Թափուր հաստիքներ, բուժսպասարկման թերացումներ. ի՞նչ խնդիրներ կան քրեակատարողական ծառայությունում

04/02/2019 schedule10:39

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ու բժշկական սպասարկման բաժինների պետերը, ինչպես նաև քրեակատարողական  հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալներն ու բաժնի պետերը:

Ինչպես հայտնում են ԱՆ-ի մամուլի ծառայությունից, սկսելով խորհրդակցությունը՝ Ա. Մխոյանն առաջարկեց ներկայացնել նշված ոլորտներում առկա խնդիրներն ու առաջարկությունները՝ ըստ հիմնարկների: Բժշկական սպասարկման ոլորտում հիմնական խնդիրը թափուր հաստիքային միավորների առկայությունն էր, ինչը էապես դժվարացնում է հիմնարկների բուժանձնակազմի կողմից շուրջօրյա հերթապահության իրականացումը:

Ա. Մխոյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ կիրականացվեն համապատասխան փոփոխություններ հաստիքացուցակում, ինչպես նաև կկատարվի հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում հնարավոր կլինի քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովել շուրջօրյա բժշկական հերթապահություն:

Քննարկվեցին նաև բժշկական սարքավորումների անսարքությանը և տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:

Ծառայության պետը հանձնարարեց խստորեն պահպանել Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման բոլոր պահանջները, պատշաճ կատարել բժշկական փաստաթղթավորումը: Ներկաների ուշադրությունն առանձնապես հրավիրեց քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժման հարցին՝ շեշտելով, որ ստացիոնար բուժում պետք է ստանան դրա կարիքն իսկապես ունեցող ազատազրկված անձինք:

Անդրադառնալով սոցիալ-հոգեբանական աշխատանքներին՝ ծառայության պետը հատկապես կարևորեց հոգեբանի աշխատանքը՝ նշելով, որ հիմնարկի հոգեբանի առաջնահերթ խնդիրն է հասկանալ անձի՝ քրեակատարողական հիմնարկում հայտնվելու պատճառները, առանձնահատուկ շեշտեց հոգեբանի աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Հանձնարարեց պահպանել ՀՀ արդարադատության նախարարի՝ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանի պահանջները՝ բացառելով կամայական  գործողությունները:

Խորհրդակցության ավարտին Ա. Մխոյանը մեկ անգամ ևս կոչ արեց տեղում ամենօրյա աշխատանքներ իրականացնել ենթակաների հետ ոլորտին վերաբերող իրավական ակտերի առավել հստակ իմացության և ճշգրիտ փաստաթղթավորման ուղղությամբ՝ նշելով, որ հետևողական է լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարման հարցերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1655 դիտում

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան

Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ

Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան

Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել