Երևան
12 °C
«Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետր հեռավորության վրա նստած ծխի եւ գարեջուր խմի: Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնել այդ իրավիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Օպերային թատրոնի հարակից սրճարանները ապամոնտաժելու եւ փոխարենը կանաչապատում իրականցնելու ծրագրին:
Նախաձեռնությունն առաջացրել է այդ սրճարանատերերի դժգոհությունը: Նրանք, ի թիվս այլ բողոքների, նաեւ ուշադրություն են հրավիրում, որ քաղաքապետարանի հրապարակած գծանշումը, ըստ որի՝ առանձնացված է ապամոնտաժման ենթակա տարածքը, այնքան էլ համաչափ չէ: Իսկ համաչափությունը պահպանվելու դեպքում կամ ծրագրի մեջ կընդգրկվեր եւս երկու սրճարան, որոնք կապվում են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կամ այլ սրճարաններ նույնպես թեկուզ մասամբ, դուրս կմնային ծրագրից: Կարծիքներ կան նաեւ, որ եթե նպատակ է հետապնդվում օպերայի տարածքը ձերբազատել սրճարաններից, ինչու չեն ապամոնտաժվում բոլոր ու բոլորի սրճարանները, այդ թվում՝ ամենառաջինը այնտեղ հայտնված «Մեղեդին», որը կապվում է ՀՅԴ կուսակցության կարկառուն անդամների անունների հետ:
Արթուր Մեսչյանը պնդեց, որ իր գործունեությունը չի պայմանավորում անձերով: Նաեւ նկատեց, որ օպերայի տարածքի վերաբերյալ եղածը դեռ ընդամենը գաղափար է: «Մի բան ասեմ, չզարմանաք. ես չգիտեմ՝ ովքեր են սեփականատերերը (չնայած՝ մի տասը հոգի այն օրը եկել էին, խնդիր էին ուզում ինձ հետ լուծել): Սա դեռ գաղափար է: Դեռ պետք է նախագիծ լինի, ինձ ներկայացվի ամբողջ ծրագիրը, իրացման ամբողջ հարցերը: Բայց գլխավորը գաղափարն է, որը հետեւյալն է. օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի օպերայի տարածքին: Վերջ: Հիմա այնտեղ ում շահերն ենք մենք պաշտպանում, ում շահերը չենք պաշտպանում, ճիշտն ասած ինձ տվյալ դեպքում ավելի շատ քաղաքի շահերն են հետաքրքրում»,- ընդգծեց Երեւանի գլխավոր ճարտարապետը:
«Ես անուն-ազգանուններով վաղուց չեմ հետաքրքրվում, առանձնապես՝ մականուններով: Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով: Իմ գլխին իմ ղեկավարը իմ քաղաքն է, սերը իմ քաղաքի նկատմամբ: Ես ոչ մեկի առջեւ, բացի իմ քաղաքից, պատասխանատու չեմ: Թող չնեղանան իմ անմիջական ղեկավարները, նորից կրկնում եմ, իմ ղեկավարը քաղաքն է, ես ենթարկվում եմ իմ քաղաքի շահերին: Անուն-ազգանուն, մականուն, ինձ համար ոչ մի նշանակություն չունեն: Ով չի հավատում, թող գա ինձ փորձի»,- առաջարկեց Մեսչյանը:
Ի սկզբանե, երբ հայտարարվեց օպերայի շրջակայքը նորից այգու վերածելու որոշման մասին, նաեւ նշվեց, որ այնտեղ սրճարանային բիզնես ծավալող տնտեսվարողներին կառաջարկվի մեկ այլ տարածք՝ քաղաքի մեկ այլ հատվածում, թեպետ քաղաքապետարանն այդպիսի պարտավորություն չունի: Բայց ապամոնտաժման ենթակա սրճարանների ղեկավարները մեզ ասել էին, որ տարածքն ազատելու մասին իրենց ուղարկված ծանուցումներում այդ մասին որեւէ նշում չկա, հետեւաբար վերացական հայտարարությունների վրա չեն կարող հիմնվել:
«Այս գործընթացն ընդհանրապես բազմաշերտ է: Ծանուցումը առաջին մեսիջն է, քեզ իմաց են տալիս, որ այսպիսի խնդիր կա: Այն, ինչ որ դուք հիմա ասում եք, հետագայի գործառույթ է: Սկզբից նրանք, ովքեր այդտեղ ունեն բիզնես, պետք է իմանան, որ իրենց տրվում է որոշակի ժամկետ, որպեսզի կարողանան պլանավորել իրենց հետագա բիզնեսը եւ այլն եւ այլն, բայց մյուս գործառույթներն արդեն երկրորդ շերտն է աշխատանքի: Որտե՞ղ կտեղափոխվեն, ի՞նչ կտրվի դրա դիմաց, ի՞նչ պայմաններ կլինեն, դա հետո: Առաջին խնդիրը հետեւյալն է, որ երեւանցիները, մենք բոլորս, դուք որոշում ենք, որ այդ տարածքը վերադարձնում ենք երեւանցիներին, մնացածը տեխնիկական հարցեր են»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Արթուր Մեսչյանը:
Հ.Գ. Նկատենք, որ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան վերջին ասուլիսի ընթացքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ձեռքին եղած համապատասխան նկարում գծանշումը համաչափ էր՝ ի տարբերություն սկզբում հրապարակվածի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT