Երևան
12 °C
Բերդի բժշկական կենտրոնի բուժաշխատողները այսօր գործադուլ են հայտարարել: Նրանք հրաժարվում են ընդունել օրեր առաջ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Համլետ Ադամյանին: Ասում են, որ ժամանակին աշխատել են միասին եւ լավ են ճանաչում, հետեւաբար վստահ չեն, որ արդեն շեն հաստատությունը նահանջ չի ապրելու:
Բուժհիմնարկը նախորդ տարվա ապրիլից գտնվում է Պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Ինչպես մեզ հայտնեցին բուժաշխատողները, այդ ժամանակ էլ ԲԿ-ն իրավաբանորեն միավորվել է Բերդի զինվորական հոսպիտալի հետ, իսկ հիմա նախատեսվում է դա իրագործել նաեւ փաստացի: Ու որպես առաջին քայլ՝ աշխատանքից ազատվել է նախկին տնօրենը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այսօր փորձել է աշխատակազմին ներկայացնել նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին: Բայց դա անել չի հաջողվել, որովհետեւ գրեթե ամբողջ բուժանձնակազմը առավոտյան չի գնացել աշխատանքի: Հիվանդանոցում եղել են միայն հերթապահ բժիշկը եւ բուժքույրերը: Գործադուլի ընթացքում աշխատում է միայն անհետաձգելի ծառայություն շտապ օգնությունը: Անհրաժեշտության դեպքում բուժօգնություն կազմակերպվում է նաեւ տանը՝ գիտակցելով, որ Բերդում, ի տարբերություն, օրինակ Երեւանի, չկա երկրորդ հիվանդանոց, որտեղ կարող են դիմել հրատապ բուժօգնության կարիք ունեցող մարդիկ: Բերդի բժշկական կենտրոնը սպասարկում է 16 համայնք:
Բերդի բուժանձնակազմը համախմբված է եղել նախկին տնօրեն Արմեն Մարդանյանի շուրջը եւ կցանկանար, որ նա շարունակեր պաշտոնավարումը, քանի որ նրա օրոք ունեցած ձեռքբերումները երկար են թվարկում: Բայց եթե անգամ դա հնարավոր չէ, գտնում են, որ որպես տնօրենի պաշտոնակատար պետք է նշանակել աշխատակազմից որեւէ մեկին: Պաշտպանության նախարարությունն Արմեն Մարդանյանի պաշտոնավարման անհնարինությունը պայմանավորել է նրա՝ պայմանագրային զինվորական բժիշկ լինելու հանգամանքով:
Մինչեւ այս գործադուլը, բուժանձնակազմի գերակշիռ մեծամասնությունը՝ 110 հոգուց 91-ը, նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինայնին: Նրանք վստահ են, որ գրությունը դեռ հասցեատիրոջը չհասած՝ իրենց փաստի առաջ են կանգնեցրել: «2017թ. հուլիսին Բերդի բժշակական կենտրոնի տնօրեն է նշանակվել Արմեն Սամվելի Մարդանյանը: Ընդունման պահին ԲԿ-ում առկա էր մասնագետների խիստ պակաս: Մասնավորապես առկա էր թերապեւտիկ բաժանմունք՝ առանց թերապեւտի, վիրաբուժական բաժանմունք՝ առանց վիրաբույժի: Կարելի է ասել՝ հիվանդանոցի հենքը կազմող երկու մեծ բաժանմունքների աշխատանքները պարալիզացված էին: Բուժկենտրոնն ուներ շուրջ տասը միլիոն ՀՀ դրամ պարտք: Ա. Մարդանյանի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում բուժկենտրոնը համալրվեց 7 բժիշկ մասնագետներով (2 վիրաբույժ, 1 վիրահատող քիթ-կոկորդ-ականջաբան, 1 գինեկոլոգ, 1 թերապեւտ, 1 սրտաբան, 1 տրավմատոլոգ): Կոլեկտիվի անձնվեր աշխատանքի ընթացքում մեկ տարում մարվեցին բոլոր ֆինանսական պարտավորությունները, ութ տարի դադարից հետո վերսկսվեց եւ մեկուկես տարվա ընթացքում բուժկենտրոնում կատարվեց շուրջ 240 վիրահատություն: Վերականգնվեց ազգաբնակչության վստահությունը բուժկենտրոնի նկատմամբ»,- մասնավորպես ասվում է վարչապետին ուղղված նամակում՝ շարունակելով ձեռբերումների երկար շարքը: Ի դեպ, նախորդ տարվա սեպտեմբերին առողաջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել էր Բերդի բժշկական կենտրոն եւ դրա աշխատանքն ընդհանուր առմամբ գնահատել գերազանց:
«Մենք չենք անձնավորում խնդիրը, մենք ուզում ենք ուղղակի, որ կոլեկտիվը չքայքայվի, չպառակտվի, մեր ստեղծածը մնա: Բժշկական կենտրոնը միացվել է հոսպիտալին, Պաշտպանության նախարությունը խոստանում էր, որ մեզ աջակցելու է, բայց նույնիսկ մեկ կադրով նրանք մեզ չեն աջակցել: Մենք մեր ուժերով՝ Մարդանյանը իր անձնական կապերով, մյուսը իր գիտելիքներով, ամեն ինչը ներ ենք դրել, որպեսզի օգնեք մեր ժողովրդին: Մի քիչ ծիծաղելի է հնչում այս պայմաններում, բայց իրոք այդպես է: Ու այսօր կանգնում են լավ աշխատող հիմնարկը, աշխատող կոլեկտիվ, քանդում են կամայականորեն, որովհետեւ լսում են մի կողմին»,- ասում էին մեր զրուցակիցները: Ավելացնում, որ իրենց մեղադրում են հոսպիտալի աշխատանքները կազմաքանդելու, եւ պացիենտներին իրենց կողմը գրավելու համար:
Տեղեկացրին, որ մինչեւ գործադուլը ստացիոնար ծառայության բոլոր բժիշկները՝ շուրջ տասը հոգի, Մարդանյանի հետ միաժամանակ աշխատանքից ազատման դիմում են գրել: Հետագայում որոշել են, որ ավելի ճիշտ է ոչ թե իրենք հեռանան, այլ չընդունեն Համլետ Ադամյանին: Այսօր Բժշկական կենտրոն այցելած ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ բոլոր դիմումներն առանձին կքննվեն ու դրանց հեղինակները կենթարկվեն պատասխանատվության:
Գործադուլ հայտարարած բուժաշխատողները, բացի տնօրենի ԺՊ-ից, դեմ են նաեւ ԲԿ-ն հոսպիտալի հետ միավորելու որոշմանը: Ասում են՝ իրենց խոստացվել է, որ միավորման արդյունքում աշխատավարձի բարձրացում է լինելու եւ ոչ ոք գործազուրկ չի դառնա, բայց նրանք թերահավատ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT