Լարված իրավիճակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում. նախկին եւ ներկա տնօրենները մեղադրել են միմյանց

29/01/2019 schedule18:00

Այսօր «Երկխոսությունների մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրին առանց տնակների հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանն ու խոսել 2018-ի հունվարից սկսած բացահայտումների, բնակբաշխումների եւ տնակների քանդման գործընթացներում թույլ տրված ապօրինությունների մասին: Բոլորի, այդ թվում եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար անակնկալ հայտարարություն արեց Մհեր Խաչատրյանն ու հիմնադրամի նախկին տնօրեն, ներկա պահին հոգաբարձուների խորհրդի անդամ Ղարիբ Հարությունյանին մեղադրեց ֆինանսական չարաշահումների մեջ: «Ինչ հիմա ասելու եմ, ես փաստերն ունեմ, հիմքերն ունեմ, հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների մեջ կան չարաշահումներ նախկին տնօրենի կողմից: Ես կոնկրետ հիմքերը, փաստերը  ունեմ ձեռքիս տակ: Խոսքը 2017 թվականի մասին է, երբ տնօրեն էր Ղարիբ Հարությունյանը: Չեմ ուզում ինչ-որ որակավորում տալ, բայց ասեմ, որ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն եւ կա ծախսերի հետ կապված ֆինանսական չարաշահում, օրինակ աշխատակից չունենալու ժամանակահատվածում աշխատավարձի ձեւակերպում, եւ այն»:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց հիմնադրամի մեկ այլ անդամի հետ ասուլիսի դահլիճ մտավ հենց Ղարիբ Հարությունյանն ու հայտարարեց, որ Մհեր Խաչատրյանն ինքնագործունեությամբ է զբաղված, քանի որ տեղի ունեցող ասուլիսի մասին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների անդամներից որեւէ մեկը նախապես չի իմացել: Ավելին, Ըստ Ղարիբ Հարությունյանի, այս ասուլիսն ունի քաղաքական ենթատեքստ, նաեւ գիտի, թե ով է ուղղորդում Մհեր Խաչատրյանին եւ ինչ նպատակով: Նշենք, որ վերջին օրերին Գյումրիում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Շիրակի մարզպետի պաշտոնի համար քննարկվել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որը ցանկություն է հայտնել իր հետ մարզպետարան բերել նաեւ Ղարիբ Հարությունյանին:

«Մենք որեւէ հանձնում-ընդունում չենք արել եւ նա (նկատի ունի հինադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանին) չի տիրապետում որեւէ պաշտոնական տեղեկատվության: Հանձնման-ընդունման խումբ է ձեւավորվել, եւ այսօր ժամը 17:00-ին այդ հանձնախմբի նիստն է: Եւ, ինչպես է հիմա նա հայտարարում չարաշահումների մասին, երբ որ հանձնում-ընդունում չի եղել: Ես կոչ եմ անում իրավապահներին՝ զբաղվել այս հայտարարությամբ հենց այս պահից սկսած, եւ, երկրորդ, քանի որ հաղորդում է եղել հանցագործության մասին, ես երկրորդ կոչն եմ անում՝ հաղորդում զրպարտության մասին, քանի որ այս պահին իմ նկատմամբ եղել է զրպարտություն: Դատախազությունը թող գործ հարուցի: Իսկ խորհուրդը կզբաղվի տնօրենի ինքնագործունեության այս դեպքով»,-հայտարարեց  Ղարիբ Հարությունյանը:

Մհեր Խաչատրյանը եւս ապացույցներ պահանջեց: Պահանջեց, որ Ղարիբ Հարությունյանը փաստերով ապացուցի ասուլիսի քաղաքական ենթատեքստ ունենալն ու հրապարակի, թե ով կամ ովքեր են իրեն ուղղորդում:

Տպել
2363 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց