Երևան
12 °C
Ճանաչողական առաջին այցով Գյումրի այցելած ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ողջունեց հայերենով: Շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ տեղեկացրեց, որ սա իր առաջին պաշտոնական այցն է, սակայն Գյումրիում երկրորդ անգամ է:
«Դեկտեմբերի 7-ին այստեղ էի, 88-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը: Իսկ սա առաջին պաշտոնական այցս է: Նպատակ ունեմ ավելի հաճախակի այստեղ գալ: Տեսնում եմ, որ Գյումրին Հայաստանի 2-րդ մայրաքաղաքն է, եւ պետք է Երեւանից դուրս ավելի շատ ժամանակ անցկացնել: Բայց 2018-ին երեւանցիները մեզ շատ զբաղեցրեցին: Եւ հեղափոխությունը, եւ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հնարավորություն չտվեցին Երեւանից դուրս գալու: Հիմա արդեն ձյուն գա, թե անձրեւ գա, թե քամի լինի, ես Գյումրի կգամ»:
Դեսպանը Գյումրիում էր կարեւոր առաքելությամբ: Մարտի 21-ից 4 օր շարունակ քաղաքի ռեստորաններն ու հյուրանոցներն առաջարկելու են ֆրանսիական մենյու: Մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես ֆրանսիական գաստրոնոմիայի օր եւ այդ նույն միջոցառումն անցկացվում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում այն առաջին անգամ Երեւանում է անցկացվել, 2018 թվականին:
«Այդ օրերին Գյումրին կլինի այն միակ վայրը, որտեղ կկարողանան համտեսել ֆրանսիական կերակուր: Օգտագործելով այս առիթը՝ մենք նպատակ ունենք տարբեր ոլորտների մարդկանց միջեւ հաղորդակցման հարթակ ստեղծել: Այս ծրագրին կարող են միանալ բոլոր մեծ ու փոքր ռեստորանները: Ես մինչեւ մարտի 21-ն անընդհատ գալու եմ Գյումրի, որպեսզի հստակեցնենք մասնակիցներին եւ ձեւաչափը: Սա նաեւ ինձ համար ճանապարհային նոր քարտեզ ունենալու հնարավորություն կլինի: Այսօր ինձ հետ նաեւ իմ խոհարարին եմ բերել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց դեսպանը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ժոնաթան Լաքոտին տեղյակ պահեց, որ Գյումրիում մեծ խնդիր է ծագել կապված «Վեոլիա ջուր» ընկերության հետ: Գյումրու ջրագծերի եւ կոյուղատար համակարգի փոխման համար ընկերությանը KFW բանկը գումար չի հատկացնում:
«Զարմանալի է, իրենք ասում են, որ ֆինանսի հետ կապված խնդիր է, ինչ-որ քաղաքական խնդիր է: Մենք Անի թաղամասում պետք է ջրամատակարարում եւ ջրահեռացում անցկացնենք վերջնական, որպեսզի կարողանանք ասֆալտապատման աշխատանքները սկսել: Այդ գումարը իրենց հատկացնում էր KFW գերմանական բանկը: Իսկ մենք ծրագիր ենք անում ՎԶԵԲ-ի հետ: Ես կուզենայի, հնարավորության դեպքում էս հարցին ուշադրություն դարձնեիք, եթե իրականում ինչ-որ քաղաքական խնդիր կա, հասկանայիք: Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի բան են ասում, ասում են իբր գերմանական բանկը չի ֆինանսավորում մինչեւ հիմա: Բայց տրամաբանական չէ սա, որովհետեւ արդեն ծրագրի երրորդ փուլն է, եւ մենք պետք է դա շատ արագ հստակեցնենք, որ կարողանանք ասֆալտապատումն արագ սկսել էդ թաղամասում: Էդ ի միջիայլոց ասեցի, եթե ցանկություն կունենաք ասելու, ասեք, եթե չէ, պարզ է, ես կպայքարեմ քաղաքի համար, էնպես չէ, որ չեմ պայքարի»,-դեսպանին ասաց Սամվել Բալասանյանն ու նրան մուշուրբա, մյուս հյուրերին նաեւ «Գյումրի» վերնագրված գրքեր նվիրեց: Նաեւ բացատրեց, որ ջուրը լցնել, խմելիս, բաժակը երգում է: Դեսպանը տեղում մուշուրբան փորձարկեց:
«Իհարկե շալախո չի պարե, բայց սիրուն ձեն գուկա»,-կատակեց Սամվել Բալասանյանը:
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT