Միհրան Պողոսյանը եւս մի առանձնատուն էր կառուցում, որը կիսատ է մնացել. նա հեռացել է երկրից

Վերջերս ՀՔԾ-ն վերաբացել է ԱԺ նախկին պատգամավոր, Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը։ ՀԺ-ն ուսումնասիրեց Պողոսյանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:

ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (18.05.2017) Պողոսյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է 6 հասարակական նշանակության շինություն, 1 ավտոտնակ, 1 արտադրական նշանակության շինություն եւ 1 նորակառույց դեռեւս պետական գրանցում չստացած շինություն: Պողոսյանը շարժական գույք չի հայտարարագրել:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 32 մլն դրամ եւ 153 հազար դոլար:

2017 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը Պողոսյանն ունեցել է 3 մլն 100 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 4 տարբեր վարձակալության դիմաց ստացված վճարներից:

2018 թվականի մայիսի 15-ին Պողոսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Ըստ որի նա հարկային տարվա սկզբում ունեցել է 33 մլն դրամ եւ 157 հազար դոլար, որը հարկային տարվա վերջում պակասել է դառնալով 30 մլն դրամ եւ 155 հազար դոլար:

Հարկային տարվում Պողոսյանն ունեցել է 6 մլն 686 հազար 530 դրամի չափով եկամուտ, որից 3 մլն 586 հազար 530 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 3 մլն 100 հազար դրամը 4 տարբեր վարձակալության դիմաց ստացված վճարներից:

Պողոսյանի կինը` Կարինե Մխիթարյանը 2018 թվականի մայիսի 15-ին ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Հարկային տարվա սկզբում Մխիթարյանն ունեցել է 10 մլն դրամ, որը հարկային տարվա վերջում ավելացել է դառնալով 12 մլն դրամ:

Հարկային տարում Միհրան Պողոսյանի կինը ունեցել է 2 մլն 84 հազար 40 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Միհրան Պողոսյանը, ըստ տեղեկությունների, լքել է երկիրը: Առանձնատունը, որտեղ բնակվում էր Միհրան Պողոսյանն իր ընտանիքի հետ, դատարկ է: Հարեւանները ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում հայտնել են, որ արդեն մի քանի ամիս է՝ սույն առանձնատան լույսերն անգամ չեն վառվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9542 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը