակեց Աննա Հակոբյանը:

«City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի նպատակն է՝ բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը, խրախուսել հիվանդության կանխարգելումն ու վաղ ախտորոշումը:

«Քաղցկեղն այն թեմաներից չէ, որ սովորաբար մենք խոսում ենք միմյանց հետ հանդիպելիս, շփվելու ընթացքում, այնուամենայնիվ, վստահ եմ, որ շատ քիչ մարդ կա, որ այս կամ այն կերպ չի առնչվել եւ այդ հիվանդության կողքով չի անցել»,- նկատեց «City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ ամեն գնով փորձում են Հայաստանում բարձրացնել քաղցկեղի մասին իրազեկումը: Ուզում են խոսել քաղցկեղմի մասին եւ դրանից բխող խնդիրների մասին: Նպատակն է՝ իրազեկել մարդկանց, ցույց տալ հնարավորություններ, որոնք կօգնեն հաղթահարել: «Այսօր աշխարհում քաղցկեղով հիվանդանում է տարեկան մոտ 18 միլիոն մարդ, սա իսկապես համաշխարհային չարիք է: Այս հիվանդությունը որեւէ կերպ չի հարցնում ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ ֆինանսական կարողություն, ոչինչ: Այս հիվանդությամբ տառապում են թե՛ զարգացած երկրներում եւ թե ոչ այնքան: Որեւէ անձ իրեն չի կարող ապահովագրված համարել»,-ասաց Էսթեր Դեմիրճյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ Հայաստանում քաղցկեղի տարեկան մոտ 9 հազար դեպք է գրանցվում, որոնցից 10 տոկոսը երեխաների մոտ է: «Երեխաների պարագայում ամենատարածված ախտորոշումը սուր լիմֆոբլաստային լեյկոզն է: Ամբողջ աշխարհում 85 տոկոսի դեպքում այն լիովին բուժվում է: Հայաստանում դեռեւս 70  տոկոս է, բայց դա այնքան էլ երկար ճանապարհ չէ, որ մենք էլ հասնենք այդ ցուցանիշներին եւ միգուցե ավելացնենք»- ասաց Էսթեր Դեմիրճյանը:

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված այսօրվա միջոցառման ընթացքում, նախաձեռնությանը միացած 20-ից ավելի հայ դիզայներներ ցուցադրեցին իրենց ստեղծագործությունները: Վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է «City of smile» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակների համար։ 

Տպել
3259 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց