Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը հայցն ընդդեմ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի:
Խաչատուրովը Ստեփան Գրիգորյանին դատի է տվել 2018 թվականի ամռանը՝ պատվի եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջով:
Նախնական դատական նիստում հայցվոր Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց հայցի առարկան, մասնավորապես, Ստեփան Գրիգորյանի կողմից ասուլիսի ընթացքում արված այն արտահայտությունները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտչական բնույթ են կրում եւ արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Հայցվորի ներկայացուցիչը մեջբերեց Ստեփան Գրիգորյանի կողմից արված այդ արտահայտությունները. «Խոսելով Մարտի 1-ի գործի մասին, անմիջապես անցում է կատարում 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական դեպքերին: «Բայց ստեղ ուրիշ խնդիր կա, Խաչատուրովի դեպքում ես համոզված եմ, որ պետք է ստուգել, ոչ միայն Մարտի 1-ին իր դերակատարությունը, պետք է ստուգենք 2016 թվականին ապրիլյան պատերազմին իր մասնակցությունը: Ես բազմիցս ասել եմ, որ զարմանալի է ինձ համար, որ մի քանի գեներալներ, կամ չեն եղել իրենց տեղում, երբ որ պատերազմ էր, կամ չգիտեմ տարբեր տեղերում են եղել ու արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակները: Ու երկորդը՝ ես առաջարկել եմ ստուգել այդ գներելաների եւ հարազատների հաշիվները մինչեւ պատերազմը ապրիլյան եւ անմիջապես հետո, քանի որ տարածքներ ձրի չեն հանձնվում, իրենք ոչ միամիտ են, ոչ էլ՝ մենք ենք միամիտ, տարածքներ հանձնելը լուրջ բան է ու բոլորին պետք է ստուգել, ու ես առաջարկել եմ Խաչատուրովի հետ ուսումանսիրությունը ԱԱԾ–ին բաց, հրապարակային ու հիմա էլ առաջարկում եմ ստուգել իր հաշիվներն ու հարազատների հաշիվները վերջին ժամանակներում, քանի որ միամիտ չկա, հասկանում եք, թող չմտածեն՝ մենք իդեոտ ենք, դուռակ ենք, չենք հասկանում, որ տարածքներ ձրի չեն հանձնում, տարածքները հանձված էին 2016 թվին...»,- Ստեփան Գրիգորյանի արտահայտությունները մեջբերեց Գրիգոր Բեքմեզյանը: Ըստ նրա՝ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին եւ ինչքան ցավոտ հարց է դա մեր ժողովրդի համար: Ներկայացուցչի խոսքով՝ ակնհայտ է, որ նման հարցի շահարկումը եւ այդ պատերազմական գործողությունների հետ կապված մեղադրանքների ներկայացումը էլ ավելի հակասական բացասական վերաբերմունք է առաջացնում ունկնդրի նկատմամբ այն անձի վերաբերյալ, ում անունը շահարկվում է այդ արտահայտությունների ընթացքում:
«Պատասխանողը խոսում է ինչպես պարոն Խաչատուրովի մասին, այնպես էլ՝ գեներալների եւ ցանկացած դեպքում, երբ նա օգտագործում է գեներալ արտահայտությունը, խոսքը վերաբերում է նաեւ Խաչատուրովին ի թիվս այլոց, որովհետեւ նա, լինելով բանակի գեներալ, այդ ժամանակ զբաղեցրել է ԳՇ պետի պաշտոնը: Փաստացի, պատասխանողը ներկայացնում է, որ գեներալները, որոնց հիմնական պարտականությունը բանակը ղեկավարելն է, չեն եղել իրենց տեղերում, այսինքն՝ չեն իրականացրել իրենց պարտականությունները: Հատկապես նման մեղադրանքի ներկայացումը որպես փաստ է՛լ ավելի է արտավորում դրա հասցեատիրոջը, այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեցել ենք 100-ից ավելի զոհեր, կորցրել ենք 800 հա տարածք: Ըստ էության, այս զոհերի համար նաեւ մեղադրում են հայցվորին եւ մյուս գեներալներին, քանի որ ըստ էութան նրանք պարտավոր են եղել լինել իրենց տեղում, չեն եղել, չեն կազմակերպել պաշտպանությունը հողերի, թողել են բանակը առանց ղեկավարման, ինչի հետեւանքով եղել են զոհեր եւ հողային կորուստներ: Փաստորեն պատասխանողը փաստում է, որ 800 հա տարածքները հանձնված են, նաեւ փաստում է, որ դրանք հանձվել են գումարի դիմաց: Այսինքն՝ պատասխանողը հայցվորին, ըստ էության, մեղադրում է պետական դավաճանության մեջ»,- հայտարարեց հայցվորի ներկայացուցիչը: Այսպիսով՝ հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հրավիրել մամուլի ասուլիս եւ հերքել Յուրի Խաչատուրովի վերաբերյալ արտահայտված սուտ փաստացի տվյալները եւ ասուլիսի տեսանյութը տեղադրել Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ Խաչատուրովը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Գրիգորյանից պահանջում է նաեւ 2 մլն դրամ։ Պատասխանող Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի կարծիքով, սակայն, ասուլիսի ընթացքում Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, քանի որ դրանք ընդհանուր են եւ վերաբերելի չեն կոնկրետ անձի։ Փաստաբանը, վկայակոչելով միջազգային նորմերով երաշխավորված անձի խոսքի ազատության իրավունքը, նկատեց, որ Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները պետք է դիտարկել ասուլիսի ամբողջականության մեջ։ «Ասուլիսի ընթացքում Ստեփան Գրիգորյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի, 2008թ. Մարտի մեկի իրադարձությունների, ինչպես նաեւ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող Ապրիլյան պատերազմի մասին և իր գնահատականը տվել այդ իրադարձությունների վերաբերյալ»,–ասաց նա։ Պատասխանող կողմը ժամանակ խնդրեց դատարանից՝ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնելու եւ ապացուցման բեռի հետ կապված միջնորդություն ներկայացնելու համար։ Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 16:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT