Այլեւս չկարողացա շարունակել կյանքս նույն կերպ. Թուրքիայի հայ լրագրողը` Հրանտ Դինքի մասին

29/01/2019 schedule11:15

Լինում են պահեր, որոնք արմատապես փոխում են մարդու ճակատագիրը, ապրումներ, որոնցից հետո անհնար է վերադառնալ կյանքի նախկին ընթացքին: Նման պահ վերապրեց Թուրքիայի հայ լրագրող Հայկո Բաղդատը, երբ 2007-ի հունվարի վերջին հրաժեշտն էր տալիս Ստամբուլում սպանված Հրանտ Դինքին, գրում է Ամերիկայի ձայնը:

«Ագոս»-ի խմբագրի սպանությունից հետո բազմահազարանոց հուղարկավորության ժամանակ հայ համայնքը որոշել էր, որ Դինքի դին տեղափոխող ավտոմեքենայում եկեղեցականի եւ վարորդի հետ միասին պետք է նստեր երկու հայ երիտասարդ.

«Այն երկու երիտասարդը հուղարկավորությանը եկած 200,000 հազար մարդու դեմ առ դեմ եկան, եւ այդ երկու հոգին, որ նստած էին ավտոմեքենայում, երբ ամեն ինչը վերջացավ, այլեւս չկարողացան շարունակել իրենց կյանքը նույն կերպ: Նրանցից մեկը Գարո Փայլանն էր, մյուսը՝ ես եմ»:

Իր լրագրողական գործունեության պատճառով Հայկո Բաղդատը բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո ստիպված է լինում լքել Թուրքիան եւ տեղափոխվել Գերմանիա: Այսօր 43-ամյա լրագրողն, ով ունի սոցցանցերում գրեթե մեկ միլիոն հետեւորդ, զբաղվում է նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքներով:

Վաշինգտոնի Սբ. Աստվածածին եկեղեցու կենտրոնում Հայկոյին դիմավորեցին ինչպես հարազատի: Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով, Հայկո Բաղդատն իր մեջ մարմնավորում է Թուրքիայի հայ համայնքի լավագույն հատկանիշները.

«Հայկոյի կամ Գարո Փայլանի նման մարդիկ ինձ հիշեցնում են 1915 թվականից առաջվա հայ մտավորականների: Այդպիսին էին Գրիգոր Զոհրաբը եւ իր ընկերները՝ անլռելի եւ անվախ»:

Հանդիպմանը եկած Վաշինգտոնի հայ եւ քուրդ համայնքների հետ Հայկո Բաղդատը խոսեց այսօրվա Թուրքիայում վատթարացող մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի հայ համայնքի մասին.

«Ռեջեփ Թայիբ Էրդողանը դիկտատորի վերածվեց: 10 տարվա առաջվա ժողովրդավարությունը չկա եւ Էրդողանը չի կարող ժողովրդավար ճանապարհով վերընտրվել»:

Առանձնակի ուրախության առարկա են լրագրողի համար Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունն» ու ժողովրդավարացումը: Իսկ Նիկոլ Փաշինյանին Հայկո Բաղդատը մաղթում է հաջողություն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում, «եթե հաջողվի» ավելացնում է նա:

Տպել
1350 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին