Հայաստանը շարունակում է աշխատել այն մասով, ինչը վերաբերվում է բանակցությանը. Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին

Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության փակ նիստը, որտեղ քննարկվել է Արցախյան հարցը:

«Շատ լավ առիթ է, որ միասին քննարկենք հարցեր, որոնք վերաբերվում են մեզ բոլորին: Մենք խոսեցինք տարբեր հարցերի շուրջ, սա ինձ համար շատ էական է՝ որպես կառավարության անդամ աշխատել ԱԺ խմբակցությունների հետ: Սա երկխոսություն է, որտեղ մենք համեմատում ենք մոտեցումները»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը:

Հարցին՝ խմբակցության անդամների մտահոգությունները փարատվեցի՞ն, նախարարը դիմեց Մարուքյանին. «Մտահոգություններ ունեի՞ պարոն Մարուքյան»:

Լրագրողների այն հարցին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն Արցախյան հարցի հետ կապված խիզախ քայլեր է ձեռնարկել, ի՞նչ է նկատի ունեցել, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Այն, ինչն արվել է պարոն վարչապետի կողմից, որ խիզախություն է խոսել խաղաղության մասին: Դա չի նշանակում, որ խոսելով խաղաղության մասին՝ վարչապետը հարցականի տակ է դնում վճռականությունը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «բացառվում է տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությունը մեկնաբանել էր հետեւյալ կերպ, «Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում անկյունաքարը հենց Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է: Հարց է առաջանում, արդյո՞ք հարկավոր է Փաշինյանի նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել»: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի այս հայտարարությանը՝ Մնացականյանն ասաց.

«Դա այդպես չէ, որովհետեւ Հայաստանը շարունակում է աշխատել այն մասով, ինչը վերաբերվում է բանակցությանը»:

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը սպառնում է, երբ մեկնաբանում է Փաշինյանի՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի բացառումը, եւ արդյո՞ք հարկավոր է Փաշինյանի նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել, Մնացականյանն ասաց. «Մենք շարունակում ենք բանակցել»:

Երկու երկրների ղեկավարների պաշտոնական հանդիպման վերաբերյալ Մնացականյանն ասաց. «Պաշտոնական հանդիպման համար չշտապենք»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արցախյան հակամարտությունն ունի երեք կողմ: Զոհրաբ Մնացականյանը վարչապետի այս հայտարարության վերաբերյալ ասաց. «Հայաստանն ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Արցախի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին եւ շարունակելու է այդ ամենն անել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր հրավիրել էր խորհրդարան՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաեւ ՀՀ արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման եւ մտքերի փոխանակման համար։

Տպել
10528 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց