Ձյուդոիստները փող աշխատելու համար սամբոյի մրցումների են մասնակցում. ձյուդոյի ֆեդերացիայում դեմ են

Հայաստանի ձյուդոիստների շրջանում տարածված է մի երեւույթ, որը, ֆեդերացիայի ղեկավարության կարծիքով, խանգարում է մարզաձեւին: Մի շարք ձյուդոիստներ մասնակցում են սամբոյի մրցաշարերի: Դրա համար հիմնականում շրջանառվում է 2 պատճառ: Առաջինը, որ ձյոդոիստների համար սաբոյով ավելի հեշտ է միջազգային ասպարեզում այնպիսի տեղեր զբաղեցնել, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հնարավորություն են ընձեռում (նախկինում՝ հնարավորություն ծառայելու սպորտային վաշտում, որը հիմա գոյություն չունի): Մյուս պատճառը գումար վաստակելն է:

Մարզիկները չեն ժխտում թե մեկը, եւ թե մյուսը: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, սամբոյի Եվրոպայի եւ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Գրիգոր Սահակյանի ու ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթեմեդալակիր, սամբոյի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի բրոնզեմեդալակիր Արսեն Ղազարյանի հետ: Սահակյանը նշում է, որ ձյուդոիստների համար սամբոյի մրցումներին մասնակցելու հիմնական նպատակը, այսպես ասած, բանակի հարցը լուծելն է:

«Հիմնականում սամբոն ձյուդոիստների համար եղել է բանակի հարց լուծելու միջոց. եթե ձյուդոյով չեն կարողացել, գնացել են սամբոյի մրցաշարերի են մասնակցել, որպեսզի բանակի հարցը լուծեն, գնան սպորտային վաշտում ծառայեն ու սպորտը չթողնեն»,- ասաց նա:

Ղազարյանը նույնպես նշում է այս մասին, սակայն իր անձնական փորձով ընդգծում է նաեւ մեկ այլ պատճառ: Սամբոյի տարբեր մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցնելով հնարավոր է լրացուցիչ գումար վաստակել: Ինքը, օրինակ, սամբոյի մրցաշարերում մրցանակային տեղեր գրավելու համար 40-50 հազար դրամ է ստանում Վանաձորի քաղաքապետարանից: Բացի այդ, մրցաշարերն ունենում են մրցանակային ֆոնդ, ինչը, ըստ Ղազարյանի, որոշակի ժամանակ բավականացնում է:

«Սամբոյի մրցումների սկսել եմ մասնակցել 2016 թվականից՝ մեծահասակնեի մեջ: Պատճառն էլ եղել է զուտ ֆինանսականը: Հայաստանի պայմաններում, եթե չվարձատրվես, ապրելն անհնար է: Մեծանում ես, հարցեր են առաջանում: Չգիտեմ՝ իրենք ինչպես են մտածում, պետք է նստես ասես՝ ես ֆանատիկ եմ, ոչ մի լումա ինձ մի տվեք, ես ձյուդոյով կզբաղվե՞մ»,- ասաց նա:

Մեզ հետ զրույցում Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը հաստատեց, որ իրենց մրցումներին ձյոդոիստներ հաճախ են լինում: Ասաց, որ իրենք սահմանափակում չեն դնում, ու ցանկացողները կարող են հանդես գալ: Պատճառների մասին չխոսեց, սակայն վստահություն հայտնեց, որ հնարավոր է միաժամանակ 2 մարզաձեւով էլ լավ մասնակցել:

«Օրինակ, դուք կարող եք գրագետ խոսել հայերեն եւ գրագետ խոսել ռուսերեն: Նույնն էլ սպորտն է. դուք կարող եք մասնակցել ձյուդոյի մրցումներին գրագետ՝ իմանալով օրենքները, եւ կարող եք մասնակցել սամբոյի մրցումներին գրագետ եւ իմանալ կանոնները»,- ասաց նա:

Սամբոյի մրցումներին մասնակցելը, սակայն, շատ ձյուդոիստների համար խոչընդոտներ է ստեղծում ձյուդոյի ֆեդերացիայում: Վերը նշված 2 մարզիկները դրա համար նմանատիպ ճակատագրի են արժանացել: 2017-ի հոկտեմբերին Սահակյանը 1 տարով որակազրկվեց: Այդ մասին ՀԺ-ին ասել էր այն ժամանակ դեռ ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: 2018-ի վերջում էլ ասուլիսի ժամանակ ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, խոսելով Ղազարյանի մասին, նշեց, որ ֆեդերացիայում դրվածքն այնպիսին է, որ սամբոյի մրցումներին մասնակցած ձյոդոիստներին որոշ ժամանակով չի թույլատրվում մասնակցել ձյուդոյի միջոցառումներին:

Ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը պաշտոնապես այլ պատճառ է նշում այս մարզիկների՝ ձյուդոյի ՀՀ հավաքականում չընդգրկվելու համար: ՀԺ-ի հետ զրույցում նա ասաց, որ նրանք չեն մասնակցել ՀՀ առաջնություններին, որոնցով մարզչական շտաբն ընտրում է հավաքականի անդամներին: Սահակյան ու Ղազարյանն ասում են, որ որակազրկման մասին իրենց պաշտոնապես ոչինչ չեն ասել, ու ըստ նրանց էլ՝ պատճառը ՀՀ առաջնությունը բաց թողնելն է: Ամեն դեպքում հիմա նրանք ձյուդոյի հավաքականում չեն:

Միաժամանակ Հովհաննիսյանն անընդունելի է համարում, որ ձյուդոիստներն ուժերն են փորձում նաեւ սամբոյում: Նշում է, որ անձնական մարզիչները մոլորության մեջ են գցում մարզիկներին՝ համոզելով, որ սամբոն ավելի հեշտ մարզաձեւ է: Ընդգծում է, որ ձյուդոյի ֆեդերացիան ժամանակ ու միջոցներ է ծախսում նրանց վրա, իսկ նրանք գնում սամբոյի մրցումների են մասնակցում: Նա ասում է, որ ձյուդոիստների նման որոշման հիմնական պատճառը «բանակի հարցը լուծելն է»: Ինչ վերաբերում է գումար վաստակելուն, ապա Հովհաննիսյանը տեղեկություն չունի, որ ձյուդոիստները դրա համար էլ են սամբոյի մրցաշարերի գնում: Նշում է, որ, եթե նման բան կա, դա մարզիկների ընտրությունն է, սակայն ինքը չի ընդունում: Ըստ նրա՝ ավելի լավ է՝ ձյուդոիստն ինչ-որ տեղ աշխատի, քան զուգահեռաբար այլ մարզաձեւով զբաղվի:

«Եթե նա գնա մի տեղ աշխատի, ոչ վնասվածք կստանա, ոչ այդքան ուղեղը կլարի, ոչ էլ իր մրցելու իր ձեւը կփոխի. սամբոն ձյուդոյից սարսափելի հեռվացել է, բացարձակ կապ չունեն իրար հետ: Չեք կարող դուք ելույթի ժամանակ մտածել՝ այս հնարքը կարելի է, թե ոչ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ձյուդոյում էլ բարձր արդյունքներ գրանցելու դեպքում կարելի է գումար վաստակել:

Այս շրջանում ձյուդոյի հավաքականի անդամները շարունակում են մարզվել ու պատրաստվել 2019 թվականի իրենց ստուգատեսներին: Սահակյանն ու Զազարյանն էլ մարզումները չեն թողնում: Անկախ նրանից, որ ձյուդոյի ընտրանի չեն հրավիրվում՝ բացի սամբոյից, զբաղվում են նաեւ ձյուդոյով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2535 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ