2018-ին հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել է մարդու դեմ ուղղված հանցանքների թիվը․ ոստիկանության շտաբի պետ

Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց 2018 թվականին ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Ղուկասյանն առանձնակիորեն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանցագործությունների աճի տեմպը կանխորոշվել է դեռեւս 2018 թվականի առաջին եռամսյակում՝ արձանագրելով ուղիղ 11,2 տոկոս, այսինքն՝ այնքան, ինչքան տարեկան աճի ցուցանիշն է։

Ոստիկանության շտաբի պետը նկատեց, որ հիմա մեղադրում, ասում են՝ նոր իշխանություններն եկան, հանցագործությունների թիվն աճեց, սակայն 2018 թվականի առաջին եռամսյակում, երբ նոր իշխանություններ չկային, արձանագրված դեպքերի աճի ցուցանիշը 11,2 տոկոս էր․

«Ուզում եմ հանրությանը հավաստիացնել, որ հանցավորության նման աճը չպիտի խուճապ առաջացնի քաղաքացիների շրջանում, այն ուղղակի պետք է ոստիկանության եւ հասարակության համար ազդակ հանդիսանա՝ դրան համարժեք արձագանքելու համար»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ հանցավորության նման աճը բացառիկ չէ, այսպիսին անկախությունից ի վեր արձանագրվել է վեց անգամ․

«Մասնավորապես՝ 1992 թվականին՝ 24 տոկոսով աճ, 1996-ին՝ 23,1 տոկոսով, 2000 թվականին՝ 19,8 տոկոսով, 2008-ին՝  54,7 տոկոսով, 2013-ին՝ 16,2 տոկոսով, իսկ հիմա ունենք 11,2 տասնորդական տոկոսով աճ»,-նշեց ոստիկանության շտաբի պետը։

Նա ասաց, որ ոստիկանությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին եւ ձեռնամուխ է լինում նպատակային միջոցառումների իրականացմանը․

«Նշեմ, որ հունվարին տեղի ուենցած ավազակություններն ու գողությունները ամբողջությամբ բացահայտվել են օրերի, նույնիսկ՝ ժամերի ընթացքում։ Հարկ եմ համարում նշել, որ հանցագործությունների աճի միտումն ունի նաեւ համաշխարհային բնույթ, ինչին անդարդարձ է կատարվել նաեւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության խորհրդի կողմից»,-ասաց Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ 2018-ին հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել է մարդու դեմ ուղղված, հասարակական կարգի եւ անվտանգության, բնակչության առողջության դեմ ուղղված, պետական իշխանության, ծառայության ու կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների  տեսակարար կշիռը․

«Փաստորեն, հանցագործությունների հիմնական զանգվածի տեղաշարժը եղել է մարդու դեմ ուղղվածից դեպի սեփականության դեմ ուղղված, ինչը պայմանականորեն կարելի է դրական միտում համարել՝ հաշվի առնելով բռնությունների աննախադեպ աճի ներկայիս միջազգային զարգացումները»։

Ոստիկանության շտաբի պետը պարզաբանեց, որ, ընդհանրապես, հանցավորության ծանրության գործակիցները հաշվարկելիս ամենածանրերը նշում են մարդու դեմ ուղղված հանցագործությունները եւ առաջին հերթին գնահատում են՝ ինչքան են կազմում դրանք․

«Իհարկե սեփականության դեմ ուղված հանցանքների աճը մտահոգության տեղիք  է տալիս, բայց այս միտումում կարելի է դրական նշույլ գտնել որոշակի առումով»,-նշեց Արմեն Ղուկասյանը։

Տպել
4430 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել