Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարկեց «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործով դատավճիռը:
Դատավճռով՝ Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի պետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը դատապարտվեցին տուգանքի՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գեւորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը դատապարտվեցին 2 միլիոն 300 հազար դրամ տուգանքի:
Գործով մյուս ամբաստանյալ Հեղինե Փոքրարյանի պատիժը մեղացվեց եւ նա դատապարտվեց 2 միլիոն 250 հազար դրամ տուգանքի:
Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում՝ նախնական համաձայնությամբ, իրենց համախոհների օժանդակությամբ, ընտրողներին տվել են կաշառք` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: Գործով անցնող բոլոր ամբաստանյալները ընդունել էին իրենց առաջդրված մեղադրանքները եւ միջնորդել գործը քննել արագացված կարգով:
Նշենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել էր 3-ական տարվա ազատազրկման դատապարտել Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանին, ինչպես նաեւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Մյուսն ամբաստանյալներին դատախազը միջնորդել էր տուգանքի դատապարտել:
Անցած տարի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:
Ըստ ԵԼՔ-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերը իրենց մոտ հայտնվել են, երբ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: Մոտ 30 էջից բաղկացած այդ նյութերում առկա էին ընտրողների ցուցակներ, մանրամասն նկարագրված էր՝ որտեղ եւ ինչպես է հարկավոր ընտրողներին գումարը փոխանցել:
Ընդ որում, ԵԼՔ-ի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաեւ իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն, եւ թե որը քանի ձայն է բերելու:
Այս քրեական գործը դեռ 2017-ի հուլիսին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: ԵԼՔ-ը բողոքարկել էր ՀՔԾ-ի որոշումը եւ այս ամսվա սկզբին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա՝ դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննություն կատարելու համար: Մայր գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT